Արցախն է կործանվում. եկեղեցին անելիք ունի. հավաքական ստորագրություն պետք է հավաքել. Ռուբիկ Հակոբյանի կոչը՝ Գարեգին Վեհափառին

«Վեհափառ տե՛ր, կեցցե՛ք. Դուք Ձեր Ամանորյա ուղերձում այնպիսի շեշտադրումներ արեցիք, որոնց հետո շատերս ենք համաձայն, անդրադարձաք Արցախին և Լաչինի միջանցքի խնդրին, ասացիք նաև, որ պետությունները կործանվում են ոչ թե փորձությունների ծանրությանը չդիմանալով, այլ հույսի սպառման հետևանքով, հետապես հարց՝ արդյո՞ք այն, ինչով զբաղված է եկեղեցին, համարժեք է այսօրվա ստեղծված վիճակին, բացարձակապես ո՛չ»,- 168 TV-ի եթերում ասաց քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը՝ դիմելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ Վեհափառին, անդրադառնալով նաև Արցախում ստեղծված իրավիճակին և այս պահին Հայ Առաքելական եկեղեցու ստանձնած առաքելությանը:

Արցախն այսօր կործանվում է, այսօր իսկապես Սարդարապատ է, այսպես գնահատեց ստեղծված իրավիճակը քաղաքական գործիչն ու ընդգծեց, որ եկեղեցին այդ պարագայում պետք է չկաշկանդվի, որովհետև այսօր չկա քաղաքական կամ ներքաղաքական հարց. դրված է պետականության խնդիրը։

«Ուստի եկեղեցու դերը տեսեք, թե ինչպես էին Սարդարապատի ժամանակ ղողանջում եկեղեցու զանգերը. խոսքն այլևս արժեք չունի, եթե այդ խոսքը կոնկրետ գործով չի տեղայնացվում և ապացուցվում… Եկեղեցին այսօր անելիք ունի, հավաքական ստորագրություն է պետք, որը ժողովրդին հույս կտա, որ ամեն ինչ կորած չէ։ Եկեղեցին պետք է իր ռեսուրսներն օգտագործի»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս