«Այսպիսի գրպանահատություն դեռ հայ ժողովուրդը չէր տեսել: Մինչև սուբսիդավորման սկսելը նույն պարարտանյութը շուկայում արժեր 16-18 հազար դրամ, այսօր սուբսիդավորված վրացական պարարտանյութը գյուղացուն առաջարկում են 22-24 հազար դրամով: Որ օրը չարաբաստիկ կազմակերպություններն Էկոնոմիկայի նախարարությունով հաստատվեցին՝ 5-7 հազար դրամով պարարտանյութի գինը բարձրացավ: Այսինքն՝ սուբսիդավորման մասը, որ 9000 էր, դրա 7000-ը էլի գյուղացուց թալանվում է: Պարոն Նիկոլ Փաշինյան, ինչի՞ մասին ես մտածում, այսպիսի գրպանահատություն հայ ժողովուրդը դեռ չէր տեսել»։
Արցախի անկախության ճանաչումն այս փուլում դարձյալ հրամայական է, որովհետև մեզ այլևս այլընտրանք չի մնացել, որովհետև, եթե հիմա այդ հարցը չենք բարձրաձայնում և տալիս լուծում, դա նշանակում է՝ Հայաստանի իշխանության կողմից չի կատարվում այն վերջին քայլը, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական։ Դա նշանակում է նաև, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի իր դերից, որը ստանձնել է այս 30 տարիների ընթացքում։
Նախկին կոչվող ցանկացած բան մերժող ու դրանով էլ իշխանության եկած քաղաքական ուժը հենց սկզբից ցույց տվեց, որ Արցախը գլխացավանք է, որից պետք է ազատվել: Ասաց ու արեց: Արցախի մասին հակասական, տարօրինակ, հակահայ հայտարարությունների պակաս 2018-ից ի վեր չի եղել:
Պարարտանյութի սուբսիդավորման վերաբերյալ Կառավարության կայացրած որոշման բացերի մասին, արդեն տևական ժամանակ է, բողոքում են շիրակցի ֆերմերները, սակայն նրանց որևէ մեկն այս ընթացքում չի արձագանքել։
168.am-ը դեռ փետրվարին գրել էր, որ Ադրբեջանը 2022 թվականի հուլիսին կավարտի Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, և, որ այն անցնելու է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով: Սրա արդյունքում Բերձոր քաղաքն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը, և ոչ միայն՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, Փաշինյանի՝ չգաղտնազերծված բանավոր պայմանավորվածությունները:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մասին աղմկահարույց հայտարարություններից հետո Երևան է այցելել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը։ Հայտնի դարձավ, որ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո Երևանում Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ում հետ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
Արցախի Հանրապետության թեմի առաջնորդ առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դիմել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ Սուրբ Հարության տոնին ուխտագնացություն կազմակերպել դեպի Դադիվանք։
Համատարած գնաճի ֆոնին՝ ամսվա սկզբից թանկացած գազը հերթական հարվածն է քաղաքացու գրպանին: Կանխատեսելի է՝ գազի թանկացումը դոմինոյի էֆեկտով իր հետ բերելու է գնաճի նոր ալիք:
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Կառավարության վերջին նիստում ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին որոշումն ընդունելուց հետո հանրային տարբեր շրջանակներ ահազանգեցին՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին անվճար տեղեր չհատկացնելով՝ սկսում են մասնաճյուղը փակելու գործընթացը։
Գերեվարված անձանց մասով շրջանառվում են երկու թվեր։ Մեկն այն թիվն է, որը պաշտոնականացվել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ դա 38-ն է, և գերեվարվածների իրական, փաստացի թիվ, որը չի ընդունվում ադրբեջանցիների կողմից՝ 80-ն է։ Այս 80-ը չի ներառում հաստատված գերիներին։
«Փողով ստատուս գրողներին ժամանակ չունեմ պատասխանելու։ Ժողովրդական խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է։ Ժամերով կարող եմ դասախոսություն կարդալ այդ տղայի համար, բայց կարծում եմ՝ դժվար կլինի նրան ընկալել․․․»։
Ապրիլի 5-ին 168.am-ը գրել էր Ազգային ժողովում (ԱԺ) սպասվելիք ՀՀ գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) 2021թ. կատարած աշխատանքների տարեկան հաղորդումների քննարկումների մասին:
Պետության և հայկական աշխարհի սրընթաց դեգրադացիան մեզ չի հաջողվում կասեցնել։ Սա այն խնդիրն էր, որը պետք է լուծեինք պատերազմից հետո։ Խզված սոցիալական կապերի և ընդհանուր ազգային նպատակների փլուզումը հանգեցնում է պետականության կորստի իրական ռիսկին։
Գնաճը Հայաստանում կրկին թափ է հավաքում։ Փետրվարին այն իջել էր 6,5 տոկոսի, մարտին վերստին բարձրացել է՝ կազմելով 7,4 տոկոս։
Իշխանությունները պահը բաց չեն թողնում խոսելու իրենց կառավարման հաջողությունների մասին։ Ու ամեն անգամ, երբ առիթ է լինում, հիշեցնում են 2019թ., որը համարում են իրենց իշխանության «ոսկե դարը»։ Բայց մոռանում են, որ դրանից հետո էլ է կյանք եղել, որ դրանից հետո կյանքն ու տնտեսական զարգացումներն առաջ գնալու փոխարեն՝ միայն հետ են գնացել։
Ճանապարհներից մեկն այն է, որ պետք է ուսուցչի հեղինակությունը բարձրացնել։ Բայց եթե արդեն ունենք ուսուցիչներ, որոնք կոպիտ ուղղագրական սխալներ են անում, իրենց առարկայի մասին հասարակ բաներ չգիտեն, աշակերտների հետ լավ չեն վարվում, ինչպե՞ս թաքցնենք այս ուսուցիչներին։ Այդ ուսուցիչներին աշխատանքից ազատելը հեշտ չէ, քանի որ փոխարինողներ չկան։ Կարող ենք ստեղծել ուսուցչի մասին իդեալական պատկերացումներ, բայց իրականությունն այնքան աղաղակող ու լայնամասշտաբ է, որ ծածկել չենք կարող։ Այն փուլում ենք, որ այլևս թաքցնելու, մարդկանց մոլորեցնելու տարբերակներ չունենք։
Ադրբեջանում պատերազմից հետո ամեն օր իրականացվում են գործողություններ՝ ուղղված այդ երկրի բանակի արդիականացմանը, փոխարենը՝ չեն արդիականացվում Հայաստանի Զինված ուժերը։
Պատերազմների, համաճարակների և անընդհատ փոխվող աշխարհում բարությունը թարմ օդի պես հարկավոր է:
168.am-ի՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է 100 բառի շրջանակներում ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին:
Թատրոնն առաջացել է Հին Հունաստանում` Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Հնագույն թատրոնում բոլոր դերերը խաղում էին բացառապես տղամարդիկ։ Հետաքրքրական է, որ Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր, իսկ Հռոմում այն համարվում էր ամոթալի։ Հունական և Հռոմեական թատրոնների կողքին պետք է հիշատակել նաև Հայկական թատրոնը։ Հույների և հռոմեացիների հետ մեկտեղ՝ հայկական հնագույն քաղաքակրթությունը ևս անմասն չի մնացել իր պատմական դրոշմը թողնելուց թատրոնի զարգացման գործում։
Մեկ օրում կատարվել է 2355 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, առողջացել է 14 քաղաքացի,մահվան դեպք չի գրանցվել:
«Անցած տարի կրկին ներդրումների ռեկորդային աճ ենք ունեցել, մեր ներդրումների համախառն կուտակումը կազմել է 1 տրիլիոն 379 մլրդ դրամ, որը մոտ 3 մլրդ դոլար է։ Նման թիվ Հայաստանի տնտեսության մեջ չի եղել»,֊- կառավարության հերթական անասելի «ձեռքբերումների» վերաբերյալ օրերս հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Իրավագետ, մշակութային գործիչ Նարեկ Վան Աշուղաթոյանն այն կարծիքին է, որ հատկապես պատերազմից հետո հաջորդ դիրքերը զիջվելու են և զիջվում են հենց մշակույթի ոլորտում:
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը յուրահատուկ բնորոշում տվեց Հայաստանում ստեղծված իրավիճակին, ըստ նրա՝ այս ամենն իրեն հիշեցնում է օձի ու գորտի առակը։
Մենք ակնկալիք չունեինք, որ մեկ հանրահավաքով ընդդիմության պահանջները կդառնան իշխանության գործունեության հիմնական սկզբունքները, բայց մեզ համար շատ կարևոր էր ևս մեկ անգամ և վերջնականապես քաղաքական ուժերի և հասարակության կողմից այդ սկզբունքներն ու պահանջները ձևակերպելը։ Անշուշտ, բրյուսելյան, ինչպես և դրան նախորդած բոլոր հանդիպումներին հայկական շահը ներկայացված չէր, իշխանությունը որդեգրել է պարտվողական ուղին, գնում է «զիջել ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը բացահայտեց տարածաշրջանում իրադարձությունների իրապես շրջադարձային ընթացք և կանխատեսելի դարձրեց այն հանգամանքը, որ սկսվում է մրցակցություն հակամարտության կարգավորման համար, որը կորոշի, թե ով է լինելու տարածաշրջանում «գլխավորը»։
1992 թվականի ապրիլի 10-ին երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներն ադրբեջանական Միր-Բաշիր (այժմ՝ Թարթառ) բնակավայրից ներխուժեցին Մարաղա:
Մարտի 31-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ կառավարությունը հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, թույլատրել է ՀՀ Ոստիկանությանն առանց մրցույթի 564 մլն 289 հազար դրամի գնում կատարել:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը պատահական չի համարում ազգայնական հռչակված «Բևեռ» կուսակցության ակտիվությունն ազգային ընդդիմության ակտիվացումից անմիջապես հետո։