Բաժիններ՝

Ֆինանսական կրճատումներ կլինեն նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իր գլխավորած նախարարության ծախսերում նույնպես կրճատումներ կլինեն:

Սակայն Լ. Յոլյանը դժվարացավ հստակ նշել, թե որքան կլինեն դրանք: «Էներգետիկայում մենք ունենք ռեսուրսներ, որոնք մոտակա ժամանակներս կկրճատվեն»,- նշեց նախարարը, ով կարծում է, որ ոչ շատ մեծ, բայց որոշ փոփոխություններ լինելու են:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ծանո՞թ է Լ. Յոլյանը բնակչության շրջանում առկա գազի հավելագրումների բողոքներից: Նախարարն ասաց, որ, եթե կոնկրետ խնդիրներ կան, իրենք հաճույքով կարող են լսել: Նա հորդորեց տալ կոնկրետ հասցե, կոնկրետ հավելագրման դեպք, և իրենք՝ «Գազպրոմի» հետ միասին, կվերլուծեն այդ դեպքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս