Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում՝ փորձելով ամրապնդել շարժման վերահսկողությունն անկալվում։

Այս մասին հայտնում է Al-Ain լրատվական կայքը։

Տեղեկությունների համաձայն՝ խմբավորման անդամները մահապատժի են ենթարկել յոթ տղամարդկանց, որոնց մեղադրել են իսրայելական ուժերի հետ համագործակցելու համար։ Նրանց քարշ են տվել Գազա քաղաքում մարդկանց ամբոխի մեջ, ստիպել ծնկի գալ, ապա կրակել հետևից։

ՀԱՄԱՍ-ը բախվել է Գազայի ներսում գործող ընդդիմադիր խմբավորումների աճող մարտահրավերներին։

Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի անդամների և նրանց հակառակորդների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

ՀԱՄԱՍ-ի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ խմբավորումը չի հանդուրժի Գազայում կարգուկանոնի խախտումներ և թիրախավորելու է Իսրայելի հետ համագործակցողներին, զինված թալանչիներին և թմրավաճառներին։

Խմբավորումը, որը կառավարում է Գազան 2007 թվականից, հարյուրավոր բանվորներ է տեղակայել վնասված բնակարաններ մուտք գործելու նպատակով և վնասված ջրատար խողովակները վերանորոգելու համար անհրաժեշտ հիմնական ճանապարհները փլատակներից մաքրելու համար։

Իսրայելական ուժերը շարունակում են մնալ Գազայի հատվածի մեծ մասում՝ մասնակի նահանջից հետո։ Օգնության մատակարարումների խոստացված աճը դեռևս չի իրականացվել 2,2 միլիոն բնակչության համար, որոնցից շատերը կանգնած են սովի առջև։

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է մոտ 68 000-ի։ Ըստ տեղական առողջապահական մարմինների՝ հազարավոր մարդկանց մարմիններ դեռ փլատակներում են։

Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ հրադադարի մեկնարկից ի վեր հայտնաբերվել է 250 մարդու աճյուն։2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովում համապարփակ փաստաթուղթ են ստորագրել Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս