ԱԴԾ-ն գործ է հարուցել Խոդորկովսկու և Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի դեմ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) հայտարարել է միլիարդատեր Միխայիլ Խոդորկովսկու և այժմ արտերկրում բնակվող մի շարք ռուսաստանցի ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելու մասին։

Ծառայության տարածած հաղոդագրության համաձայն՝ Խոդորկովսկու կողմից հիմնադրված «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն» կասկածվում է ահաբեկչական գործունեության մեջ. ըստ ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնի հայտարարության, որը մեջբերում են ռուսական լրատվականները, մեղադրանքների պատճառ է դարձել 2023 թվականին Բեռլինում ընդունված «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի» հռչակագիրը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ռուսական դեմոկրատական ​​ուժերի պլատֆորմի ստեղծումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031