Առնվազն ես վստահաբար կարող եմ ասել, որ նա միջազգային պրոտեկտորատի տակ է: Իհարկե, 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, բայց այսօր երաշխիք ավելի շատ կա, քան երեք օր առաջ: Ընդ որում, ՄԻԵԴ որոշումն իմպերատիվ է, և այդ ակտի մեջ դատարանը, որպես կանոն, կողմերին զգուշացնում է, որ սա պարտադիր կատարման ենթակա է: Այսինքն՝ դուք պարտավոր եք ոչ միայն համագործակցել, այլև բարեխիղճ կերպով ողջ ինֆորմացիան տրամադրել:
Պետության մասին միայն զրոյական պատկերացում ունեցողները կարող են ուրախանալ հերոսամարտերի տագնապալից հաճախացմամբ, և միայն դատարկ պատահականությունները կարող են դրա վրա PR անել ու մտածել քաղաքական դիվիդենտների մասին։ Այսօր պետական և քաղաքական միտքը պետք է ուղղված լինի նախորդ սխալների և նոր ստեղծված իրականության սթափ վերլուծությանը, ու նաև առաջիկա հնարավոր հերոսամարտին ավելի լավ նախապատրաստվելուն։
Հուլիսի 23-ին Աղդամի՝ հայկական Ակնայի ազատագրման 27-րդ տարեդարձն էր: Գործողությանը մասնակցել են Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները (հրամանատար Վիտալի Բալասանյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, Խանաբադի վաշտը (Սանասար Ծատրյան), 35-րդ գումարտակը (Արշավիր Ղարամյան), հետախուզական խումբը ( Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջանի (Սամվել Կարապետյան) և Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումները (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):
«Այդ բողոքի ակցիաներում քարտեզները, կարգախոսները, պաստառները, բոլորը սադրիչ բնույթ են կրում։ Սա մի կողմից՝ քննություն էր Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի համար, քանի որ վերջինը պետք է կարողանար իր հավատարմության քննությունը հանձնել Ալիևին։ Չնայած այն բանին, որ Ադրբեջանը սադրում է, սակայն փորձում է կրկին ներկայանալ զոհի կարգավիճակում, քանի որ այս դեպքում այդ կարգավիճակն իրեն ձեռնտու է։ Սրա պատճառը նախ այն է, որ այս իրադարձությունները կատարվում են ոչ թե իր, այլ ուրիշ երկրներում, և մարդիկ, որոնք թեկուզ ծեծվեն էլ, դա, ըստ նրանց՝ չի համարվում Ադրբեջանի ամոթը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Հովհաննիսյանը։
168.am-ը Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հաղթանակը նաև հայաստանյան իշխանությունների դիվանագիտական հաղթանակն է: Նա պատասխանեց. «Սա «կռիվ» է եղել բացառապես մեր համայնքի և Ադրբեջանի կողմից վարձված լոբբիստների միջև, և այստեղ այդ դափնիները, կարծում եմ, առավելապես պետք չէ տալ ուրիշներին, այլ հենց մեր համայնքին, որովհետև հենց համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքում ենք մենք հասել այս փոքրիկ հաղթանակին»:
Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մեկնել Ռուսաստան:
Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36613-ի:
«Եվ գերիշխող դիրքում լինելով՝ մենք կարող ենք և՛ վերահսկել, և՛ անհրաժեշտության դեպքում ճնշել շատ ու շատ քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներ»,- շարունակեց նա:
ԱՄՆ-ը ֆինասավորում է ժողովրդավարության արժեքների՞, իր շահերի՞, թե՞ երկուսի համար միաժամանակ՝ նույնացնելով իր շահերն ու ժողովրդավարական արժեքները։ Այդ շահերն արդյո՞ք Հայաստանի շահերին չեն վնասում։
«Բավականին հնչեղ բառեր են, բայց կամ կա աճող, զարգացող տնտեսություն, կամ չկա նման տնտեսություն: Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա կառավարության կողմից թիրախավորվել են գյուղատնտեսության, շինարարության ոլորտները, բարձր տեխնոլոգիաները, արտահանմանը միտված տնտեսությունը: Այս բոլոր մտքերը ճիշտ են, բայց գործողությունները չեն համապատասխանում հնչեցված մտքերին: Նման մտքեր, արդեն 2 տարի է՝ լսում ենք: Հեղափոխությունից կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ սկսվում է տնտեսական հեղափոխությունը, որն իրականում տեղի չունեցավ, ինչպեսև՝ մյուս ոլորտներում հեղափոխությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ո՞վ է վարչապետի կինը, որ նրան սպան զեկուցի, կամ ո՞վ է վարչապետի կինը, որ Զինված ուժերի համազգեստ հագնի, որը հագնելու պարտականություն ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու Զինված ուժերի անդամները։ Ես պահանջում են ծառայողական քննություն, որպեսզի հասկանանք՝ ինչ է զեկուցել այս սպան տիկին Հակոբյանին։ Աննորմալ է նաև Աննա Հակոբյանի՝ համազգեստի կրումը, այն էլ՝ համազգեստի կրման խախտումով՝ չկար շալվարը, գլխարկը և այլն»,- ասաց Սարկիսովը։
«Էդ ի՞նչ մեխանիզմով ենք զսպելու Թուրքիային, չէ՞ որ, եթե ուզում ես Թուրքիային զսպել, պետք է զսպես քո երկրում հակառուսական տրամադրությունները, որովհետև քո և Թուրքիայի սահմանը ռուսական ուժերն են պահում, հիմա, եթե ռուսական ուժերը հանում ես, ինչ է՝ Արցախի՞ց ես զորք բերում, որ այդ սահմանը պահես։ Եվ ընդհանրապես՝ աշխարհում ոչ ոք չի կարողանում Թուրքիայի վրա ազդեցություն ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի նախագահը մեծ հույսեր է կապում Թուրքիայի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության աջակցության հետ, իսկ Էրդողանի համար ալիևյան խնդիրներն ամենևին էլ արտաքին քաղաքական օրակարգի առաջին տեղերում չեն։ Սա, նրա որակմամբ, որոշիչ հանգամանք է դառնում ԼՂ հակամարտության գոտու հնարավոր զարգացումների կոնտեքստում։
«Հեղափոխությունից հետո տարվող քաղաքականության մեջ բավականին հարցականներ կային, որովհետև եթե այսօր Փաշինյանը նշում է, որ Թուրքիայի քաղաքականությունը նորություն չէ, ապա զարմանալի է, որ այդ նույն ուժի պատգամավորներից ոմանք կարող են ասել, թե կան լավ թուրքեր, առաջարկեն երկխոսության տարատեսակ ֆորմատներ, և այլն։ Ընդհանրապես Թուրքիայի հանդեպ վերջին երկու տարում շատ քիչ ենք հանդիպել Հայաստանի կողմից կոշտ շեշտադրումների, հակադարձումների»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
2016 թվականին ընդունված Կառավարության որոշումներից մեկով մինչև հիմա գաղտնի են համարվել ՀՀ նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից ավիատոմսերի գնումները։
Իսկապես, 4 ամսից ավելի է, որ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, և, փաստորեն, դրա միակ սահմանափակումը խաղաղ հավաքներն են, որը, ըստ իս, որևէ տրամաբանության չի ենթարկվում, քանի որ Երևանի մարդաշատ փողոցները լիքն են՝ Մաշտոցի պողոտա, Հյուսիսային պողոտա, Օպերա, Կասկադ: Նշված վայրերում բավականին շատ ժողովուրդ կա, և եթե հեռվից նկարես ու ասես, որ սա հանրահավաք է, ոչ ոք չի էլ կասկածի: Առանձնապես որևէ տարբերություն չի լինի: Այսինքն՝ այս տեսակետից խաղաղ հավաքների արգելքը, ենթադրում եմ, զուտ քաղաքական որոշում է և որևէ քննություն չի բռնում:
168.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ չի խոսել Սերգեյ Բագրատյանի հետ, հետևաբար՝ որևէ կերպ չի կարող ենթադրել, թե ինչ պատճառներ ու շարժառիթներ կարող են ընկած լինել Սերգեյ Բագրատյանի այդ որոշման հիմքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության հերթական նիստում անդրադառնալով հուլիսի 12-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ և մարտական գործողություններին՝ ասաց, որ դրանից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտող և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։
Հունիսի 18-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին տեղեկատվություն հրապարակվեց:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 469 նոր դեպք, ապաքինվել է ևս 478 մարդ:
Համավարակից հետո բնակարանային շուկան պարզապես փլվել է։ Երրորդ ամիսն անընդմեջ գործարքները հսկայական տեմպերով կրճատվում են։ Որքան էլ թվում էր, թե սահմանափակումների վերացումից հետո շուկա կվերագտնի իրեն, դա առայժմ տեղի չի ունենում։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։
«4 օրվա մեջ 2 անգամ Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը և Նախիջևանում իրենց զորքերի հրամանատարը գնացել են Թուրքիա, հանդիպումներ են ունեցել: Սա ինչ-որ ծրագրի մասին է խոսում: Չի նշանակում՝ անպայման վաղը պետք է անեն այն, ինչ պետք է անեն, բայց ինչ-որ բան դավադրում են: Առնվազն չպետք է հիմա շատ հանգիստ զգանք, թշնամին ինքն է նաև հուշում, որ բոլոր ճակատներից վտանգ կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ադրբեջանը ձգտում է հետ բերել այն, ինչի կորուստը խանգարում է իրենց շատ հանգամանքներում՝ դրա անունը կդնենք բարձունք, թե դիրք կամ դիրքեր: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի գործողություններին, ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ բնականաբար, չբացելով փակագծերը:
Կառավարությունը վավերացրել է հերթական վարկային համաձայնագիրն ու դրա սահմանադրականության հարցը որոշելու նպատակով այն պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։
«Ֆրուստրացիա հասկացություն կա հոգեբանության մեջ, երբ մի բան ուզում ես անել, չի ստացվում, ու դու ավելի ես սկսում բորբոքվել, այ հիմա Ադրբեջանի ղեկավարության մոտ այդ հոգեվիճակն է, ինչը ցավալի է: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգոն լինենք և ցանկացած ոչ տրամաբանական քայլերի պատրաստ լինենք, որպեսզի արձագանքենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց պատգամավորը:
Գրիգորյանը փորձում է նաև ԶՈՒ-ի հաջողությունները կապել «հեղափոխության» հետևանքով Հայաստանի կառավարման համակարգի «կարողությունների բարեփոխման», «իշխանության նկատմամբ հանրային վստահության», «կառավարման համակարգի կուռ աշխատանքի» հետ։
«Այսօր գյուղացիական տնտեսությունները կանգնել են խնդրի առջև, որովհետև ընդհանուր գյուղատնտեսության վիճակը շատ ծանր է։ Հատկապես բանկերի հետ կապված վարկային պատմությունների մասով․ մարդկանց մի մասը վարկ ստացավ, բայց հիմնական մասն այդպես էլ չկարողացավ ստանալ, քանի որ քաոսային վիճակ էր, հերթեր էին։ Այսինքն՝ եղած ռեսուրսը շատ քիչ հատկացվեց մարդկանց։ Այն թվերը, որ մեր Կառավարությունը միշտ ասում է, պետք է բոլոր ֆերմերներն էլ հավասարապաես ստանային, բայց այդպես չեղավ, քանի որ Կառավարությունը հերթական անգամ գնաց սխալ քայլի։ Ասել եմ ու այժմ էլ կրկնում եմ՝ բանկերն այսօր հիմնական մեղավորներն են, որ գյուղացիները գտնվում են այսքան վատ վիճակում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։
Որ գնացի հիվանդասենյակներից մեկը, հիվանդներից մեկն ասաց, որ կողքի պառկածին ջուր չեն տալիս: Պահեստազորի գեներալ է՝ Նիկոլայը, անձրև էր գալիս, ցուրտ, էդ մարդը տկլոր՝ մենակ տակդիրով, թաց անկողնում պառկած, ոչ մեկը չի մոտենում, մահամերձ վիճակ է: Չէին ուզում մոտենալ, ասում էին՝ հոտ է գալիս էս պալատից:
«Մեզ նման ժողովուրդը, որը թթվածնի մեծ կարիք ունի, և մեր թոքային սատուրացիան 95-ից բարձր է լինում, նույնիսկ, երբ մի փոքր ցածրանում է, ունենում ենք գլխապտույտ, սրտխառնոց և այլն, բայց նույն 80 սատուրացիայով չինացին հանգիստ կարող է ապրել, և այս հիվանդությունների տարատեսակների ժամանակ պետք չէ համեմատվել այլ երկրների հետ: Ես նույնիսկ զարմանում եմ, որ հեռուստատեսային տաղավարում 1-2 մետր հեռավորության վրա դիմակ են կրում: Կարծում եմ, որ դիմակն ունի մի քանի կոմպոնենտներ՝ 1. քաղաքական, 2. տնտեսական, 3. հոգեբանական, 4. բժշկական, որովհետև ոնց տեսնում եմ՝ չենք կարողանում այդ այլանդակությանը վերջ տանք: Մենք դիտավորյալ ուզում ենք սպանել մեր ժողովրդին՝ պարտադրելով այդ վատ որակի դիմակներն այս 40 աստիճան ջերմության պայմաններում, երբ թթվածինը շատ նոսր է»: