Բաժիններ՝

«Բա ինչի՞ համաձայնություններ չեք հավաքել». Հովիկ Աբրահամյանը՝ Արմեն Մուրադյանին

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ  հաստատվեց ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին նախագիծը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 244 մլն 983 հազար դրամ՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ պահպանման ծախսերը հոգալու, ինչպես նաև կահույքի, սարքավորումների ձեռքբերման և կենտրոնի տարածքի բարեկարգման նպատակով:

Նախարարը երեք օր ժամանակ խնդրեց՝ խմբագրական հարցերի հետ հապված նախագահի աշխատակազմի հետ աշխատելու համար: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էլ ասաց, որ խմբագրական բնույթի առաջարկներ կան:

«Սա չե՞ք քննարկել կոմիտեում: Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում: Բա ինչի՞ համաձայնություններ չեք հավաքել»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ խնդիրը քննարկվել է համապատասխան նախարակական կոմիտեում, եղել են առաջարկներ, երեկ ուշ երեկոյան եղել է որոշակի խմբագրական փոփոխություններ անելու առաջարկ: Նախագիծը հաստատվեց, ժամանակ տրվեց քննարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս