Այս տարի բուհերի ընդունելության քննություններին մասնակցել է 86-ամյա նոյեմբերյանցի Սմբատ Հարությունյանը։ Նա քննություն է հանձնել Մաթեմատիկայից և ստացել 14 միավոր։ Սմբատ պապիկը Մաթեմատիկայով տարվել է այն ժամանակ, երբ դպրոցում սովորող թոռները դիմել են իր օգնությանը։ Թոռներին օգնելու համար, նրանց դասագրքերով սովորել է, հարստացրել իր գիտելիքները, խնդիրներ լուծելուց հաճույք ստացել։
Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ, որ իր կողմից արժանի համարված ղարաբաղյան հարցի լուծման ցանկացած տարբերակ ներկայացնելու է ժողովրդի քննարկմանը՝ հենց Հանրապետության հրապարակում:
«Բարդ աշխարհաքաղաքական իրադրություն է Հայաստանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
Արմավիրի մարզի հողօգտագործողները կրկին ահազանգում ու բողոքի ձայն են բարձրացնում՝ մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ, իսկ իրենց չորացած բերքի դիմաց կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցում տալ։
2020 թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն Արմավիրի մարզի Գայ համայնքում տեսչական ստուգում էր անցկացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր. «Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը […]
Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման՝ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքների քննությունը:
Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը:
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ նա «Հայաստան» դաշինքի ցուցակի 17-րդ համարն է և պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը։
Երեկ Սահմանադրական դատարանը (ՍԴ) սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած չորս ուժերի դիմումների քննությունը՝ կապված ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ։ ՍԴ-ն իր որոշումը կայացնելու է 8-օրյա ժամկետում, այդ ընթացքում դատարանում պահպանվելու են բոլոր իրավական ընթացակարգերը, հնչելու են տասնյակ ելույթներ, ծավալվելու են բանավեճեր և այլն։ Բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշման վրա, ինչպես որ դրա վրա չեն ազդելու դիմումատուների հիմնավորումներն ու փաստարկները։
Ես հիմա էլ եմ պնդում, որ գործող իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտները: Ես ասել էի, որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ գործող իշխանությունը բարձր վարկանիշ պետք է չունենա, հիմա ես ասում եմ, որ ընտրությունների արդյունքներն առողջ բանականության հետ կապ չունեն: Թող ներեն ինձ ընտրությունների մասնակիցները, բայց այս արդյունքներն ունեցած իշխանությունները պետք է այդքան ձայն չհավաքեին:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով անցած ու չանցած իրական ընդդիմության խնդիրը լինելու է քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակի պահպանումը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության ղեկավար, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը նշեց, որ այս հանդիպումը շարունակությունն է Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունների, որով նա վերջնականապես պետք է ոչնչացնի Հայաստանի ինքնիշխանությունը, որովհետև, եթե, պլանների համաձայն, Ադրբեջանին է հանձնում Տավուշի մարզի գյուղերը, բացում Մեղրիի միջանցքը, Ադրբեջանին հանձնում տարածքներ նաև այլ մարզերից, ապա Հայաստանն այլևս մնում է միայն Երևանով, ու Հայաստանին զրկում են ինքնիշխանությունից։
Հունիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել էր Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այն մասին, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներն այդ երկրում պահվում են՝ որպես պատանդներ:
«Արևմուտքն Ալիևի գռեհկությունը բազմիցս է կուլ տվել, և այդ միտումները շարունակվելու են, որովհետև միջին ստատիկ եվրոպացու տուն մտնող գազը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը, հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա երկիրը, Արցախը և այլն։ Արևմուտքը լուռ ու մունջ նայելու է, թե ինչ է անելու Ալիևը, եթե վերջինս տանկերով մտնի և սպանի Արցախում մնացած բնակչությանը, լավագույնը, որ Եվրոպան կանի, ինչ-որ զայրացած արձանագրում կանի, որն այդպես էլ կմնա դատարկ խոսակցության մակարդակում։
Պուտինն ասում էր, որ այդ վստահության քվեով Փաշինյանը կարող է շարունակել ի կատար ածել բոլոր այն պարտավորությունները, որոնք ստանձվել էին թե՛ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, թե՛ Մոսկվայի 2021թ. հունվարի 11-ի փաստաթղթերով, թե՛ շատուշատ այլ բանավոր ձեռքբերված պայմանավորվածություններով, և, ինչո՞ւ ոչ, խոսքը գուցե նաև նոր պայմանավորվածությունների մասին է, որոնք պետք է դեռևս ձեռք բերվեն, այդ թվում՝ նաև, օրինակ, ռուս խաղաղապահների տեղավորումը Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, դեմարկացիայի, դելիմիտացիայի և հայտնի անկլավների թեման»:
168.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի աշխատասենյակը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի կադրային «բարեփոխումների» ալիքը շուտով կհասնի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին:
«Նա իմ եղբայրն է, շատ բաներ չեմ ասում, թող ժողովուրդը նրա մասին իր կարծիքն ասի, արդեն քանի տարի է՝ համայնքապետ է։ Ասում են՝ ընկերոջ մասին ընկերոջից կարծիք մի հարցրու, օտարից հարցրու։ Ինքը ենթակա անձ է, թե ինչ է կատարվել, չեմ կարող ասել։ Ազգի համար կռվող տղան ի՞նչ պետք է աներ, իր ազգին վատ բան կարո՞ղ է անել՝ ոչ։ Վերջը երևի լավ կլինի, ամեն ինչի վերջը պետք է լավ լինի»,- եզրափակեց Սեյրան Օհանջանյանը։
Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 4 քաղաքական ուժերի դիմումներն ընտրությունների արդյունքները վիճարկելու առնչությամբ:
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել է:
Այսօր մամուլի ասուլիս ընթացքում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ արդեն իսկ շրջանառվում է կարանտինը երկարաձգելու մասին որոշման նախագիծ, որը Կառավարությունում է:
168.am-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանն ասաց, որ այս պահին դեռևս խուզարկությունը շարունակվում է։
«Հրապարակային հատվածից և ոչ միայն՝ կարող ենք ասել, որ սա առաջին արտասահմանյան այցն էր, լպրծուն հաճոյախոսություններ հնչեցին Փաշինյանի հաղթանակի, հայ ժողովրդի հաղթանակի հասցեին, որ Փաշինյանին վստահում են, երբ իրականում ոչինչ չի փոխվել, ինչպես ընտրություններից առաջ Փաշինյանի կուսակցությունն ուներ մեծամասնություն, այնպես էլ հիմա, խորհրդարանում այլ ընդդիմություն է հայտնվել, բայց իրավիճակ չի փոխվել, սկզբունքայնորեն ի՞նչ նոր բան նրանք կկարողանային լուծել»,- ասաց Տարասովը:
«Ցավոք, պետք է արձանագրենք այն իրականություն, որն այսօր ունենք Հայաստանում՝ վերընտրվեց և վերարտադրվեց այն իշխանությունը, որը հայրենավաճառությամբ էր զբաղվում և զբաղվում է ցայսօր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը՝ ընդգծելով՝ պետք է փնտրել միջոցներ՝ ստեղծված իրականությանը հակազդելու, հայի տեսակը փրկելու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն է:
«Դուռս բացում եմ, թուրքերը դիմացի սարին նստած են, վախենում եմ, որ տնից հելնեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի բնակիչ տիկին Ասյան։
Օրերս ադրբեջանական կայքերից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին շատ ուղիղ զգուշացվում էր՝ եթե չստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և շարունակի պնդել, որ ղաղաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և միայն այն կարգավորվելու դեպքում և Բաքվի կողմից Արցախի կարգավիճակի ճանաչումից հետո է խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր, ապա Փաշինյանը կկորցնի ժողովրդի վստահության շնորհիվ ձեռք բերած իշխանությունը:
Պատերազմից ամիսներ են անցել, սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատերազմի օրերին հավաքագրված գումարի, ծախսերի մասին հակասական տեղեկություններն այդպես էլ չեն պարզաբանվել։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման համար ծախսվող գումարների չափը գնալով ավելանում է։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակից պրոֆեսիոնալ կադրերին հեռացնելուն, Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, նկատեց՝ բազմիցս տարբեր քաղաքական գործիչներ, որոշ գեներալներ, բոլորը միանվագ պնդում են, որ մեզ բանակ պետք չէ, սահմանապահ զորքերն ու ռուսները սահմանը կպահեն։
«Ինչ պատճառաբանությամբ ՌԴ-ն օպերացիա սկսեց Սիրիայում՝ պայքար ահաբեկչության դեմ, որպեսզի ահաբեկիչները Սիրիայից չտարածվեն և չմոտենան ՌԴ սահմաններին: Սա, կարծում եմ, խոսուն է: Իհարկե, հայ-ադրբեջանական սահմանին ևս խնդիր կա, դա ևս քննարկման արժանի է, տարբեր կարծիքներ են հնչում։ Կարծում եմ՝ բարձրաստիճան մակարդակով այդ հարցը ներկայումս քննարկվում է ղեկավարների հանդիպմանը»,- ասաց նա: