Փակելով Երևան, այսինքն՝ դեպի նախագահական տանող ճանապարհը՝ Ոստիկանությունը գյուղացիությանը զրկում է իր ձայնը երկրի նախագահին լսելի դարձնելու հնարավորությունից: Գյուղացիությունը սկսում է մտածել, որ նախագահը չի ուզում լսել իր ձայնը, և ինքն է հրահանգել փակել ճանապարհը:
Նախագահական ընտրություններից հետո հասարակության ինքնագնահատականը կարծես բարձրացավ. բոլորը սկսեցին միմյանց հարգել և նույնիսկ սիրել: Բանն այն է, որ լուռ, առանց պայմանավորվելու` գնացել էինք ընտրատեղամասեր և մեր «ոչ»-ն ասել գործող իշխանությանը:
Այս չափի կարկտահարված համայնքներ միանգամից երբևիցե չի եղել, այս ուժգնությամբ կարկուտ՝ երբեք չենք ունեցել, այս չափի հասցված վնաս՝ երբևիցե չի եղել: Անգամ խոսում են, որ 100 տարի առաջ էլ նման կարկուտ չի եղել: Սա, իրոք, աղետ էր մեր ժողովրդի համար, մեր երկրի համար:
Ես ամեն ինչ կտայի, ազնվորեն եմ ասում, որ այստեղ լինեին բոլորը, նույնիսկ այն կռվի մասնակիցները, Վահե Ավետյանը ու այսպես պարզ լիներ, թե ինչ է… Ափսոսում եմ, որ ես այնտեղ չեմ եղել: Ափսոսում եմ, որ ես տեղյակ չեմ եղել:
Միանգամայն տրամաբանական է, որ եթե Ռուսաստանն ուզում է իր գազը միջազգային սակագներով վաճառել «ռազմավարական դաշնակից» Հայաստանին, Հայաստանն էլ պետք է միջազգային նորմերի համաձայն` պահանջի վճարել իր տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման համար:
Բոլորովին վերջերս հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնվեց մի զարմանալի հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ։ «Հայաստանյան բոլոր գործարարները, ովքեր տուժել են չինական ընկերությունների գործունեությունից, կարող են դիմել Հայաստանի գործատուների հանրապետական միություն»
Երբ մարդկանց փողոց դուրս բերող խնդիրները մնում են չլուծված, «տեղային զսպումները» կարող են զսպանակի էֆեկտ ունենալ: Այդ դեպքում արդեն անգամ «տիտղոսային» ընդդիմությունը կարող է չփրկել:
Ծառուկյանի բանաձևը պարզ է. ես դասական քաղաքական գործիչ չեմ, հետևաբար՝ ինձանից ու իմ թիմից մի՛ պահանջեք դասական քաղաքական դիրքորոշում:
«ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանը երեկ «Արմենիա» հեռուստաընկերության «ՌԷվևոլյուցա» հաղորդման եթերում, որքան էլ փորձում էր զգուշավոր լինել, այնուամենայնիվ, մի քանի բացահայտում արեց։
Ընդդիմությունը՝ լեգիտիմացնելով ԱԺ ընտրությունները և վերցնելով պատգամավորական մանդատները, փողոցից տեղափոխվել է խորհրդարանի նորակառույց նիստերի դահլիճ:
Համոզված կարելի է պնդել, որ Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ խմբակցությունը այսօր համապատասխան շնորհակալաության կարժանանա ոչ ընդդիմադիր գործընկերոջ կողմից՝ մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունից իրենց մաքրելու համար: Բայց արդյո՞ք Լևոն Զուրաբյանը պետք որոշի, թե ով է պատասխանատու մարտի 1-ի դեպքերի համար, իսկ ում ազատի դրա պատասխանատվությունից:
Ազգային ժողովում այսօր մեկնարկել են ՀՀ ԱԺ 5-րդ գումարման երրորդ նստաշրջանի քառօրյա նիստերի աշխատանքները:
Պավլիկ Սագսյանը պահանջում էր հարց տալ, գոռում էր, ինչին հետևեց Րաֆֆի Հովհաննիյանի հորդորը՝ մի՛ բղավեք:
«Փետրվարի 18-ին ես ձեզ հետ միասին հասկացա, թե ով ով է, իսկ ապրիլի 9-ին մենք իմացանք, թե մնացածն ով են»:
Զինվորի դին հողին հանձնելուց առաջ՝ վերջին խոսքն ասաց ՀՀ պաշպտանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատները համաձայնել են տղայի դին հողին հանձնել։ Այժմ դին տեղափոխվում է Վերին Գետաշեն գյուղ
«Երևան բերելը ու օպերատիվ տեղեկություններ փոխանցելը լրիվ հստակ կազմակերպված է… Սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել»։
Իշխանությունների հանգստությունը հասկանալի է: Սակայն, որքան հասկանալի է իշխանությունների հանգստությունը, նույնքան անհասկանալի է ընդդիմության հանգստությունը: Գազի թանկացումը, սոցիալական խնդիրները, թվում է, իսկական նվեր են ընդդիմությանը:
Ստեփան Դեմիրճյանը հասկանում է, որ ՀԱԿԿ կուսակցության կողքին մնալն այլևս որևէ քաղաքական իմաստ չունի, քանի որ ՀԱԿԿ-ն զբաղված է «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական շահերի սպասարկմամբ:
Հայաստանին` ռուսական կախվածությունից ազատվելու և եվրոպական կառույցներին ավելի ազատ և անկաշկանդ ինտեգրվելու համար, արևմտյան գործընկերների կողմից խոստացվել է որոշակի ֆինանսական աջակցություն:
Անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանն ասում է, որ Հայաստանում աշխատելն անհնարին է դառնում, և ինքն անձամբ մտածում է բիզնեսը տեղափոխել Ռուսաստան։ Ու որ իր նման բազում գործարարներ կան…
Երբ այն ժամանակ ես դա ստեղծեցի, արեցի Հայոց համազգային շարժման համար… Եվ հենց շարժումը գնաց դեպի կուսակցություն, այնտեղից դուրս եկա և հասկացա, որ սա լավ բանով չի վերջանա, այսինքն` այն, ինչ մենք հիմա տեսնում ենք:
Այսօրվա իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, կրկնում է Նժդեհի մատնանշած սխալները, որոնք չպետք է թույլ տալ` դավաճանություն, ցոփություն, շահամոլություն, անբարոյականություն, հավաքական շահի ստորադասում անձնական շահին:
Ինչպես և սպասվում էր, հայրենի իշխանությունները սկսեցին փչել գազային փուչիկը: Վարչապետը հայտարարեց 30%-անոց սուբսիդավորման մասին, ՀԾԿՀ-ն էլ հավաստիացրեց, որ մանրամասն քննարկելու են «ՀայՌուսգազարդի» հայտը…
«Պետռեգիստրում գրանցված կազմակերպության անվանումը Հայոց համազգային շարժում չէ, այլ Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասակարակական կազմակերպություն, որի հապավումը կլինի ՀՀՇԱԶԺՏՀԿ»,- ասաց Էդիկ Մարգարյանը:
ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը: Բացի այդ՝ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի սակագնի բարձրացումը ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։
«Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Եթե գազը թանկանա, հարկերը չենք մուծելու» և նմանատիպ այլ պաստառներով` մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Այժմ, երբ արդեն միայն հայտնի կենդանու համար պարզ չէ, որ ռուսական կողմը գազը թանկացրել է, կառավարությունից ոչ ոք «լայեղ» չի անում տեղից վեր կենալ ու խելքը գլխին մի բացատրություն ներկայացնել, թե ի՞նչ եղավ։
«Մեր որակավորումները միգուցե ավելի ճիշտ են, քան թե իրենց կողմից ներկայացվածները», – նշել է ՀԱԿԿ փոխնախագահը: Այսինքն՝ ՀԱԿԿ-ն ավելի ճիշտ է որակում ԲՀԿ-ի գործողությունները, քան ինքը՝ ԲՀԿ-ն:
Հինգշաբթի օրը վերանշանակված վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում կներկայացնի իր ղեկավարած կառավարության ծրագիրը: Եթե անկեղծ լինենք, այն առանձնապես չի տարբերվում Սարգսյանի նախորդ ծրագրերից, և այնտեղ ներառված են բազմաթիվ խոստումներ, որոնց իրականացման արդյունքում Հայաստանը կհասնի և կանցնի զարգացած երկրներին: