Բաժիններ՝

Երկրից հեռացած Մադագասկարի նախագահը ցրել է Ազգային ժողովը

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ ցրել է խորհրդարանը։ Նախագահը, որը փախել է երկրից, ավելի վաղ հրաժարվել էր հեռանալ պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռաձուելինան հրամանագիր է հրապարակել Facebook-ում՝ նշելով, որ խորհրդակցել է Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Reuters-ը նշում է, որ այս պահին պարզ չէ՝ արդյոք այս քայլն իրավական արժեք ունի թե ոչ։

Մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները, որոնք հիմնականում երիտասարդներ են՝ Z սերնդի ներկայացուցիչներ, պահանջում են նախագահի հրաժարականը։ Բազմաթիվ զինվորականներ ևս միացել են ցուցարարներին։

Ընդդիմությունը փորձում է բավարար չափով ստորագրություններ հավաքել, որպեսզի խորհրդարանում սկսի նախագահի իմփիչմենթի գործընթաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031