
«Լավ տեսք ունեք, բայց պիտի այնպես անեմ, որ թողնեք ծխելը». Էրդողանը՝ Մելոնիին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսում մասնակցել է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։ Այցի շրջանակում նա հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, ում հետ ունեցած խոսակցությունը լայն տարածում է գտել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպման ընթացքում Էրդողանը Մելոնիին ասել է.
«Լավ տեսք ունեք, բայց ես պետք է այնպես անեմ, որ թողնեք ծխելը»։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով Էրդողանի խոսքերին ի պատասխան, ծիծաղելով նշել է. «Դա անհնար է»։
Էրդողանի խոսքերը լայնորեն տարածվել ու լուսաբանվել են իտալական և միջազգային մամուլում։