
Ուկրաինային «Tomahawk»-երի տրամադրումը կհանգեցնի միջուկային պատերազմի էսկալացիայի․ Լուկաշենկո

Կիևին ամերիկյան «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարումը չի հանգեցնի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, բայց կարող է սրել միջուկային պատերազմը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ համաշխարհային միջազգային իրավիճակին և բելառուսա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։
«Ոչ մի «Tomahawk» հարցը չի լուծի։ Դա իրավիճակը կհասցնի միջուկային պատերազմի էսկալացիայի։ Հավանաբար [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփը սա ավելի լավ է հասկանում, քան որևէ մեկը, քանի որ նա չի շտապում հանձնել այս մահացու զենքը և թույլատրել հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում, ինչի վրա, որ հույսը դնում է նախագահ Զելենսկին», – ասել է Բելառուսի ղեկավարը, ում խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը։