«Անկախ Հայաստանի պատմության մեջ մենք նման տիպի ընտրություն, հանրաքվե չենք ունեցել». Վահրամ Բաղդասարյան

«Պետք է ասենք, որ խախտումները պետք է ուսումնասիրեն, համենայն դեպս, հանձարարական կա, որ իրավապահները պարզեն՝ եղե՞լ են խախտումնեը, թե՞ ոչ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով երեկվա սահմանադրական բարեփխումների հարաքվեի ընթացքում արձանագրված խախտումների մասին:

Դիտարկմանը, թե ասում են՝ քիչ դիմումներ են եղել խախտումների մասին, քանի որ հասարակությունը զզվել է արդեն այս ամենից, Վ. Բաղդսարյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ, ընդհակառակը՝ հասարակությունը վստահությունն է կորցրել ընդդիմության հանդեպ: Հասարակությունը չէ, որ պետք է այդ խախտումները արձանագրեր: Դրանց համար կան քաղաքական ուժեր, վստահված անձեր»:

Վ. Բաղդասարյանը կարծում է՝ լուրջ խնդիր կա ընդդիմության հետ կապված. «Յուրաքանչյուր իշխանություն, եթե չունի իրեն արժանի ընդդիմություն, այդ իշխանությունը լուրջ խնդիր ունի երկրի պետականության կայացման հետ կապված»:

Հարցին էլ՝ ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը ձեզ արժանի՞ են, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ նրան էլ դեռ պետք է ձևավորվեն:

Վ. Բաղդասարյանի գնահատմամբ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ մենք նման տիպի ընտրություն, հանրաքվե չենք ունեցել. «Եթե դուք ասում եք՝ համատարած խախտումներ, չկան նման տիպի երևույթներ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ Սերժ Սարգսյանը պատրսատվո՞ւմ է Տիգրան Մուկուչյանին տարվա լավագույն նկարիչ մրցանակին արժանացնել. Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ես չէի ցանկանա, որ լրատվական դաշտը միայն մտածեր՝ ինչպես կարելի է վարկաբեկել իր պետությունը: Տիգրան Մուկուչյանը կատարել է իր գործը՝ բարձր մակարդակով, Տիգրան Մուկուչյանն այնտեղ անելիք չուներ, ինքը հրապարակել է արդյունքները»:

Տեսանյութեր

Լրահոս