Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտաքին գործերի նախարարը
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտաքին գործերի, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարար Լուկա Բեկկարին, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։



