
«Եթե Իսրայելը նորից ցեղասպանության ուղին բռնի, դրա գինը ծանր է լինելու». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը լավ գիտի՝ եթե նորից դիմի ցեղասպանական գործողությունների, դրա հետևանքները ծանր են լինելու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հիմնական նպատակը Գազայում հաստատված հրադադարի պահպանումն է։
Էրդողանն այս հայտարարությունն արել է Եգիպտոսից վերադառնալու ճանապարհին՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Նա նշել է, որ Շարմ էլ-Շեյխում կայացած «Խաղաղության գագաթնաժողովը», որը անցկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, կարող է դառնալ Մերձավոր Արևելքում խաղաղության նոր շրջանի մեկնարկ։
Թուրքիայի ղեկավարը նաև շեշտել է նաև, որ Իսրայելի կողմից նախկինում ձեռք բերված համաձայնությունների խախտման բազմաթիվ դեպքեր կան, և այդ «վատ փորձը» Անկարային ստիպում է ավելի զգույշ և հետևողական լինել։