Սերժ Սարգսյանի դեմ կեղտոտ մեթոդներ կիրառելով՝ ուզում են հայրենիքը հանձնել. Ամրամ Մակինյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանն է:
Բանախոսը նշել է.
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելով՝ այս իշխանությունները հասարակությանն ինչ-ինչ հարցերից շեղելու հարց են լուծում, բայց երեկվա լրահոսը ցույց տվեց, որ չստացվեց:
- Ինչո՞ւ խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, քննիչի որոշմամբ ընդունվեց, և ոչ թե՝ դատարանին միջնորդություն ներկայացրեցին: Խայտառակությունից խուսափելու համար՝ վախենում էին, որ դատարանում ստիպված էին կասկածները հիմնավորելու փաստեր ներկայացնել, և դրանք պետք է քննության առարկա դառնային:
- Երկրորդ անգամ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու նպատակը մեկն է՝ նախաքննության մարմինը փորձում է ՀՀ երրորդ նախագահին կախվածության մեջ պահել ոչ միայն դատարանից, այլ նաև հակակոռուպցիոն կոմիտեից՝ չթույլատրելով նախագահին երկրից դուրս գալ:
- Անիմաստ էր երկրորդ անգամ կիրառել նույն խափանման միջոցը:
- 3 տարի առաջ գնահատել եք այդ նյութերը, որ Երրորդ նախագահի գործողություններում հանցակազմ չկա և չի էլ կարող լինել:
- Իշխանությունները նորից ցույց տվեցին, որ ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր հարցերում ապիկար են:
- Եթե մեղադրանքը հիմնավոր էր, ինչո՞ւ նախաքննության մարմինը կալանավորման միջնորդություն չներկայացրեց դատարան:
- Եթե 3 տարի առաջ են հայտնվել այդ նյութերը, հարց է առաջանում՝ բա 3 տարի ինչո՞ւ էիք պահել:
- Բում առաջացնելու՝ իշխանությունների պատվերը չիրագործվեց:
- Հայտնի չէ, արդյոք վարույթն իրականացնող մարմինն ի՞նքն է պարզել կաշառք տալու դեպքը, թե՞ Սիլվա Համբարձումյանն է ցուցմունք տվել:
- Սիլվա Համբարձումյանի գործողություններում չկա՞ հանցակազմ. ըստ օդում կախված լուրերի՝ փողերի լվացում է տեղի ունեցել:
- Հարգելի Հակակոռուպցիոն կոմիտե, այստեղ մտածելու բան չե՞ք տեսնում, մենք տեսնում ենք, փողերի լվացման այս վարկածը պետք է քննության առարկա դառնա:
- ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն արհեստածին է՝ իրականում ունի քաղաքական խորը արմատներ:
- Երբ ամեն օր ադրբեջանական ուժերն առաջ են գալիս, երբ ամեն օր զոհեր են լինում, երբ հայտարարություն է արվում, որ փաստաթուղթ է ստորագրվելու, չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ նրան որպես ծանրակշիռ քաղաքական գործիչ խոչընդոտելու իր գործողություններում:
- Ցավում եմ, որ նման կեղտոտ մեթոդներով են ուզում հայրենիքը հանձնել:
- Դատական համակարգը վերածել են «Քոմեդի Քլաբի»:
- Առհասարակ այս իշխանությունների գործունեությունը չի հաղթահարում «Քոմեդի Քլաբի» շեմը:
- Փաշինյանն այն աստիճանի է հասցրել իր կամակատարների միջավայրը, որ նրա մի ելույթից հետո կամակատարները կարող են անցնել գործի. ուղիղ հանձնարարություն տալու անհրաժեշտություն այլևս չկա, կատարում են այն, ինչ Փաշինյանը երազում է:
- Իրավապահ մարմիններն ամբողջ ծավալով գտնվում են գործադիրի տիրույթում: Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նոր պաշտոնակատարից հետո որոշ դատավորներ սկսեցին զգուշավորություն ցուցաբերել. որոշ դատավորներ շարունակում են ազատ գործել, բայց նրանք ամեն վայրկյան վտանգված են: Իսկ այն դատավորները, որոնք եղել են այս իշխանությունների կամակատարները, հիմա ավելի մեծ եռանդով են կատարում նրանց ցուցումները:
- ԲԴԽ ղեկավարությունը ստանձնած անձը՝ Գագիկ Ջհանգիրյանը, փաստաբանների վեթինգ սկսելուց առաջ ճիշտ կլինի հրապարակավ պատասխանի հարցին՝ ի՞նչ գործ ունեին Քննչական կոմիտեի քննիչներն իր աշխատասենյակում, այն ժամանակ, երբ հենց նրանք էին քննում Սյունիքի մարզի 2 համայնքների ղեկավարների գործերը: