Պեսկովը պատասխանել է Մակրոնին, որը Ռուսաստանին սպառնացել է «հատուցմամբ»

Կրեմլում պատասխանել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պետք է «հատուցի», եթե շարունակի «համառել իր ռազմատենչ կամակորության մեջ»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո ասել էր, որ եթե Մոսկվան հրաժարվի բանակցությունների վերսկսումից, ապա ստիպված կլինի վճարել: Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ հակամարտության կարգավորման դադարի պատճառը Կիևն է։

«Ռուսաստանն այս պահին այլընտրանքների բացակայության պատճառով շարունակում է հատուկ գործողությունը։ Այսպես թե այնպես Ռուսաստանը կապահովի իր շահերը և կհասնի իր առջև դրված նպատակներին»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլում նաև հույս ունեն, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը ուկրաինական հարցի լուծման հարցում նույնքան հաջող հանդես կգա, որքան Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման հարցում:

«Սթիվ Ուիտկոֆը արդյունավետ է։ Նա դա ապացուցել է Մերձավոր Արևելքում»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Թուրքիայում ռուսական և ուկրաինական կողմերի նոր հանդիպման վերաբերյալ ծրագրեր դեռ չկան, բայց Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցը կարելի է արագ համաձայնեցնել։

Տեսանյութեր

Լրահոս