Հերթը Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանինն է

168.am-ի տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել Սյունիքի Սիսիան համայնքի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությունը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ԿԸՀ-ն դեռ այդ դիմումը քննելու նիստի օրվա և ժամի մասին որոշում դեռ չունի:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ազատությունից զրկված են Սյունիքի 4 համայնքապետերը՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը:

Ավելի վաղ նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը:

Սյունիքի համայնքապետերը չեն ընդունում իրենց մեղսագրված արարքները:

Ավելին, տեսանյութ հրապարակվեց, որում Որոտանի բնակիչները պատմում էին ոստիկանական տեռորի մասին, որի նպատակը բնակիչներից իրենց համայնքի ղեկավարի դեմ ցուցմունքներ կորզելն էր ենթադրյալ ընտրակաշառքի փաստով:

Տեսանյութեր

Լրահոս