ԱԱԾ հատուկջոկատայինները պղնձամոլիբդենային կոմբինատում են. աշխատակիցները չեն կարողանում նույնիսկ դուրս գալ

Վաղ առավոտից իրավապահ մարմինները,  ԱԱԾ հատուկ ջոկատայինները արգելափակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) վարչական շենքի մուտքերը․ աշխատակիցները չեն կարողանում նույնիսկ դուրս գալ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ վաղ առավոտյան կոմբինատի տարածք են ներխուժել ու կոմբինատի` դեպարտամենտներից մեկի ղեկավարի աշխատասենյակն են խուզարկում Ազգային անվտանգության ծառայության հսկայաքանակ աշխատակիցներ ու քննիչներ ու ապօրինի կերպով արգելում են, որ այդ գործողություններին մասնակցեն փաստաբանները։

Ըստ մեզ հասած տեղեկությունների` իրավապահների մեկ այլ մեծաքանակ խումբ էլ Երևանից է ուղևորվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, անհասկանալի է` ինչ նպատակով։ Կոմբինատի տարածքում գտնվող իրավապահները որևէ բացատրություն չեն տալիս։ Բոլոր մուտքերը դեպի ներս արգելափակված են։

Մեր թղթակիցը տեղեկացնում է՝ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է ԶՊՄԿ ու ահաբեկել աշխատակիցներին: Ապօրինի խուզարկություններ են կատարել, որոշ աշխատակիցների ու անվտանգության աշխատողների բերման են ենթարկել, աշխատակիցներին չեն թողնում մտնել կոմբինատ, կանանց դուրս են հանում, իսկ ներս մտնել ցանկացողներին ասում են, որ կոմբինատը չի աշխատում:

Տեսանյութեր

Լրահոս