168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ վերջին իրադարձություններից հետո Ալիևը հայտնվել է խորը դեպրեսիայի կամ ընկճախտի մեջ, քանի որ նրա բոլոր հայտարարությունները հակասում են իրար։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2020 թվականի բյուջեի նախագծում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 523 միլիոն 400 հազար դրամ։
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԳԹԿ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է հրավիրել: Զուգահեռ դրսում՝ ԱԺ շենքի դիմաց, տեղի է ունենում ընդունելության քննություններից հետո դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիան:
Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։
«Նշել է երկու բաժին, ոնց մեր նախարարն էր ասում՝ 10 բաժին նշում եք, էնքան որ մեկն անցնեք, չէ, իմ երեխեն կոնկրետ երկու բաժին ա նշել: Առաջինով դուրս ա մնացել Իրավագիտությունից, Միջազգայինն էլ չի անցել 18.50-ով, բայց այդ բաժին ընդունվել են 11 բալով»,- ասաց Նազարեթյանը:
Մարտական գործողությունների մասշտաբների, կրակի ինտենսիվության, կիրառված զինանոցի առումով այս երկու ռազմական գործողություններն անհամեմատելի են: Միգուցե ռազմական առումով կարելի է՝ զուտ վերլուծությունների համար համեմատել մարտական գործողությունների որոշ դրվագներ, դրանց հակազդելու մեթոդներ և այլն, սակայն դասական առումով՝ այս գործողություններն անհամեմատելի են:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, ապաքինվել է ևս 560 մարդ:
Տավուշի զինծառայողները հրաժարվում են զորացրվել, որովհետև պատերազմը սահմանի հենց այդ հատվածում է` ամեն րոպե թեժանալու սպառնալիքով: Որովհետև այդ դիրքերում իրենց չորս մարտական ընկերներին են կորցրել: Հաղթել են, կարևոր նշանակության, խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող դիրքեր են գրավել, բայց զինակիցների կորստի հետ չեն հաշտվում և ուզում են նորից հաղթել` փակելով թշնամու սողանցքերը: Սա է մեր բանակը, որ մեր էությունն է:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ օրերս հրապարակված հոդվածին, որտեղ Գրիգորյանը հնչեցնում է հետևյալ հարցը՝ «Իսկ ինչո՞ւ հուլիսյան գործողությունները նույն ընթացքը չունեցան, ինչ նախկինում։ Նախ՝ հեղափոխությունը հիմնարար ձևով փոխել է Հայաստանի կառավարման համակարգի կարողությունները։ Հեղափոխությունից հետո շեշտակիորեն բարձրացել են Ադրբեջանը խորությամբ հետազոտելու մեր կարողությունները, և ժամանակին կանխատեսվել են վերջինիս գործողությունները», Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը որևէ մեկի իրավունքի խախտում չէ: ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու անդամներ են: Այն փոքրամասնությունը, որ հանդես է գալիս՝ որպես կրոնական կազմակերպություն կամ անկրոն զանգված, իրենք դպրոցում ուսումնասիրում են տարբեր առարկաներ, հետևաբար՝ այդ առարկաների ցանկում կարող են ուսումնասիրել նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան, քանի որ իրենք կենսաբանորեն հայ են, հայ ազգի մի մասնիկն են, պարտավոր են լիարժեք իմանալ իրենց ազգի արժեքները, պատմությունը և հասուն տարիքում որոշել, թե իրենք որ արժեհամակարգի կրողը, դավանողը և գործադրողն են»,- ասաց նա 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում:
Կիրակի օրը հրապարակվեցին ընդունելության քննությունների արդյունքները։ Այս տարի դիմորդները հանձնեցին ընդամենը 1 քննություն։ Կանխատեսելի էր, որ այս կարգը հեշտացնելու է բուհ ընդունվելը, քանի որ շատ ավելի հեշտ է 1 առարկայից դրական և բարձր թվանշան ստանալը, քան 2-3 առարկայից։ Մյուս կողմից էլ, պարզ էր, որ սա դժվարացնելու է մրցակցային ֆակուլտետներ ընդունվելը, քանի որ 1 քննության դեպքում արդյունքները լինելու են շատ բարձր, ինչի արդյունքում բարձր միավորներով դիմորդները չեն ընդունվելու իրենց նախընտրած ֆակուլտետը։
Ի՞նչ «տվեցին» ՀՀ զինված ուժերին հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունները, ի՞նչ ցույց տվեցին, ի՞նչ հետևություններ արվեցին: Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ մենք ցույց տվեցինք, որ մեր բանակաշինությունը ճիշտ ուղու վրա է: «Վերջին մոտ 10 տարում, եթե ոչ ավելի, մենք բանակաշինությունը ճիշտ ողղությամբ ենք տանում: Այսինքն՝ դեռևս Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներից զարգացման մի հերթական փուլ […]
Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է։
«Իսկ եթե շենքում փակ դուռ կա՞… Ո՞վ է վճարելու նրա փոխարեն: Մեթոդաբանությունը քաղաքացիների քանակի հաշվարկով է նախանշված, բայց մենք ունենք չբնակեցված բնակարաններ: Իրենց տրամաբանությամբ՝ իրենք կասեն՝ դե, որ չեն օգտագործում, թող չվճարեն: Իսկ եթե 2 տարի չեն բնակվում, երրորդ տարին գալիս-ապրում են, չորրորդ տարում կրկին չեն ապրում, նորից գնում են, ի՞նչ է լինելու»,- նախագծի հեղինակներին հարց է ուղղում նա:
«Դժվար է ասել նաև, թե դրանց կիրառումը որքան կնվազեցնի հրադադարի խախտումների քանակը և ինչ ազդեցություն կունենա հրադադարը խախտել ցանկացող կողմի մտադրությունների վրա, սակայն դրանց ներդրումից հետո պատշաճ միջազգային արձագանքը կարող է զսպօղակ լինել և դառնալ հրադադարի պահպանման որոշակի երաշխավոր։ Ինչպես ավելի վաղ էինք նշում, թեժ կապը կամ օպերատիվ կապը կողմերի միջև վատ պրակտիկա չէ, բայց այն կարող է և չգործել քաղաքական և ռազմական սրացման դեպքում, ինչը և տեղի ունեցավ, իսկ միջազգային բաղադրիչը դուրս կբերի այս հարցից կողմերի քաղաքական կամքը։ Չնայած կան նաև աշխարհում օրինակներ, երբ այդ կապը լավ է գործում, բայց սա լարված հակամարտություն է, և նման պայմանավորվածությունների կատարումը որոշակի իրավիճակ կփոխի»,- ասաց Ֆելգենգաուերը։
Ադրբեջանի կողմից անմարդկային քայլ էր Տավուշի մարզում հայկական բնակավայրերի գնդակոծումը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:
«Ազգային ժողովի դռների դիմաց ծնողների հետ հանդիպման ընթացքում ես արդեն տեղյակ էի, որ հանդիպումը կայանալու է: Այն, երևի թե, կկայանա վաղը, կարծում եմ՝ փակ ձևաչափով: Ներկա կլինի ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի համապատասխան ներկայացուցիչ, ըստ երևույթին, փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ինչպես նաև ԳԹԿ-ի մեր գործընկերները, ովքեր քննությունների, թեստավորման, արդյունքների մասով, դիմում հայտերի մասով պատասխանատու են»,- ասաց Աննա Կոստանյանը:
Ավտոներկրողներն ահազանգում են՝ Ռուսաստանում բռնում-տանում, կալանքի տակ են գցում և ստիպում են մաքսազերծել հայկական համարանիշով մեքենաները, ինչը հակասում է ԵԱՏՄ ընդհանուր տարածքի հիմնարար գաղափարին:
168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որո՞նք պետք է լինեն հայկական կողմի հակազդող քայլերը, միջազգայնագետը նշեց. «Բանաձևը դեռ պետք է քննարկվի և հաստատվի Սենատի կողմից, սա նշանակում է, որ մենք դեռ մի փոքր ժամանակ ունենք այդ ուղղությամբ աշխատելու համար: Չնայած կարծում եմ, որ շանսերն այդքան էլ մեծ չեն, որ կարողանանք հակազդել սրան, բայց համենայն դեպս պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի Սենատում «բլոկ անենք» այս քվեարկությունը:
Այսօր համալսարանի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ-ի դիմաց: Խնդիրն այն է, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ գերակայություն է տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝ այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր:
Մեր ընթացիկ պատմության հերոսամարտերը վտանգավոր կերպով հաճախանում են՝ ապրիլյան պատերազմ, Տավուշի հաղթանակ։ Մենք տոնում ենք դրանք և, ոգևորության ալիքի տակ, գուցե բաց թողնում շատ վտանգավոր հեռանկար։ Եթե Հայաստանում չարձանագրվի այս մտահոգությունը՝ որպես հետագա պետական քաղաքականություն, և չարվեն բազմաշերտ հետևություններ, ապա պատմական շոկը թերևս անխուսափելի է։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ապաքինվել է ևս 704 մարդ:
Սոցիալական լարվածության ֆոնին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց շրջանցել բնակչության գազի սակագինը։ Այն մնաց անփոփոխ։ Բայց դա ընդամենը խաբուսիկ քայլ էր՝ հասարակության մոտ դժգոհությունների նոր ալիք չառաջացնելու համար։ Հատկապես այն ամենից հետո, ինչ ժամանակին խոստանում էին իշխանությունները՝ հանրային ծառայությունների սակագների հետ կապված։
«Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգստությունը դեռևս չի երաշխավորում, որ ռազմական գործողությունները շարունակելու, նոր սադրանքի դիմելու փորձ Ադրբեջանը չի կատարի: Բավականին մեծ է հավանականությունը, որ Արցախի հետ սահմանին կարող է նման պրովոկացիա լինել Ադրբեջանի կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Թուրքիան տարածաշրջանում վարում է հստակ ապակառուցողական քաղաքականություն. բավական է հայացք գցել անգամ սառած կոնֆլիկտների վրա և տեսնել, թե ինչպե՞ս է դրանք Թուրքիան կա՛մ թեժացնում, կա՛մ հրահրում։ Տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտներում առկա է թուրքական ներկայությունը՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում ընթացող գործընթացները դրա վառ ապացույցն են, և երբ նայում ենք աշխարհի քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ Կովկասը պետք է լինի թուրքական ապակառուցողական թիրախներից մեկը, իսկ այս տարածաշրջանում իրավիճակի թեժացման ամենահարմար հարցն այդ պետության համար Արցախի հիմնախնդիրն է։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Ռուսաստանին քիչ թե շատ ձեռնտու է այն ստատուս-քվոն, որը պահպանվում է ԼՂ հակամարտության գոտում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացմանը։
Չինարի գյուղի ամենատարեց բնակիչներից մեկը՝ 90-ամյա Գառնիկ պապը, սիրում է իր տան դիմաց դրված մահճակալին թիկնած նիրհել: Այս անգամ Գառնիկ պապի բախտը, կարելի է ասել, բերել էր։ Երբ նախորդ շաբաթ ադրբեջանական զորամիավորումները հրետակոծում էին սահմանամերձ Չինարին, Գառնիկ պապը տանն էր քնած, արթնացել է հրետակոծությունների ձայնից ու զգացել է, որ տունը ցնցվում է:
Հայաստանում կազմակերպված կերպով հակառուսական տրամադրություններ են սերմանում, դա ակնհայտ է և դա քաղաքական պատճառներ ունի, այլ հարց է, թե այդ քաղաքականությունը որտեղից է ղեկավարվում և որքանով է Հայաստանի շահերից բխում: Օրինակ, երբ Ռուսաստանն Ադրբեջանին զենք էր վաճառում (հատկապես, երբ Սերժ Սարգսյանը Սահակաշվիլուն Հայաստանի մեդալով պարգևատրեց), մենք Ռուսաստանին կոպիտ կերպով մեղադրում էինք, նրանք արդարանում էին, բայց հասկանում էին, որ հիմքեր ունենք, հիմա այլ է վիճակը, տարածվող հակառուսական քարոզը Հայաստանի շահերի առումով որևէ լուրջ բացատրություն չունի:
Տավուշի դիրքերում կռիվ է, ընտանիքներում՝ վստահություն հայկական բանակի ու իրենց ուժերի նկատմամբ, տներն ավերված են ռմբակոծությունից, իսկ կանաչ սահմանի երեխաները մտածում են իրենց լուսավոր երազանքների մասին, երբ Անդոյի խանութի հեծանիվը կարող է ժպիտ բերել, իսկ ընկերներով հավաքվելը՝ օգնել, որ իմանան մյուսների երազանքների մասին ու պատրաստ լինեն տարիներ անց սահմանը պահելու իրենց հերթին: