Երվանդ Զախարյանն իր համագյուղացուն «Նաիրիտում» փոխտնօրեն է նշանակել

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր համագյուղացուն նշանակել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում գլխավոր ինժեներ: 168.am-ի տվյալներով՝ նա Անանյան Վյաչեսլավն է, ով «Նաիրիտում» աշխատել է դեռ Վահան Մելքոնյանի ղեկավարման տարիներին, երբ իրականացվեց գործարանի հիմնական թալանը: Վ.Անանյանն աշխատանքից ազատվել էր գրեթե 1 տարի առաջ, երբ կրճատվեց գործարանի աշխատակիցների մեծ մասը:

Չաշխատող «Նաիրիտում» այժմ կա գլխավոր տնօրենի 4 տեղակալ: Իսկ աշխատակիցների աշխատավարձերը, հիշեցնենք, վճարվում են ՀՀ էներգետիկ համակարգի հաշվին, ու այս պայմաններում կառավարությունը դեռ էլեկտրաէներգիայի սակագին է բարձրացնում: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները վճարում են հավելյալ գումարներ՝ իշխանամերձ ընտրյալներին կերակրելու համար:

Ուշագրավ է, որ աշխատակիցների կրճատումից հետո «Նաիրիտի» ղեկավարության աշխատավարձն ավելացել է: Ոչինչ չանող և պարտքեր կուտակող գործարանի տնօրենի աշխատավարձը ներկայումս ամսական կազմում է շուրջ 600 հազար դրամ, իսկ նորանշանակ տեղակալը կստանա 500 հազար դրամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031