«Հայկական օրակարգը հետպատերազմյան Հայաստանի վերելքի բանաձևն է, ճանապարհային քարտեզը: Եղել է աղետ, և ի՞նչ՝ մենք պետք է հավերժ մնանք այս աղետի մե՞ջ: Ինչ-որ մեկը պետք է ձևակերպի նոր օրակարգը»,- «Հետպատերազմյան Հայաստան. Հայկական օրակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:
«Պատերազմի հետևանքներից է այն ծանր իրողությունը, որ Հայաստանում հասարակության մոտ կա լրջագույն անվստահություն պետական պաշտոնական մարմինների տարածած տեղեկատվության, պաշտոնական խոսքի նկատմամբ»,- «Հետպատերազմյան Հայաստան. Հայկական օրակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Հանրությունը դիտորդ է դարձել, և դրա վառ օրինակն արտագաղթի մեծ ծավալն է։ Մարդիկ չեն ուզում ուղղակի այստեղ մնալ և փորձել պայքարել, խնդիրներ լուծել»,- «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ նման համոզում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, «Հետպատերազմյան Հայաստան. Հայկական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով թեմային, ռիսկային համարեց հանրության կենտրոնացումն օրվա խնդիրների վրա:
Կտուժի նաև Հայաստանի բանկային համակարգը, որը մինչ այդ էլ սկսել է զգալ ռուսական ֆինանսական համակարգից թելադրված բացասական ազդեցությունները։ Դրանք առաջիկայում կարող են շատ ավելի տեսանելի և առարկայական լինել։
168.am-ի հետ զրույցում վրացի Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի առաջատար վերլուծաբան, քաղաքագետ Գելա Վասաձեն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ռուսաստանի ղեկավարած կառույցների անդամ, ու հասկանալի է, որ ՀՀ ղեկավարությունը պետք է փորձի առավելագույնն անել, որպեսզի շատ չներքաշվի այս ամենում:
«Մեր հասարակական դիսկուրսում բավական չէր սևերի ու սպիտակների բաժանումը, հիմա էլ ի հայտ են եկել ռուսական և ուկրաինական շահերը սպասարկողները, որոնք բացարձակապես կապ չունեն հայկական շահի հետ, և դա նողկալի է»,- նկատեց քաղաքագետը։
«Դոնբասում ցեղասպանության է ենթարկվում գրեթե չորս միլիոն մարդ, որոնք չեն աջակցել պետական հեղաշրջմանը»,- հայտարարեց Պուտինն ու այս հիմքով էլ օրեր առաջ պաշտոնապես ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը:
Փետրվարի 25-ին ՀՀ Սահմանադրական դատարանն (ՍԴ) աշխատակարգային որոշում է ընդունել, ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում ռուս-ուկրաինական պատերազմի քարոզչական հատվածի, տարածաշրջանում առկա զարգացումների, Հայաստանի համար հնարավոր վտանգների և սպառնալիքների վերաբերյալ զրուցել ենք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:
Առհասարակ հռչակագիրը քաղաքական իմաստով նաև թույլ է տալիս Ադրբեջանին պահելու ավելի, եթե ոչ՝ վերահսկողության, ապա՝ կանխատեսելիության դաշտում, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության տիրույթում, բայց ինչ վերաբերում է բնական գազին, նավթին, այստեղ ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ պարագայում և օբյեկտիվորեն ի վիճակի չէ այլընտրանք դառնալ ՌԴ-ին կամ մրցակցել նրա հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թվականի մարտի 11-13-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
«Երեկ էլ, այսօր էլ իրավիճակը նորմալ է, ժողովուրդն ամեն մեկն իր գործին է։ Խաղաղապահները դեռ այստեղ են, թշնամու կողմից այդ բարձրախոսը չեն միացրել, որևէ բան չեն ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զորիկ Աբրահամյանը։
«Մեր նախապայմանները հստակ պետք է լինեն՝ պետության կողմից մշակված, քանի որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը երկար տարիներ արդեն իրականացնում է կազմակերպված արտաքին հարաբերություններ։ Թուրքական դիվանագիտության հետ պետք է ավելի հստակ գործունեություն ծավալել։ Նախևառաջ՝ Հայաստանը երբեք չպետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, Հայաստանի տարածքային ամբողջականությունից, նաև Արցախի հետ կապված պետք է ներկայացվի պահանջներ, այս ամենով է պայմանավորված մեր ազգային ինքնության հարցը»,- ընդգծեց Քրիստինե Մելքոնյանը։
ՊՆ-ից 168.am-ին հայտնեցին, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա:
168.am-ը ժամեր առաջ տեղեկացրել էր, որ Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլին գահավիժում է. ռուբլու առքի նվազագույն գինը 12:00-ի դրությամբ 2.50 դրամ էր, վաճառքինը՝ 5.30 դրամ:
«Այն գյուղերը, որտեղ ջուրը մասնակի է, աշխատում են այդ ջրից չօգտվել, հավանական է, որ թշնամին թունավորի ջուրը»,- շեշտեց Հակոբ Ավետյանը։
Ռուսական ռուբլին արևմտյան սահմանափակումների հետևանքով գահավիժում է: Հայաստանում Rate.am կայքի տվյալներով՝ ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30 դրամ: Նշենք՝ արդեն հայտարարվել է ռուսական մի շարք բանկերը SWIFT-ից անջատելու Արևմուտքի հերթական որոշման մասին:
2022 թվականի հունվարի 4-ին Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կերպով երկարացրել էր ևս 2 ամսով, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դավիթ Արղամանյանի որոշումը։
Գների տեմպը մեղմելու համար Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել զսպողական կամ փողի թանկացման քաղաքականություն։ 2020թ. վերջից մինչև հիմա վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե կրկնապատկվել է։
Հայաստանի դպրոցներում խորանում են որոշ առարկաների դասավանդման խնդիրները։ Դրանք պայմանավորված են մասնագետների, նյութատեխնիկական բազայի բացակայությամբ կամ սակավությամբ։ Թեև պաշտոնապես դպրոցներում դասավանդում ենք 20-ից ավելի առարկաներ, բայց քիչ թե շատ նորմալ դասավանդվում են Հայոց լեզուն և գրականությունը, Հայոց և Համաշխարհային պատմությունը, Հայ եկեղեցու պատմությունը, Մաթեմատիկան, Աշխարհագրությունը, Անգլերենը։
Առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում էր միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։ Տնտեսվարողները պետք է ստուգեին՝ արդյոք քաղաքացին ունի՞ համապատասխան փաստաթղթերը, թե՞ ոչ, իսկ տնտեսվարողներին արդեն տեսչական մարմինները պետք է վերահսկեն։
Իշխանությունը չի կարող իր իսկ կատարած սխալների դատավորը լինել։ Ես միշտ ասել եմ, որ իշխանափոխությունից հետո կստեղծվի հանձնաժողով և պատերազմի բոլոր իրական պատճառները, դավադրությունը, դավաճանությունը, գործող անձանց շրջանակը մինչև վերջ պարզ կդառնա։ Այս հանձնաժողովը պարզապես ստեղծվել է մեղավորներ նշանակելու և հարցը փակելու համար։
Սերիալները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում: Մարդիկ ամիսներ շարունակ ապրում են իրենց սիրելի սերիալի հերոսների հետ, երբեմն անգամ տարիներ շարունակ՝ սպասելով նոր եթերաշրջանների և զարգացումների:
168.am-ի «Ժամանակակից սեր» շարքի շրջանակներում այս անգամ իր սիրո պատմությամբ կիսվել է Տաթևիկը, ում հարաբերությիւններում մեծ դերակատարում է ունեցել երաժշտությունը:
Հայաստանի Առաջին Հանրապետության կարևոր քաղաքական ֆիգուրներից էր Ալեքսանդր Խատիսյանը։ Նա ստանձնել է հանրապետության վարչապետի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Խատիսյանի գործունեության ամենահետաքրքիր էջերից են, թերևս, նրա արտասահմանյան ուղևորությունները։
Բաքուն այս օրերին ավելի քան ակտիվ է. ստորագրել է դաշնակցային համաձայնություն Ռուսաստանի հետ, և SOCAR-ի կողմից անվճար վառելիքի տրամադրման որոշմամբ եվրոպայում դիրքավորվել է որպես խաղաղասեր, մարդասեր պետություն։
Մեկ օրում առողջացածների թիվը 1136 է, ընդհանուր առողջացածներինը՝ 400 840, փաստացի բուժվողներինը՝ 8798: Մեկ օրում արվել է 3274 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 891 784 թեստավորում:
Դժվար է գտնել մի բան, որ ասվի, ու ասվի ամբողջ ճշմարտությունը։ Կեղծիքն ու սուտը դրել են պետական քաղաքականության հիմքում և մոլորեցնում են հասարակությանը։ Մարդիկ էլ իրենց չիմացության պատճառով կարծում են, թե դա է իրականությունը։ Այնինչ՝ իրականությունը բոլորովին այլ է։
«Դրա մասին երեկ Մոսկվայից հայտարարվեց, որ չեն պատրաստվում հրադարարի պայմաններ քննարկել, չեն կարծում, թե Զելենսկին անկեղծ է, երբ չեզոքության մասին է խոսում, և եթե պատրաստ է Ուկրաինան վերջնական հրաժարվել դեպի ՆԱՏՕ նկրտումներից և համաձայնել իրենց պայմաններին, այդ դեպքում նստեն՝ բանակցեն: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը ձգտելու է առնվազն այս գործընթացի ավարտին հասնել նրան, որ թղթի վրա ամրագրված լինի, որ Ուկրաինան այլևս չի ձգտելու դեպի ՆԱՏՕ, չի ունենալու դեպի Արևմուտք նկրտումներ, չի բացառվում, որ նույնիսկ արձանագրվի դեպի Եվրասիական տարածաշրջան ինտեգրման որոշակի նկրտումների մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: