Բաժիններ՝

«Այն, ինչ որ իրենք մեր խաղաղ բնակիչների գլխին են անում, մենք պետք է վաղուց սկսեինք անել իրենց խաղաղ բնակիչների գլխին». Վովա Վարդանով

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակն անհանգիստ էր: Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովից փորձեցինք պարզել, թե իր կարծիքով՝ Ադրբեջանի կողմից նման վարքագիծն արդյո՞ք միայն Զատկի տոնով է պայմանավորված, թե՞ մարտի 31-ին կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովից առաջ ինչ-որ մեսիջներ են, քանի որ նախատեսվում է Օբամայի գլխավորությամբ Սարգսյան-Ալիև հանդիպում:

168.am-ի հետ զրույցում Վովա Վարդանովն ասաց. «Դա պայմանավորված է նրանով, որ իրենք թուրք են, մենք՝ հայ»:

Ըստ նրա՝ տարբերություն չկա, թե ինչ առիթ են օգտագործում կամ որ օրերին են ավելի ակտիվանում. «Քանի որ մենք կանք, իրենք պետք է կրակեն: Ու քանի որ մենք կանք ու պասիվ կանք, իրենք պետք է կրակեն ակտիվ: Այն, ինչ որ իրենք մեր գլխին են անում, մեր խաղաղ բնակիչների գլխին են անում, մենք պետք է վաղուց սկսեինք անել իրենց խաղաղ բնակիչների գլխին: Անմիջապես այդ ձևով չկրկնելով իրենց գործողությունները, բայց ոչ պակաս ու ինչ-որ տեղ՝ ավելի լարված ճնշումներ գործադրել՝ թեկուզ առանց սպանելու: Իրենց խաղաղ բնակիչները ԼՂՀ սահմաններին շատ մոտ են, իսկ մենք այնտեղ խաղաղ բնակչություն չունենք: Եթե մենք նմանատիպ գործողություն, բայց՝ ոչ այդ գործողությունը, անենք՝ ճնշում գործադրենք խաղաղ բնակիչների վրա այնտեղ, իրենք այստեղ (Տավուշի մարզի սահմանին) մի քիչ ավելի խաղաղ կպահեն իրենց»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս