«Այն, ինչ կարող եմ ասել, հետևյալն է` դրական է, որ նախագահները պատրաստվում են հանդիպել: Կարևոր է, որ նրանք այդ հնարավորությունն օգտագործում են, որպեսզի կառուցեն փոխադարձ ընկալման որոշակի մակարդակ, անձնային վստահության մակարդակ, որը կօգնի գործընթացն առաջ մղել»,- ասաց Բրայզան` հավելելով, որ նախագահներն առաջին հերթին՝ պետք է հստակեցնեն տանկի օգտագործման միջադեպը:
«Իրականության մեջ իրադրությունը ՀՀ և Արցախի սահմանին մնում է լարված, դեռ ավելին՝ վերջին օրերին՝ մեր սահմանադրական հանրաքվեի նախօրյակին, ընթացքում և հիմա, հասել է գագաթնակետին ոչ միայն հրաձգային զենքերից, այլև խոշոր տրամաչափի, 60, 82 և 120 մմ-անոց ականանետերից են կրակում:
Քանի դեռ Սահմանադրությունն ու օրենքները չեն դարձել հանրային կյանքի կազմակերպման հիմնաքարը, Հայաստանի յուրաքանչյուր ղեկավար փորձելու է կառուցել այնպիսի մակդիրներով պետություն, որը հարիր կլինի իր ճաշակին ու կուսակցական առաջնահերթություններին:
Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:
Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջդրվել մեղադրանք պետական դավաճանության համար:
Չզարմանաք` խոսքը հենց պաշտոնական ցուցանիշների մասին է։ Այո, ձեզանից շատերը միգուցե արդեն հասցրել են տեղեկանալ, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` հանրաքվեին մասնակցած երևանցիների 52.92 տոկոսը (ընտրության մասնակցած 392119 երևանցիներից 207507-ը) «Այո» է ասել սահմանադրական փոփոխություններին։
«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչների այն շարքին է դասվում, որոնք հեռանում են իշխանությունից միայն այն դեպքում, եթե դրանից բացարձակապես հնարավոր չէ խուսափել այնպիսի պատճառներով, որոնք իր համար անհաղթահարելի բնույթ են կրում»։
«Շահագրգիռ անձինք, այդ թվում` «Ոչ»-ի դիրքորոշում ունեցող կուսակցությունները և «Ոչ»-ի շտաբը, պետք է ֆիլտրեն, համակողմանի վերլուծեն, հավաքեն այդ բոլոր ընտրախախտումների դեպքերը: Եվ բոլոր դեպքերում Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ կլինի»:
«Քաղաքական գործիչները խնդիրներին լուծում են տալիս ֆիզիկական զենքի կիրառմամբ կամ նմանատիպ որոշումներ կայացնելու արդյունքում։ Կինոն, ընդհակառակը` մարդկությանը համախմբելու մեծ ուժ ունի»,- ասում է «Salento» կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեն։
«Թուրքիան վճռական քայլերի չի դիմի Հայաստանի դեմ և ԼՂ հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրք քաղաքական վերլուծաբան Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում թուրքական քաղաքականությանն ու ռուս-թուրքական հարաբերություններին:
Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ: Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է:
168.am-ի տվյալներով՝ նա Անանյան Վյաչեսլավն է, ով «Նաիրիտում» աշխատել է դեռ Վահան Մելքոնյանի ղեկավարման տարիներին, երբ իրականացվեց գործարանի հիմնական թալանը: Վ.Անանյանն աշխատանքից ազատվել էր գրեթե 1 տարի առաջ, երբ կրճատվեց գործարանի աշխատակիցների մեծ մասը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե նրա հետագա պաշտոնավարման հետ կապված ի՞նչ լուրեր կան: Ի պատասխան հարցին՝ վարչապետն ասաց. «Բայց ի՞նչ հետագա պաշտոնավարում, կառավարությունը չի լուծարվում, դեռ մինչև 2017 թվականի ընտրություններ կաշխատենք, հետո կտեսնենք»:
Վարչապետի կարծիքով՝ ընտրակեղծիքների դեպքերի մեծ մասը, որոնք արձանագրվել են, մոնտաժված տեսանյութեր են. «Ես սոցցանցում եմ տեսել, ու դա տարածել են շահագրգիռ մարդիկ, որոնք ուզում են ստվերել ընտրությունների արդյունքները, ու դա որևէ հիմք չէ, բազմաթիվ տեխնիկայի պայմաններում տարբեր տեսանյութեր կարող էին ստեղծել: Կարծում եմ, որ դրանք մոնտաժված են, եթե՝ ոչ, ապա այդ մարդիկ կպատժվեն»:
ԱԺ-ն այսօրվա նիստում շարունակում է 2016 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովներից ստացել են 16 առաջարկներ, կուսակցությունների և պատգմավորական խմբերի կողմից՝ 198, անհատ պատգամավորներից՝ 110 առաջարկներ, որից միայն 50-ը՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից:
Եթե դուք դեռ չեք նկատել, որ երեկ արթնացել եք միանգամայն այլ, ավելի ժողովրդավարական, կոռուպցիայից զերծ, անկախ դատական համակարգ ու զուլալ արդարադատություն, ազնիվ իշխանություններ ունեցող երկրում, ապա դուք կամ չափազանց անուշադիր եք, կամ կույր:
««Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք»:
Խոսլեով Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին՝ նա նշեց, որ քանի ՀՀ-ում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, իշխանփոխություն չի լինի:
Վ. Բաղդասարյանը կարծում է՝ լուրջ խնդիր կա ընդդիմության հետ կապված. «Յուրաքանչյուր իշխանություն, եթե չունի իրեն արժանի ընդդիմություն, այդ իշխանությունը լուրջ խնդիր ունի երկրի պետականության կայացման հետ կապված»:
Հարցին, ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Սէֆիլյանի քայլեր, չէ՞ որ կռված մարդ է, Ս. Սարոյանն այսպես արձագնքեց. «Հա լավ, հասկացանք կռված մարդ, ի՞նչ է ուզում, ինքը գոնե գիտի՞՝ ինչ է ուզում: Ինքը նախագահական է ուզում, ես խորհրդանականան, ինքն էլ է կռված, ես էլ, ինքն իր ուզածն է ու ուզում, ես էլ՝ իմը, հիմա ի՞նչ անենք, թող ուզի, հիմա որ ինքը ուզեց, տվեցի՞ն իրա ուզածը, եղա՞վ, չեղավ, ես ուզեցի՝ եղավ»:
«Կիրառվել են աննախադեպ ճնշումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ անցկացված հանրաքվեի ընթացքում իր ղեկավարած կառույցի իրականացրած դիտորդական առաքելությանը՝ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալին էլ նշեց, թե արձանագրել են, որ ընտրողներին հնարավորություն է տրվել՝ իրենց կամքն ազատ արտահայտել:
Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ժամը 20:00-ի տվյալներով՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրողների ցուցակում ներառված անձանց 50,51%-ը, այսինքն՝ 1մլն 296. 368 մարդ:
Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ իշխանությունները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում ընտրություններից հետո թափված արյան համար, ընդդիմությունն էլ բարոյական պատասխանատվություն չի կրում հասարակությանն այդ ճանապարհով տանելու ու տապալվելու, ձախողելու համար:
Քիչ առաջ թիվ 10/08 ընտրատեղամաս այցելեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով բավականին բարձր տրամադրություն ուներ։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք կազմակերպչական աշխատանքներն են կատարել, իսկ հանրաքվեն պետք է կատարվի ժողովրդի միջոցով։
Երևանի Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 09/11 ընտրատեղմասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա ընտրատեղամաս էր եկել թոռան հետ, ով հանձնաժողովի նախագահի խոսքով, առաջին անգամ էր քվեարկում։
Երևանի Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 09/11 ընտրատեղմասը, քիչ առաջ քվեարկեց նախագահ Սերժ Սարգսյանը։
41 ընտրատարածքների շուրջ ավելի քան 1900 ընտրատեղամասերում Հայաստանի բնակչությունը կքվեարկի՝ այո կամ ոչ՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը ՀՀ սահմանադրության նոր նախագծին:
Ներդրումները վերջին շրջանում կարծես դիտավորյալ այնպես են ներկայացվում, որ դրանցից հնարավոր չլինի գլուխ հանել կամ զուգահեռներ անցկացնել նախորդ տարիների հետ։