Բաժիններ՝

«Բելառուսն ու Հայաստանն ավելի ռուսական տեսակետին են մոտ, դրա համար շուտով համաձայնության կգանք». Ալեքսանդր Մուրիչև

«Կարծում եմ՝ այսօրվա Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի նիստը կարևոր է, քանի որ այն ամբողջությամբ գործառնական բնույթ ունի և ընթանում է Երևանում, մի երկիր, որը վերջերս է անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մուրիչևը:

Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին՝ Ա. Մուրիչևը նկատեց, որ շատ դժվարություններ և խնդիրներ կան ԵՏՄ շուկային ինտեգրվելու ճանապարհին, բայց ամեն դեպքում, ըստ նրա՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել.

«Կարծում եմ՝ արդեն ավելի է ուժեղանում համագործակցությունը ԵՏՄ-ի հանձնաժողովի հետ, իհարկե, դեռ շատ խնդիրներ կան՝ կապված ֆինանսական շուկայի, միասնական վճարային համակարգի, ինչպես նաև՝ տեխնիկական կանոնակարգերի հետ կապված, հիմա խնդիր կա նաև մաքսային օրենսգրքի կազմման վերաբերյալ, որը հիմա մի քիչ դանդաղեցնում է ապրանքների շրջանառության գործընթացը»:

Նա նշեց, որ օրենսգրքի կազմման վերաբերյալ հիմա համեմատաբար տարակարծությունները պակասել են. «Այս գործընթացը խոսում է այն մասին, որ բոլոր կողմերը շահագրգիռ են, որ ընդունեն փաստաթուղթ, որը բիզնեսի համար հարմար լինի, այդ թվում նաև՝ երրորդ երկրների հետ հարաբերություններում»:

Խոսելով տարակարծությունների մասին՝ նա որպես օրինակ՝ նշեց, որ Ռուսաստանը կարծում է, որ պետք է լինեն հավասար պայմաններ, իսկ Ղազախստանը կարծում է՝ ամեն երկիր պետք է աշխատի իր ազգային ստանդարտներով. «Եթե աշխատում ենք մեր ազգային ստանդարտներին համաձայն՝ ավելի դանդաղ առաջ կգնանք: Բելառուսն ու Հայաստանն ավելի ռուսական տեսակետին են մոտ, դրա համար մենք կարծում ենք, որ շուտով համաձայնության կգանք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս