Արշակ Կարապետյանն անցել է գործի

168.amգրել էր, որ քննարկումներ են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շուրջ, և արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել հօգուտ Կարապետյանի թեկնածության:

Մինչ նրա պաշտոնական նշանակումը Վաղարշակ Հարությունյանի ներկայում զբաղեցրած պաշտոնում, 168.am-ի տեղեկություններով, նախարարության որոշ վարչության պետեր արդեն հավաքել են իրերը՝ անհամատեղելի համարելով իրենց հետագա աշխատանքն Արշակ Կարապետյանի հետ, քանի որ պաշտպանության ապագա նախարարը դեռ այդ պաշտոնում չնշանակված՝ իր կանոններն է սկսել թելադրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031