«Բավարարված կլինեմ այն դեպքում, երբ խնդիրները կլուծվեն իմ ցանկությամբ».Լևոն Յոլյան

ՀՀ էներգետիկայի և բնկան պաշարների նախարար Լևոն Յոլյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի անձնակազմի կողմից լրազորված անձանց, նախկին տնօրենի հետ: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով հանդիպման մասին, Լևոն Յոլյանն ասաց. «Ես հանդիպել եմ «Նաիրիտի» կոլեկտիվի կողմից լիազորված մարդկանց հետ, հանդիպել եմ նաև նախկին տնօրենի հետ, և իրենց խնդրել եմ, ասել եմ՝ դուք երկար տարիներ է՝ զբաղվում եք այս խնդրով, ինքներդ նաև մեզ օգնեք, նշեք այն կազմակերպությունները, որոնց կարող ենք դիմել: Իրենց իրավունք եմ տվել անձամբ էլ կապի մեջ մտնել՝ պոտենցիալ ներդրողի հայթայթման գործում: Բավարարված կլինեմ այն դեպքում, երբ խնդիրները կլուծվեն իմ ցանկությամբ, իմ կանխատեսումներին համապատասպան, բայց օպտմիստական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031