Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ին ինքը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է քաղաքացիական հավաքի։
Ինչ-որ մեկը որոշել է, որ ամսական կտրվածքով 7 հազար դրամ ունենալը մարդուն շատ աղքատից դարձնում է պարզապես աղքատ: Հավանաբար՝ այդ ինչ-որ մեկն էլ չգիտի, թե 30 օրվա ընթացքում 7 հազար դրամով ինչ կարելի է գնել` քանի զույգ կոշիկ կամ վերարկու, կամ՝ քանի օր կարելի է ջեռուցել բնակարանը:
«Եվրոպան շատ բան ունի ՀՀ-ին տալու, և պետք է շնորհակալ լինել, որ Արևելյան հարևանության քաղաքականության շրջանակում բարեփոխումներ պարտադրվեցին Հայաստանին, ինչը շատ լավ էր»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆրանս-Հայկական գործարար համախմբումի նախագահ Վարդան Գաբրիէլեանը:
Նոյեմբերի 12-ի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպը պատերազմի վերսկսման պատճառ չի դառնա, կարծում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը:
Այսուհետ Մանուչարյանի կյանքն և անվտանգությունն իրական սպառնալիքի տակ է, քանի որ, ինչպես իրենք էին ներկայացնում՝ համաշխարհային կառավարիչները գիշատիչ են և ագահ և կարող են վերացնել իրենց ճանապարհին կանգնող բոլոր հնարավոր ուժերին և անձանց: Բայց Մանուչարյանը որոշել է չերկնչել այդ վտանգի առաջ. կամ հաղթել և ապրել պատվով, կամ՝ եթե ընկնել, ապա՝ հերոսի պես:
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել է՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ բոլոր երկրների կտրվածքով։
«Եթե, ինչպես եռյակն է հայտարարում՝ ժողովրդի 95 տոկոսն իրենց կողմն է, ապա ինչպե՞ս կարող է 95 տոկոս հանրային աջակցություն ունեցող քաղաքական ուժը չստեղծի սահմանադրական ճգնաժամ և արտահերթ ընտրությունների միջոցով չգա իշխանության,- ասում է Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով,- իսկ եթե ասում ես, որ ժողովրդի այսքան տոկոսը մեր կողմից է, և ոչինչ չես անում, ուրեմն՝ դու խաբում ես»:
Կենտրոնական բանկն ակտիվ միջամտում է՝ փորձելով թույլ չտալ դրամի փլուզում: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն վաճառել է 37.4 միլիոն դոլար: Ըստ ամենայնի, նոյեմբերի 17-ին 10.2 միլիոն դոլարը նույնպես ԿԲ-ն էր վաճառել: Սակայն, ինչպես երևում է, դա բավարար չէ, և դրամի հետագա արժեզրկման սպասումներն ազդում են դոլարի փոխարժեքի վրա՝ ավելի ու ավելի թանկացնելով այն:
Բրիտանահայ համայնքի պատմության մեջ 2014թ. նոյեմբերի 19-ը ամենայն հավանականությամբ կմնա որպես ամենահիշարժան տարեթվերից մեկը: Համայնքի գոյության ավելի քան 150 տարիների ընթացքում առաջին անգամը լինելով՝ Միացյալ Թագավորության թագաժառանգ, Ուելսի արքայասն Չարլզը այցելեց Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցին, որտեղ հանդիպում ունեցավ Բրիտանահայ համայնքի անդամներին, հոգևոր առաջնորդներին, ազգային բարերարներին եւ համայնքային կառույցների ղեկավարներին:
Եռյակը որոշել է դեկտեմբերի 10-ին հավաք հրավիրել Ազատության հրապարակում: Սակայն դա չի լինելու սովորական հանրահավաք, այլ նվիրված է լինելու մարդու իրավունքների միջազգային օրվան: ՀԱԿ-ը նման հավաքներ կազմակերպում է 2009թ. և հիմա որոշվել է, որ այդ միջոցառումը կլինի եռյակինը:
Արման Սահակյանն ասաց, որ այս պահին մարդիկ ապրում են այնտեղ, ինչին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Բա ի՞նչ ենք անում, օտարում ենք, այդ մարդկանց թողնում ենք փողոցո՞ւմ»: Հարցը հանվեց կառավարության օրակարգից՝ լրացուցիչ քննարկելու համար:
Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է։ Վերջին 20 օրվա ընթացքում դրամը կայուն կերպով և արագ տեմպերով արժեզրկվել է ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանն արդեն երկրոդ օրն է հացադուլ է անում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց: 168.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ շտապ օգնության բժիշկները եկել և զննել են իրեն, ամեն ինչ նորմալ է, ինքն էլ իրեն լավ է զգում:
«Զինադադարի խախտումների անպատժելիությունն արդեն իսկ լայն տարածում է գտել, և միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են ամբողջությամբ կորցնել իրենց մանդատը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը:
«Հասարակությունը պետք է սովորի երկարատև պայքարի, բայց նաև պետք է հասկանա՝ այդ պայքարի քայլերն իրակա՞ն են, ո՞ւր են տանում, այս խնդիրները, որոնք դրված են, դրանց համապատասխան լուծումներ առաջարկվո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասում է նա:
Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունը Ֆրանսիայում ապրող հային հրավիրում իր հետ ՀՀ գնալ: Այն էլ, երբ այդ մարդը հիմա որևէ մեկ տիտղոս չունի Հայաստանում: Երբ նրա լուսանկարները լրագրերում տեսանք, կասկած առաջացավ` ի՞նչ գործ ունի, ինչո՞ւ ինձ չեն հրավիրել, նրան են հրավիրել: Ուրեմն մի կապ կա, որ հրավիրել են:
«Ես ինձ համարում եմ հաջողակ մարդ: Զբաղվում եմ նրանով, ինչով ուզում եմ, սիրում եմ, դա արդեն իսկ հաջողակ լինելու գրավականներից մեկն է: Ես ունեմ ընտանիք, սիրելի կին, տղա, ում պաշտում եմ… Այսինքն՝ այդ բնագավառում ևս ամեն ինչ OK է: Ես շարունակում եմ ստեղծագործել, երգել…»:
Հասկանալ, թե որտեղ ենք բացթողում ունեցել ու սխալվել, արձանագրել այդ սխալն ու փորձել այն այլևս չկրկնել, կարևոր է: Սակայն նման նախադեպեր չունենք:
«Մենք` հայերս, ուրույն նկարագիր ունենք` լավ և վատ կողմերով։ Լավ գծեր շատ ունենք` նորարար ենք, մրցունակ ենք, թրծված ենք, դժվարություններին դիմացող ենք։ Բայց չափից դուրս անհատական ենք։ Նախանձի զգացումը մեզ մոտ շատ է, և դա շատ մեծ խնդիր է։ Քանի՞սն են տեսել, որ հատկապես դրսում հայն ուրիշ հայի գովի»,- ասում է ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը։
ՀՀ-ում ՍԴ-ն միշտ արտահայտել է իշխանության կամքը: Բայց ՍԴ-ի երեկվա որոշումը նախորդներից տարբերվում էր նրանով, որ արտահայտում է ոչ միայն իշխանության, այլ նաև, ըստ էության, ՀՀ-ի գրեթե ողջ քաղաքական համակարգի, իշխանության և ոչ իշխանության միասնական դիրքորոշումը, որն անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում ամեն ինչ արեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն «անշրջելի» դարձնելու համար:
«Ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում»:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է. ժամանել են շտապ բուժօգնության բժիշկները և այս պահին նրան օգնություն են ցուցաբերում:
Վերջին տարիներին Հայաստանում քիչ չեն կրթական հավակնոտ ծրագրերը: Մասնավոր ու պետական շատ դպրոցներ իսկապես հաջողություններ են արձանագրում: Խոսքն առաջին հերթին` նույն «Այբի» մասին է: «Շիրակացի» կրթահամալիրն է միջազգային բակալավրիատի կարգավիճակի արժանացել: Սկսել է գործել Դիլիջանի միջազգային դպրոցը:
Տեխնոլոգիան պետք է լինի կիրառելի, օգնի մարդկանց, ընկերություններին, բիզնեսին` իրական կյանքում լուծումներ գտնել։ Իսկ դրան հասնելու համար պետք է կարողանաս ամեն ինչը հաշվարկել` ներդրումները, ռիսկերը, իրականացման ժամանակը:
«Միշտ, չգիտես ինչու, մեզ վրա հարձակվում են, հետո մենք պատասխանում ենք»,-168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ խոսելով երեկ՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ուղղաթիռի պայթեցման մասին:
Սերժ Սարգսյանը՝ խոսելով 12 կետերի մասին, ըստ էության, տվեց բանակցությունների մեկնարկը: Միայն թե այդ բանակցությունների կողմերը ոչ թե իշխանությունն ու եռյակն են, այլ իշխանությունն ու ԲՀԿ-ն, մյուսները բավարարվելու են այդ բանակցություններին հետևելով և կողքից մեկնաբանություններ անելով:
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի հերթական նիստը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քննարկվել է կոորդինացնող շտաբների աշխատանքը, ինչպես նաև առաջիկայում հանրահավաք անցկացնելու մասին հարցը: Սակայն հանրահավաքի անցկացման հետ կապված կոնկրետ որևէ որոշում չի կայացվել:
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ ֆինանսների նախարարության մոտ: «Դեմ եմ» նախաձեռնության մի շարք անդամներ բողոքի ակցիա են իրականացնում նախարարության մոտ: Նրանցից մի քանիսը շրջանցելով ոստիկաններին, մոտեցան նախարարությանը, սակայն ոստիկանները հրելով նրանց հեռացնում են տարածքից:
Մեզ թվում է՝ մենք հստակ գիտենք «հիվանդ» և «առողջ» բառերի սահմանումները. հիվանդ է նա, ով ունի մտավոր կամ ֆիզիկական խնդիր, առողջ է նա, ով ունի 2 ոտք, 2 ձեռք և մարմնի մյուս մասերը՝ ըստ անատոմիայի դասագրքի: