Հովիկ Աբրահամյանը՝ իր հետագա պաշտոնավարման մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե նրա հետագա պաշտոնավարման հետ կապված ի՞նչ լուրեր կան: Ի պատասխան հարցին՝ վարչապետն ասաց. «Բայց ի՞նչ հետագա պաշտոնավարում, կառավարությունը չի լուծարվում, դեռ մինչև 2017 թվականի ընտրություններ կաշխատենք, հետո կտեսնենք»:

Հարցին՝ 2017 թվականից հետո հնարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանը լինի ՀՀ վարչապետի պաշտոնում, Հ. Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Երբեք մի ասա՝ երբեք»:

Հարցին էլ, թե՝ չե՞ք քննարկել այդ հարցը ՀՀ նախագահի հետ, վարչապետը պատասխանեց. «Մենք շատ բան ենք քննարկում, ինչո՞ւ պետք է ձեզ ասեմ: Հանրապետության նախագահը շատ հստակ մեսիջ է ձևակերպել իր հարցազրույցում, երևի ուշադիր չեք կարդում, ինքը չի՞ ասել, որ մինչև 2018 թվականի վերջն ինքն աշխատելու է՝ որպես նախագահ»:

Տեսանյութեր

Լրահոս