Մեզ պետք է մահապարտների խումբ. Գևորգ Պետրոսյան

«Արցախը շրջափակված է օրեր շարունակ, բայց անհասկանալի է, թե այս պայմաններում ընդդիմությունն ի՞նչ է անում։ Իմ կարծիքով՝ ընդդիմություն լինելն այն չէ, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, փորքամասնություն ես, ուրեմն ընդդիմություն ես։

Այսօր ընդդիմությունը պետք է լինի մահապարտների խումբ. մեզ պետք է մահապարտների խումբ, որը կկարողանա իր գործողություններով ժողովրդին ցույց տալ, որ կարողանում է անել ավելին, քան անում է իշխանությունը։

Այսօրվա մեր ընդդիմության կազմում պետք է լինեին մարդիկ, որոնց անցյալն իրենց թույլ կտար պայքարել ու չվախենալ այդ պայքարից, իսկ այսօր այնտեղ մարդիկ են, որոնք գիտեն՝ եթե ակտիվանան, պետությունը թակելու է իրենց դուռը՝ իրենց «բարեգործությունների» և «չարագործությունների» համար։ Կրկնում եմ՝ ընդդիմությունը պետք է լինի մահապարտների խումբ, որ իր անցյալն ու ներկան հաշվի առնելով՝ առաջ գնա առանց որևէ սահմանափակման։ Ես այսօր նման ընդդիմություն չեմ տեսնում, իհարկե, ասածս բոլորին չի վերաբերում»,- 168 TV-ի եթերում ասաց ԱԺ նախկին ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս