Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն առաջիկայում հստակ կձևակերպեն. «Մեր ծրագիրը այսպես է՝ մեր հանրությանը կոչ անել հավաքվել, և երբ, օրինակ՝ մոտ 50 հազար մարդ կհավաքվի, մենք չենք ուզում արյունահեղություն լինի, դա լավ տեղ չի տանելու, բայց երբ մենք մեծաքանակ լինենք, կառավարություն չէ՝ որևէ իշխանական ուժ ժողովրդի առջև ուղղակի փլվելու է»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը ու դրան նախորդած հանդիպումներին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանը նշեց, որ հայ ժողովրդի համար գերկարևոր պետք է լինի, թե ի՞նչ օրակարգով և ի՞նչ է փորձում բանակցել իր անունից վարչապետի աթոռը զբաղեցնող պաշտոնյան։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի 200 հազար դոլարանոց նոր ծառայողական ավտոմեքենայի թեման մի ամբողջ օր զբաղեցրեց հայ հասարակության մտքերն ու հույզերը, ներկայացվեցին բոլոր հնարավոր պատկերավոր համեմատություններն այն մասին, թե ինչպես կարող է սոցիալական, անվտանգային նման խնդիրներ ունեցող պետությունում պաշտոնյայի ավտոմեքենայի համար այդքան գումար ծախսվել։
Նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ունենք 6 հաստատված զոհ, 24 գումարած 8 գերեվարված, իհարկե, տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն:
Նոյեմբերի 23-ին կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության անարգել երթևեկություն արտահայտությունը կիրառելով` պնդում է, սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում, հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին, Փաշինյանը պատասխանել էր.
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով «SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովին, տեղեկություն են տարածել, որ ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել՝ ինքնասպասարկման մոդելով։
Մեր խմբագրություն զանգահարած մի խումբ դպրոցների տնօրեններ բարձրաձայնում էին «ՀՀ Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի ու դրանում թաքնված ականների մասին:
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Հանդիպման արարողակարգային հատվածը մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Իլհամ Ալիևի բացման խոսքերով, որոնք ըստ էության նույնն էին, ինչ Պուտին-Ալիև առանձնազրույցի ընթացքում:
Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, վստահաբար կարելի է պնդել, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունն ամենավնասակար իշխանությունն է՝ երկրի ողջ պատմության ընթացքում։
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու են եռակողմ բանակցությունները, ապա Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ:
Մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը․ ՈՒՂԻՂ։
«Սպասելի է անգամ, որ թշնամին կարող է մաքսակետեր դնել նաև Երևանում։ Սրանք ասում են՝ ապագա կա, բայց այն խավար է, մենք սրանց հետ ապագա չունենք, որովհետև սրանք ոչ ծրագիր ունեն, ոչ տեսլական։ Թուրքերը դարերով երազել են տիրանալ մեր տարածքներին, բնաջնջել հայի գենը, իսկ սրանք դրան նպաստում են։ Բարդ է իրավիճակը, իսկ ժողովուրդն էլ քնած է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սերոբ Գասպարյանը։
Արցախի 44-օրյա պատերազմից առաջ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղն Ադրբեջանի հետ սահմանից տասնյակ կիլոմետրերով հեռու էր։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հորդորով Սյունիքում հայկական զորքը 100-150 կմ հետ քաշվեց և բարենպաստ դիրքերը զիջեց թշնամուն՝ Ույծը և բազմաթիվ գյուղեր հայտնվեցին թշնամու թիրախում։
Արա Զոհրաբյանին կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին
Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանին է փոխանցել 2 ՀՀ քաղաքացու. հայտնի է` ովքեր են նրանք. ՊՆ
Սոչիում նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին ընդառաջ՝ դիվանագիտական ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մեջ որևէ իրավական հենք ու հիմնավորում չկա:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին հաջորդելու է՝ դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ևս մեկ, այս անգամ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Այսօր՝ ժամը 18:30-ից, Ազատագրական շարժման հավաքի մասնակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ։
Պատերազմից հետո՝ 2021թ. հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանը ՊՆ վարչական համալիրում դիմելով բարձրագույն սպայակազմին՝ հայտարարել էր. «Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ:
Նախատեսվում է 90 տոկոսով կրճատել պետական համակարգի ծառայողական ավտոմեքենաների թիվը. իշխանության նորամուտին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար, այսօր արդեն պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը (Դիջեյ Էդո):
«Բրյուսելի խնդիրն է՝ այս փուլում ինտեգրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Բրյուսելում և Սոչիում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներին:
Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» 6-րդ գագաթաժողովի շրջանակում նախատեսվող Փաշինյան-Ալիև դեմառդեմ հանդիպումից առաջ նույնատիպ հանդիպում կկայանա Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:
Հրայր Թովմասյանը նկատեց՝ թող իր հարցերից տպավորություն չստեղծվի, որ ինքը դեմ է թեստավորմանը կամ պատվաստումներին, ավելին, կան շատ ակտիվ կյանքով ապրող, մարդկանց հետ շփվող, խանութներ ու ռեստորաններ հաճախող կենսաթոշակառուներ, ուրեմն ինչո՞ւ նրանց համար չի գործում այդ կարգը:
Կապանի համայնքի վերընտրված ղեկավար Գևորգ Փարսյանը 168.am-ի հետ զրույցում բացեց վարչապետ Փաշինյանի և Սյունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպման փակագծերը.
Պատասխանող կողմ Ազգային ժողովի (ԱԺ) ներկայացուցչից հետո բացատրություններ տալու համար ամբիոնին մոտեցավ պատասխանող կողմ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ինչից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հարցեր ուղղեց նրան:
«Այդ ճանապարհի մի հատվածը կառուցվում է անտառների միջով, բնական է, որ անտառահատում պետք է լիներ բավականին լայն ճակատով, հետևաբար՝ ադրբեջանցիները համաձայն էին, որ իրենց անտառները հատենք ու ճանապարհ կառուցենք։ 1964 թվականից սկսած ՀՀ կառավարությունն ամեն տարի բյուջեով ճանապարհների պահպանության համար գումարներ է հատկացրել և մշտապես նշել է՝ Գորիս-Կապան ճանապարհ, երկրորդ կարգի ճանապարհ, 68 կմ երկարությամբ, և իքս գումար է հատկացվել պահպանության, սպասարկման, նորոգման և այլնի համար»,- հավելեց Հենրիկ Քոչինյանը։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գորիսից-մինչև Մեղրի մոտ 45 կմ զիջել են թշնամուն, 21 կմ-ն՝ Գորիս-Կապան հատվածում, մնացածը՝ Կապան-Ճակատեն հատվածում։