![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել ՊՆ-ն»
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Arcrun-Hovhannisyan.jpg)
Հայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Հայաստանում առաջիկա օրերին զորահավաք է լինելու:
«Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, դրա մասին կլինի համապատասխան տեղեկություն: Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ բանակի վերաբերյալ իրենց տեղեկություններով հրապարակումներից»,- նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանում արդեն զորահավաք է սկսվել՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի: