Հաշտություն չի նշանակում՝ արդարության պատժի վերացում. Բագրատ սրբազան

«Մենք պետք է խոսենք մեր համազգային պայքարի և հաղթանակի մասին. ուրիշ ճանապարհ չունենք»,- 168 TV- ի եթերում նման տեսակետ հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով հայկական աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին ու 2023 թվականին, որպես ազգ, մեր առաջնահերթություններին:

«Հատկապես նեղության ժամին, եթե մենք ախտորոշումները ճիշտ չենք անելու, մեր ներսում անթեղված կրակները չենք հանելու… պետք է սիրո և հաշտության մասին մտածել՝ անընդհատ։ Հաշտություն, սակայն, չի ենթադրում արդարադատության կամ արդարության վերացում. դա աստվածային ճշմարտություն է։ Աստված մարդու հետ եկավ հաշտեցման, բայց սահմանեց արդարության պատիժը։

Այս երկիրը, ժողովուրդը չի կարող դիմանալ այս անհաշտությանն ու թշնամությանը՝ ի մտի ունենալով մեր անվտանգային խնդիրներն ու սփյուռքի ձուլման վտանգը։ Սուրբ ծննդյան իրականությունը հենց սրա մասին է. տոնախմբության մասին չէ. Աստծո հետ հաշտ լինելու և երկրում հաղթանակած խաղաղություն ունենալու մասին է։ Եթե կարող ենք անել դա, մեր երկիրը մերը կլինի, ինչպես խոստացել էր Տերը՝ ասելով. դուք չեք լինի լքված, այլ կլինեք իմ ժողովուրդը»,- ասաց Բագրատ սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս