Երկիր ենք կորցնում. ո՞ւր են այն երիտասարդները, որ գոռում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի». Մանվել Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանն է:
- Առողջ մտածողություն, ազգային ինքնություն ունեցող մարդիկ պետք է սթափվեն և կանխեն պետության կործանումը:
- Երկիր ենք կորցնում. ո՞ւր են այն երիտասարդները, որ գոռում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:
- Այսօր էլ միջին օղակը դեռ իներցիայով անխափան պահպանում է պետական համակարգի գործունեությունը:
- Երբ պետական պաշտոնյան կադրային ջարդի մասին է խոսում, նա չի հասկանում՝ ինչ է պետությունը:
- Պողպատե մանդատով ոչ թե կադրային ջարդ պետք է անել, այլ պետք է կադրային բազան ավելի պրոֆեսիոնալ դարձնել:
- Կադրային ջարդի մասին խոսելն ապաշնորհության հետևանք է:
- Այսօրվա իշխանությունները հայտարարում են մի բան, անում՝ ուղիղ հակառակը. դա դասական դեմագոգիա է:
- Լկտիությունը, տգիտությունը, ցինիզմը հաղթում է սկզբունքային, կրթված ու բանիմաց մարդկանց:
- Դիլետանտիզմն ու պետությունը կկործանեն պետությունը:
- Սյունիքում տեղի ունեցող գործընթացներում աշխարհաքաղաքական հետք եմ տեսնում:
- Ես չեմ բացառում, որ արդեն ստորագրված է այն փաստաթուղթը, որը խոստացել էր ստորագրել Փաշինյանը:
- Մեր երկրում թիվ մեկ անընդունելի երևույթը սուտն է, ակնհայտ ստախոսությունը՝ առանց ամոթի զգացման:
- Մենք պետությունը կորցնելու շեմին ենք, հաջորդը կարող է լինել հայրենիքը:
- Կամ իշխանությունը պետք է ունենա հեղինակություն, կամ հեղինակությունը (ոչ փողոցի)՝ իշխանություն. այսօր պետական համակարգում երկուսն էլ 0 է: