
168.am-ի տեղեկությունը հաստատվեց. Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Հուլիսի 9-ին 168.am-ը գրել էր, որ առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդպես է ցանկացել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Գրել էինք նաև, որ մեր տեղեկություններով՝ Կարեն Փոլադյանին կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանի գաղափարակից, աջակից, գործընկեր ու աշակերտ Աննա Վարդապետյանը, ով ներկայումս զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականի պաշտոնը:
Եվ ահա տեղեկացանք, որ Կարեն Փոլադյանն արդեն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
ԲԴԽ-ից էլ հաստատեցին մեր տեղեկությունը, ասացին նաև, որ երկուշաբթի օրվանից Կարեն Փոլադյանն այլևս աշխատանքի չի ներկայանա: Այլ մանրամասներ չհաղորդվեցին: