Արմեն Գրիգորյանն ու Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ընդունել եմ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Զրուցակցիս հետ անդրադարձել ենք երկկողմ օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև քննարկել ենք տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը:




