«Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր»:
2011թ. Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր ստացել են 320 օտարերկրյա ներդրողներ՝ բրիտանական տնտեսության մեջ ներդրումներ անելու հիմքով։ Նրանց 21%-ը ռուսներ են, 30%-ը՝ արևելյան բլոկի երկրների (Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինա) քաղաքացիներ ։ Ներդրողներն իրենց երեխաներին ուղարկում են բրիտանական դպրոցներ, և չափահաս դառնալուց նրանք ստանում են բրիտանական քաղաքացիություն։
ԲՀԿ-ն կարողացել է խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու հարցի շուրջ համախմբել գրեթե բոլոր քաղաքական ուժերին` այդ հարցը դարձնելով քաղաքական դաշտի համընդհանուր պահանջ: Իրավիճակի նրբությունն այն է, որ այս պարագայում որքան շատ են ՀՀԿ-ականները դեմ արտահայտվում այդ նախաձեռնությանը, այնքան դա ավելի նպաստավոր են դարձնում Սերժ Սարգսյանի համար:
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին չեն հրավիրել ոչ թե նրանց ընկերակցությունից խուսափելու պատճառով, այլ՝ որովհետև Քոչարյանի ու Սարգսյանի գծած սցենարում նշված գործիչները համարվում են ոչ թե որոշում կայացնողներ, այլ դրանք իրագործողներ: Իսկ կատարողների հետ, ինչպես հայտնի է, չեն խորհրդակցում: Նրանց հանձնարարում են:
Եթե վարչապետը մտադիր է 75-80 տարեկան թոշակառուների համար հատուկ կրթական դասընթացներ նախաձեռնել, որպեսզի նրանք նոր ստացած գիտելիքի շնորհիվ հաղթահարեն աղքատությունը, ապա ճիշտ կանի, եթե դրա մասին հայտարարի միանգամից, որպեսզի թոշակառուները հնարավորություն և ժամանակ ունեն պատրաստվելու նոր ուսումնական տարվան:
Ալիևը օրիգինալ չէ. այդպես են հակադրվել ու հակադրվում գրեթե բոլոր մեղադրյալները: Այսպիսի տրյուկներից ժամանակ առ ժամանակ օգտվել են նաև Հայաստանի իշխանությունները:
Եթե իշխանություններն այդքան վստահ են, որ իրենք ամենաարդար ընտրություններն են կազմակերպելու, ինչպես եվրոպական ամբիոններից խոստանում է նախագահ Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ են իրար խառնվել: Եթե այդքան վստահ են, որ Ընտրական օրենսգիրքն ու մնացած օրենքները, իրենց քաղաքական կամքն էլ՝ վրադիր, ապահովելու են Հայաստանի պատմության ամենաարդար ու ամենաազատ ընտրությունները, ինչո՞ւ են վախենում խորհրդարանում այդ հարցերի քննարկումից:
«Արդեն 15-րդ տարին է` չենք կարողանում հրաժարվել մաքսատներում բիզնեսը ավելացված արժեքի հարկով հարկելուց: Այս իր բնույթով բարբարոսական մեթոդն ընդունվել է կիրառման այն ժամանակ, երբ աշխատավարձի գծով բյուջետային պարտքերը գերազանցում էին 9 ամիսը, և ձեր խոնարհ ծառան դրա հեղինակն է»,- ասել է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
Հրանտ Բագրատյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված խորհուրդը՝ բյուջեն կարդալու վերաբերյալ, իրականում կոչ է`հրաժարվել ստվերային տնտեսության վերահսկողությունից: Իսկ դա հայաստանյան իրողությունների պայմաններում իշխանափոխության, հրաժարականի պահանջին հավասար կոչ է:
ՀԱԿ ներկայացուցիչները, թերևս, արդեն ստիպված պետք է լինեն համակերպվել ԲՀԿ-ի թելադրած խաղի կանոններին: Հիմա խառը ժամանակներ են, և ցանկացած «տարընթերցում» կարող է վնասել ԲՀԿ-ի «մեծ գործին», որին սպասարկելուն է լծվել նաև ՀԱԿ-ը: Ուստի, թերևս, ճիշտ կլինի, որ ՀԱԿ անդամները կարևոր հարցերի հետ կապված իրենց հայտարարություններն արդեն նախապես համաձայնեցնեն գոնե ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ: ԲՀԿ-ի կոռեկտությունը չխախտելու համար:
«Forbes» պարբերականը Հայաստանին անդրադառնալով՝ պարզաբանել է, թե ինչի արդյունքում է մեր երկիրը հայտնվել պարտքային բեռի տակ։ Այդ մասին նշվում է «Լավագույն 100 երկրները՝ բիզնեսով զբաղվելու համար» զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում։
ԲՀԿ-ին գրեթե հաջողվել է ստեղծել պլատֆորմ, որից հեռացողը կարող է որակվել՝ որպես դավաճան: Այդ, ինչպես և շատ այլ հարցերում նրան կօգնի ՀԱԿ-ը, ով մասնագիտացել է մարդկանց դավաճան որակելու հարցում:
Հայաստանի ընդդիմությունն արդեն տևական ժամանակ զբաղված է բացառապես քարոզչությամբ, որոնք ոչ մի կիրառական նշանակություն չունեն: Ընդդիմությունը նույն քարոզչական նպատակներով կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, որի նպատակը կլինի ոչ թե հաղթելը, այլ աշխարհին ցույց տալը, որ Հայաստանում կա ընդդիմություն, և այդ ընդդիմությունը պարտաճանաչորեն մասնակցում է, բոլոր քաղաքական գործընթացներին, սակայն իշխանությունների կողմից գործադրվող ապօրինությունների պատճառով, իրենք չեն կարողանում հաջողության հասնել: Ի պատասխան՝ իրենք կարժանան աշխարհի կարեկցանքին և գուցե համակրանքին: Ընդդիմությունը սրա մեջ է տեսնում իր առաքելությունը:
Իրականում ԲՀԿ նախագահին իսկապես պաշտոն պետք չէ: Պաշտոն պետք է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով նախօրեին տված հարցազրույցում այդքան ջանացել էր ԲՀԿ-ին ներկայացնել` որպես ինքնուրույն ու կայացած քաղաքական ուժ: Այսինքն` մեծ հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանն արտահայտում է ճշմարտությունը` հայտարարելով, որ իրեն պաշտոն պետք չէ: Պարզապես նա չի ցանկանում կամ չի կարողանում ներկայացնել ճշմարտության մյուս մասը` թե ում է պետք պաշտոնը, որի համար պայքարում է դե յուրե իր կողմից ղեկավարվող ուժը:
Այսօր Գյումրիում Գագիկ Ծառուկյանի արած ամենակարևոր արձանագրումն այն է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Ծառուկյանը ԲՀԿ-ի մասին խոսել է այնպես, ինչպես խոսում են իշխանական կուսակցության մասին: Դիմելով Սամվել Բալասանյանին՝ նա ասել է. «Պարոն Բալասանյան ջան, հանկարծ քաղաքական չսարքես քաղաքապետարանը, որ ասենք՝ «Բարգավաճ» չէ, անպայման մտնի, մենք այդպիսի սկզբունք չունենք: Մարդը, թեկուզ ընդդիմություն, աշխատում ա տվյալ ոլորտում, կամ անկուսակցական ա, եթե աշխատանքը բարեխիղճ կատարում ա, ոչ ոք բարոյական իրավունք չունի նրան պարտադրելու, որ հուսախաբ լինի մարդը: Քո աշխատանքով ու սկզբունքով էնպես աշխատես, որ մարդը հավատա և ցանկանա քո կողքին լինել»:
«Ազգային միաբանության» առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր խոսել է հաջորդ տարվա բյուջեի մասին և ասել՝ 2013 թ. բյուջեն երաշխիք է, որ այլևս չենք ունենա կտրուկ անկումներ, ինչպես 2009 թ., երբ ՀՆԱ-ն նվազեց 14.1%-ով։ Լավատեսության պատճառն այն է, որ, ըստ Գեղամյանի, բյուջեն իրատեսական է և կկատարվի՝ անկախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից:
«Մենք անկեղծորեն համարում ենք, որ նրանք, ովքեր փորձում են նենգափոխել մի ժողովրդի նկատմամբ մեկ այլ ժողովրդի գործած ցեղասպանության պատմությունը, ամբողջությամբ կիսում են կատարված ոճրի պատասխանատվությունը»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական հեղինակավոր Le Figaro թերթին տված հարցազրույցում։
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ուղղված է և Սերժ Սարգսյանին ու իշխանական համակարգին, և ներկայումս Քոչարյանի համակարգած ԲՀԿ-ի հետ ամենօրյա ռեժիմով խորհրդակցող ՀԱԿ-ին: ՀԱԿ-ի ներկայացուցիչները` մինչև վերջերս ԲՀԿ-ին ուղղված իրենց ներբողներում ամեն ինչ անում էին Քոչարյանին ԲՀԿ-ից տարանջատելու համար:
Վերջին օրերին քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչ տրամաբանություն կամ իմաստ կա ԲՀԿ-ի` 100 տոկոս համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու նախաձեռնության մեջ, այն դեպքում, երբ առջևում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են:
Հայաստանի յուրաքանչյուր նախագահական ընտրություններում, բացի հիմնական թեկնածուներից, միշտ առաջադրվում են նաև, այսպես կոչված, «զվարճալի թեկնածուներ»: Նրանց առաջադրման նպատակը ոչ թե այս կամ այն թեկնածուից ձայներ փախցնելն է (իշխանություններն այդպիսի թեկնածուների ծառայություններից ևս օգտվում են, սակայն դրանք այլ խմբի մեջ են մտնում), այլ ինչ-որ հայտարարություններ անելը: Այդ հայտարարությունները կարող են անգամ իմաստ չունենալ և ծառայել պարզապես հասարակությանը զբաղեցնելուն:
Իսկ դրանից ուղիղ երկու ամիս անց` փետրվարի 19-ին, Հայաստանում կայանալու են նախագահական ընտրություններ: Այսինքն` Ս. Սարգսյանը կարող է ստիպված լինել դեկտեմբերին Մոսկվայում ստանձնել որոշակի պարտավորություններ` փետրվարյան ընտրություններում հաղթանակ կամ առնվազն անցնցում հաղթանակ ապահովելու համար:
Որևէ մեկը, անգամ ամենաթունդ ու ամենաընդդիմադիր ԲՀԿ-ականը, չի կարող երաշխավորել, որ ԲՀԿ-ն չի սատարի Սերժ Սարգսյանին: Ճիշտ հակառակը` ներկայիս քաղաքական զարգացումներն ընթանում են հենց այդ հարցի շուրջ, դրա շուրջ ընթանում են նաև կուլիսային բանակցություններ, և բացառված չէ, որ մի գեղեցիկ օր ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները ներքին աշխատանքային խումբ ստեղծեն՝ ԲՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանին սատարելու քայլը հիմնավորող հայտարարության տեքստ մշակելու համար
Քաղաքականության մեջ, հատկապես ընտրություններից առաջ, ամեն ինչ հնարավոր է: Հատկապես Հայաստանում, որտեղ քաղաքականությունն ու բարոյականությունը իրարից հեռու են այնքան, որքան սահմանում կանգնած զինվորը` ներքաղաքական հարաբերություններից ու առևտրից: Եթե Սերժ Սարգսյանին իսկապես պետք է ԲՀԿ-ի սատարումը, իսկ ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են՝ ցույց տալու համար, որ պետք է, ապա պատերազմի վերսկսման վտանգն իրական կդառնա այնքան, որքան անհրաժեշտ է` ԲՀԿ-ին «արտաքին մարտահրավերների դեմ համախմբելու համար»:
Բոլոր ընտրություններից առաջ հայաստանյան կյանքում կեղծիքի չափաբաժինը զգալիորեն ավելանում է: Այս ընտրությունները ևս բացառություն չեն: Սակայն նախորդներից տարբերվում են նրանով, որ կեղծում են, առանց բացառության, բոլորը: Խոսքը ոչ թե ընտրակեղծիքի, այլ հասարակության հետ հարաբերություններում քաղաքական ուժերի կեղծ վարքագծի մասին է:
Արտաքուստ ԲՀԿ-ն ամեն ինչ անում է գործող իշխանությանն ընդդիմադիր երևալու համար: Վերջին ամիսներին ԲՀԿ-ականների կողմից հնչող ելույթները շատ ավելի սուր են ու արմատական, քան անգամ նրանց ներկայիս գործընկեր ՀԱԿ-ի անդամների հայտարարությունները` նույնիսկ նախկինում` «ավազակապետության ծաղկուն շրջանում»: Բայց անգամ ամենաարմատական դիրքերից հանդես եկող ԲՀԿ-ականներն իրականում կաշկանդված են, ունեն ներքին «ցենզոր»:
Տղամարդը որքան էլ լավ սուտ խոսի, կինը նրան միշտ էլ կգերազանցի։ Ասում էր փչան Թոդորոսը՝ հայտնի կատակերգությունից։ Սակայն հայրենի իշխանությունները գրեթե ամենօրյա ռեժիմով հերքում են այս պնդումը։ Բարձր մակարդակով սուտը դարձել է ոչ արտառոց երևույթ, այլ օրինաչափություն։
ՀԱԿ-ը դարձել է առաջին ուժը, ով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ճանաչել է որպես ԲՀԿ-ի պաշտոնական առաջարկ: Փաստացի ՀԱԿ-ը` հայտարարության մակարդակով պատասխանելով ԲՀԿ-ի առաջարկին, ֆորմալ առումով ընդունել է նաև ԲՀԿ-ի գերակայությունը քաղաքական դաշտում` ֆորմալացնելով նաև նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու կամ ԲՀԿ-ի թելադրած խաղի կանոններով շարժվելու պատրաստակամությունը:
ԲՀԿ-ն իր հետ համագործակցող ուժերին՝ այս պլատֆորմի դեպքում, ամենայն հավանականությամբ, կառաջարկի մեծացնել յուրաքանչյուրի ներկայությունը խորհրդարանում: Ընդ որում, խոսքը հազիվ թե կարող է վերաբերել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, քանի որ Հայաստանի նման անկայուն քաղաքական համակարգում կուսակցություններն այդքան երկար ժամկետով գործարքներ կամ համաձայնություններ չեն կնքում:
Երեկ Բարաք Օբաման բավական դժվարին պայքարում վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում: Ողջ աշխարհը հետևում էր ԱՄՆ-ին ոչ միայն ու ոչ այնքան Բարաք Օբամայի, որքան ժողովրդավարության հերթական հաղթանակին: Իհարկե, ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս կգտնվեն «տեղական ժողովրդավարության ջատագովներ», ովքեր ամերիկյան ընտրությունները կորակեն` որպես շոու, բեմականացում:
Նիկոլ Փաշինյանը, թերևս, հասկանում է, որ այս նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը փլուզվելու է: Հասարակությունը հոգնելու և նունիսկ զզվելու է հին կուսակցություններից, որոնք ոչինչ չեն կարողանում փոխել, ինչի հետևանքով առաջանալու է վակուում: Կարո՞ղ էր Փաշինյանն այսօր մտածել ստեղծել մի ուժ, որը կլրացնի վաղվա վակուումը: Իհա՛րկե կարող էր: Չնայած չի բացառվում, որ այդ վակուումը լցնելու մասին կարող էին մտածել նաև այլ ուժեր: