Ես դա կքննարկեմ վարչապետի հետ. Մակրոնը Բաքվից հայ գերիների ազատ արձակման մասին
«Այս ուղևորությունից անմիջապես հետո ես ևս մեկ քննարկում կունենամ նաև նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք կատարել մեր դերը՝ միջնորդելու և օգնելու համար։
Ես հավատում եմ միջազգային իրավունքի հանդեպ հարգանքին, և ես շատ ուրախ եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատվել է լարվածության նվազում և սկսվել է նոր փուլ»,-ասաց նա News.am-ի հետ զրույցում։



