«Ա´յ մարդ, ձեզանից բան չեմ հասկանում, մեկ ասում եք` ամորձատի, մեկ ասում եք` մի ամորձատի». Վահրամ Բաղդասարյանը՝ Լևոն Զուրաբյանին
Այսօր ԱԺ նիստում Հայաստանի վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց 2-3 տարի առաջ ընդդիմության բողոքն ընդդեմ Վերահսկիչ պալատի, որ իբրև թե նրան գերլիազորություններ են տրվել, ստեղծվել է մի մարմին, որ մահակ է գերատեսչությունների գլխին, իսկ հիմա բողոքում են, թե ՎՊ-ի դերը նվազեցվում է:
«Ա´յ մարդ, ձեզանից բան չեմ հասկանում, մեկ ասում եք` ամորձատի, մեկ ասում եք` մի ամորձատի»,- ասաց Վ.Բաղդասարյանը` կոչ անելով կողմնորոշվել և գոհունակություն հայտնելով ՎՊ աշխատանքից:
«Էս ընդդիմությունից բան չեմ հասկանում, մեկ նալին ա խփում, մեկ մեխին ա խփում»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակության ղեկավար Լևոն Զուրաբյանը քիչ առաջ հայտարարել էր, թե ՎՊ-ին «կռտելու» միտում է նկատվում: