Մեզ վերագտնելուց հետո, վստահաբար, գտնվելու են նաև բոլոր խնդիրների լուծման ուղիները, փակվելու են աղետների դռները և բացվելու են կյանքի ճանապարհները։ Դա ամենևին չի նշանակում հրաշքի ակնկալիք, մեզ՝ որպես հանրություն, սպասում է դժվարին ճանապարհ, գոյաբանական որոշումների կայացում, ընտրություն ոչ միայն՝ լավի ու լավագույնի, այլև ավելի հաճախ՝ վատի ու վատթարագույնի միջև։
Հայրապետիս աղոթքն է, որ Ամենակարողն Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և անփորձանք՝ հայրենյաց պաշտպան մեր զինվորներին։ Տիրոջ օրհնությունն ու մխիթարությունն ենք հայցում ծանր կորուստներ կրած ընտանիքներին, ապաքինություն՝ վիրավորներին, շուտափույթ վերադարձ՝ գերեվարված ու անհայտ կորած մեր զավակներին։
Չնայած հնչող կոչերին, Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Հետևանքներն արդեն տեղափոխվել են նաև տնտեսության մեջ։ Առանձին արտադրություններ փակվել են կամ հայտնվել են փակման եզրին, ինչն էլ ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Դեկտեմբերի 12-ից Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի մարդասիրական միջանցքը դեռ փակ է։ Այս օրերին արդիական է հարցը՝ ով է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգության երսշխավորը, հատկապես, երբ Ադրբեջանը, Լաչինի միջանցքի փակ լինելու ֆոնին, ակտիվացրել էր պահանջները նաև հասցեագրված ՀՀ-ին:
Մինչ երրորդ շաբաթն է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, սննդի, ղեղորայքի ու անհրաժեշտ այլ պարագաների մատակարարումները դադարեցված են, 120 հազար մարդ կանգնած է սովի մատնվելու վտանգի առաջ՝ Հայաստանի իշխանություններն ամանորյա պաշտոնական ընդունելություններից ու հանդիսություններից, քեֆ-ուրախություններից ու ճաշկերույթներից աչք չեն բացում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Հայրապետական Նոր Տարուան Պատգամը 2023
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ու «մարդասիրություն» հասկացությունները միմյանց հակասող են, դրա վառ ապացույցը ոչ միայն այն բարբարոսություններն են, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս իր կողմից օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ, այլև Բերձորի ճանապարհի փակումն է, որն Արցախի համար կյանքի ճանապարհ է։
Նա այդպիսով հերթական անգամ հաստատում է, որ հայ հասարակությունը, Արցախն ու Հայաստանն իրենց հերթին կարող են հրաժեշտ տալ ամենայնին, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ չտա իշխանությանը։
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է արդեն 19 օր շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանն անգլալեզու զրույցներ է վարում քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
«Մենք ականատես ենք լինելու այդ ամենին: Ես իմ ժողովրդի զավակն եմ և հորդորում եմ պատրաստ լինել չընդհատվող պատերազմի ռազմական գործողություններին դարձյալ: Պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք. այո՛, պատերազմ լինելու է»:
«Ամեն գիտակից հայ սփյուռքում հասկանում է, որ Լաչինի միջանցքի փակումը ֆեյք է. բնապահպանների և հանքի խնդիրն արդբեջանցիների համար իրենց լկտիությունը ցուցաբերելու հերթական պատրվակն է: Սրա արմատը գնում է մինչև կապիտուլյացիան»,- 168.am-ի հետ զրույցում Արցախի շրջափակմանն արձագանքելով՝ նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը:
Ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին. այս պարզ ճշմարտության գիտակցումն էր պատճառը, որ Շուշիի ազատագրումը մեզ համար հրաշք էր թվում, մինչդեռ ներկա իշխանության ղեկավարի համար Շուշին դարձավ դժգույն ու դժբախտ, ազգային հերոս լինելը՝ անարժեք մի բան. անարժեք, որովհետև պարտված պատերազմում ազգային հերոսների կոչումներ տվեց մարդկանց, որոնց վրա հետո հարուցվեցին քրեական գործեր։
Խոսելով Լաչինի միջանցքի ֆոնին այս դիպվածի և Միութենական պետությունում ՀՀ հնարավոր դերակատարության մասին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ Միութենական պետության հեռանկարն ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի ու Բելառուսի միջև:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, միայն երեկ՝ դեկտեմբերի 29-ին է որոշել ստեղծել աշխատանքային խումբ՝ ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, թեպետ Արցախում բնակվողներն ունեն ՀՀ անձնագիր, ինչը ենթադրում է, որ Հայաստանի ղեկավարությունն առնվազն այս առումով պարտավորություններ ունի նրանց նկատմամբ: Իսկ գլոբալ առումով՝ Լաչինի միջանցքի փակ լինելը զուտ հումանիտար հարց չէ, ինչպես ի սկզբանե միջազգային հանրությանը ներկայացվեց, այլ քաղաքական, որի շրջանակում Ադրբեջանը պայմաններ է առաջ քաշում ՀՀ-ի նկատմամբ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «միջանցքների» միջև զուգահեռներ տանելու փորձերին՝ նկատեց. «Ըստ էության, Արցախի բնակչությունը հիմա պատանդի կարգավիճակում է, քանի որ Լաչինի միջանցքը գոյության ճանապարհ է: Սակայն դա ստիպման եղանակ է, որպեսզի ՀՀ-ն բացի Սյունիքի միջանցքը, որն ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուրի միջանցք:
«Մենք արցախցիներով Նիկոլի գլխից արդեն «դուխով»-ը հետ ենք բերել ու դրել այնտեղ, որտեղ պետք է, այսինքն՝ իր ճակատից այդ խոսքը հանել ենք։ Թուրքի ոգով դաստիարակված Նիկոլն այդ խոսքը գողացել էր։ Գիտե՞ք՝ թուրքի ամենամեծ պատիվը որն է՝ գողանալը, կապ չունի՝ ինչ է գողանում՝ անասուն, հող, փոքր իր, տարածք կամ հայրենիք։
«Այդ հայտարարությունները, որ ինքն անում է, հենց այնպես հայտարարություններ չեն, ամեն մի հայտարարություն իր նպատակակետն ունի։ Այն, որ մենք հիմա այս օրվա մեջ ենք, դա մի օրվա բան չի, այլ ամբողջ 4 տարվա, ինչքան որ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Ինքը սրան էր ձգտում, չկարողացավ կռվով հանձնել, այդքան տղաների զոհեց, բայց չկարողացավ Արցախը միանգամից հանձնել, հիմա մեկ առ մեկ հանձնելու է։ Մենք կանգնելո՛ւ ենք հանուն Արցախի, բայց Նիկոլը հանձնելու է։ Փրկությունը ես տեսնում եմ ոչ թե նրա հեռանալով, նրան հեռանալ չի՛ կարելի, նրան չպետք է թողնել ոտքը ոտքի առաջ դնի, նրա պատիժը պետք է հրապարակում լինի․․․
Շուրջ 3 շաբաթ շրջափակման մեջ գտնվող Արցախում մարդիկ Ամանորին են պատրաստվում։ Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը, որ 30 տարուց ավելի մայրաքաղաք Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում-վաճառում, այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն թշնամու կողմից ճանապարհը փակելու առաջին օրերի, արդեն 2 օր է՝ շուկայում կրկին աշխուժություն է նկատվում։
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասաններ Սվետա Առուստամյանն ու Արմեն Գաբրիելյանը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքը փակելու պատճառով չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին: Նրանց ժամանակավոր օգնել է Շիրակի մարզպետարանը, ինչպես իրենք են նշում, դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածի համար, ապա՝ Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, ով հյուրանոցի հարցը լուծել է մինչև դեկտեմբերի 29-ի համար:
«Առավոտյան արթնանում ենք այդ մտածումներով, առաջինը հեռախոսն ենք վերցնում որևէ տեղեկատվություն ստանալու համար։ Նորից եմ կրկնում՝ այս պահին տրամաբանական քայլերի հերթականություն, որը կհանգեցնի խնդրի լուծմանը, չեմ կարող ասել։ Գուցե դրա համար մտավոր ունակություններս չեն բավարարում, գուցե ինքս քիչ տեղեկատվության եմ տիրապետում, դրա համար չեմ կարող ասել, կամ էլ իրապես իրավիճակը ոչ թե բարդ է, այլ բարդագույն»,- շեշտեց Մուշեղ Ալավերդյանը։
«Մեր ընտանիքների հետ ամենօրյա կապի մեջ ենք, նրանց տրամադրությունը լավ է, բայց ժամանակի ընթացքում տրամադրությունների անկում է լինում։ Բոլորս էլ անորոշ վիճակում ենք գտնվում»,- հավելեց Մ. Բաբայանը։
Այս պաշարով ենք մենք փակում օրացուցային տարին և սկսում նորը։ Սա կոչվում է պետականության սուր ճգնաժամ, որի մի ելքը պատմական ողբերգությունն է, մյուսը՝ հրաշքով պետություն պահելը։ Բայց որպեսզի այդ հրաշքը տեղի ունենա, պետք է մեծ, շատ մեծ ջանք թափել, որի առանցքում մի քանի սկզբունք է՝ նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր մթնոլորտ երկրում, նոր իշխանություն։
2022թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել միակողմանի ամբողջությամբ լուծարել հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել էր 2021թ. օգոստոսի 6-ին:
«Նրանք ասում են, որ Բերձորի միջանցքի հարցը ռուս-ադրբեջանական պատասխանատվության գոտում է, իրենք էլ թող լուծեն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունն իրեն հեռու է պահում դրանից: Եթե դու պաշտոնապես նման դիրքորոշում ես որդեգրում, ապա ի՞նչ իրավունք ունես ասելու՝ գիտեք, եթե չեք կարողանում՝ դիմեք ՄԱԿ: Հայաստանն Արցախի հարցում միջնո՞րդ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ո՞վ է Հայաստանը, որպես ի՞նչ է հանդես գալիս: Պետք է մի քանի բան ֆիքսել, և այս իշխանության հետ կապված հարցերն ինձ համար այդքանով պարզ են: Արձանագրում համար 1. նրանք հրաժարվել են Արցախից, դա իրենց խնդիրը չեն համարում: Արձանագրում համար 2. Հայաստանն ունի արտաքին քաղաքական վեկտոր փոխելու խնդիր: Նիկոլենք ունեն այդ խնդիրը և լուծում են այն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Բժշկից տուն եմ գալիս, նայում եմ այն մարդկանց, որոնք հիստերիայի մեջ առևտուր են անում։ Ես դեմ չեմ Ամանորին կամ այլ տոնի, բայց այդպես չի լինում, որ ընտանիքի մի մասը սգի մեջ լինի, մի մասը՝ խրախճանքի, սա աննորմալ մի բան է, որից շատ վատ հոտ է գալիս։
«Ռուս խաղաղապահները չունեն հստակ մանդատ ոչ Ռուսաստանի մեղքով, դա կողմերի մեղքով է, Ռուսաստանն իր իսկ որոշմամբ եկել-հայտնվել է այս փակուղային իրավիճակում, և բոլոր քննադատություններն էլ ուղղվում են Ռուսաստանին, որը չափազանց տհաճ իրավիճակ է այն դեպքում, երբ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը, դրա հագեցումը ռեսուրս է ենթադրում: Այո, դա նաև բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ դրանով ապահովում է Հարավային Կովկասում ռուսական ներկայություն, սակայն Ռուսաստանի համար այս փուլում դա նույնիսկ այդքան էլ էական ու կարևոր հարց չէ»,- ասաց նա:
Բանակի, Արցախի, զինվորի, առաջնագծի հարցերում ընդդիմություն և իշխանություն չի կարող լինել, եթե առկա է իշխանություն։ Այս հարցերը, այո՛, ենթադրում են, որ դրանց շուրջ պետք է միասնականություն լինի, բայց արի ու տես, որ մի շարք գոյաբանական խնդիրներ մեր երկրում ոչ թե միասնության, այլ հենց իշխանության և ընդդիմության տարբերությունների անկյունաքարն են։ Իշխանությանն Արցախ հարկավոր չէ, նրանք բանակցում են առանց Արցախի։ Խոսքը ոչ թե Արցախի ներկայացուցչի՝ բանակցություններին չմասնակցելու, այլ Արցախից հրաժարվելու մասին է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Խաղաղության դարաշրջան բացելու խոստումներով 2021 թվականին վարչապետի պաշտոնում վերընտրված Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի տարեվերջյան Կառավարության նիստում խոսեց ոչ թե սպասվելիք խաղաղության, այլ՝ պատերազմի մասին։
Պատերազմի ընթացքում Արցախից տեղահանվեց մոտ 100 հազար մարդ։ Եռակողմ հայտարարության կնքումից հետո նրանց կեսից ավելին վերադարձավ Արցախ, սակայն մի քանի տասնյակ հազարը տունուտեղ էր կորցրել կա՛մ մարտերի հետևանքով, կա՛մ Փաշինյանի ստորագրության արդյունքում, և վերադառնալ չէր կարող։ Առավելագույնը, որ կարող էին նրանք անել, սեփական տունը հրկիզելն էր, որ թուրքին չհասնի։ Միջնադարյան սարսափ հիշեցնող պատկեր՝ հայն իր ձեռքով իր տունն է վառում ու բնավեր լինում։