Ազատության հրապարակում նստացույց անող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Վալերի Օսիպյանի այն հայտարարության մասին, որ ժամը 23:00-ից հետո նստացույց անելն օրինաչափ չէ ու ոստիկաններն ամեն ինչ անելու են հասարակական կարգն ապահովելու համար, ասաց ինքն էլ Վ. Օսիպյանին է ասում, որ նրա գործողություններն օրինաչափ չեն.
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 23:00-ից հետո Ազատության հրապարակում նստացույց անելն օրինաչափ չէ: Մեր հարցին՝ այդ դեպքում ի՞նչ եք անելու, եթե ակտիվիստները նստացույց անեն, փոխոստիկանապետը պատասխանեց, որ իրեն ամենք ինչ անելու են, որ հաստատվի հասարակական կարգ, ապահովի հասարակական անվտանգությունը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ ունեն երկու տարբերակ՝ կա՛մ գնում են տուն ու անիծում իշխանություններին, կա՛մ մնում են դրսում ու ցույց տալիս իրենց ուժը:
«Եթե դուք հարցնեք, թե Մինսկի խումբը կատարյա՞լ գործընթաց է, ապա ես կասեմ, որ շատ անկատար գործընթաց է: Ես այս հարցին վերաբերվում եմ բաց մտքով, բայց այս իրավիճակում մեկ իրողություն կա, որ բոլոր փոփոխությունները պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի հետ»:
«Դուք մեր ո՞ր արտաքին առևտրի ցուցանիշներով եք մտնում մեյդան: 1.5 միլիարդ արտաքին առևտուր ունենք, 40%-ը հումքն է: Դուք ստեղծե՞լ եք ինչ-որ բան, որ բերելու է ինչ-որ բան և էդ պարտքերը փակենք»:
ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները պատրաստել են հատուկ զեկուցում՝ կապված դեպքի հետ: Այս զեկուցման հիման վրա ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կկայացնի որոշում՝ պատժե՞լ Հայաստանին, թե՞ ոչ:
«Ես ամեն դեպքում մտածում եմ, որ Ալիևը չի անի նման բան, քանի որ կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ մնացել է գոնե իրատեսականության մի չնչին հատիկ, և չեմ կարող ասել, որ Ալիևը Սահակաշվիլին է։ Ալիևը պրագմատիկ է, ի տարբերություն Սահակաշվիլիի, և չեմ կարծում, որ կգնա ավանտյուրայի»:
«Ողջ մոլորակում ռուսատյաց հիստերիա է բարձրացել, զարմանալի չէ, որ կա նման տեսակետ։ Կարծում եմ, որ հենց ժողովրդից է կախված, թե ինչպես ինքն իրեն կդրսևորի և ինչպիսի քաղաքականություն կվարի։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, չեմ կարող ոչինչ ասել, որովհետև իրականում ՌԴ-ն այն ուժն է, որը 2008թ., կարելի է ասել, փրկեց մեզ և մինչ այսօր մեզ աջակցում է և՛ ֆինանսապես, և՛ այլ առումներով։ Եթե մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դրանում ոչ թե Ռուսաստանն է մեղավոր, այլ` մենք ինքներս»:
Հեքիաթը կայացավ։ Ափսոս վերջում երեք խնձոր չընկավ։ Երևի ոչ մեկիս չէր հասնում։ Ո՛չ սեփականատիրոջը, ո՛չ իշխանություններին` իրենց հարազատ Սակագնային հանձնաժողովի հետ, ոչ էլ մեզ` պարզ սպառողներիս։
«Վաճառելով սպառազինություն Ադրբեջանին`Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ պարիտետը»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով հարցին` Հայաստանն անհանգստացած է` ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառում իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հակառակորդին:
«Մարդիկ սարսափած են, առանց այդ էլ շրջանառությունն ընկել է: Բազմաթիվ խնդիրներ ունեն ու էս նեղ մաջալին բերել եք, բարձրացնում եք»,- չհամաձայնեց Է.Մարուքյանը:
Էլեկտրաէներգիայի թանկացումը 6.93 դրամով արդեն իսկ կայացած փաստ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամները երեկ միաձայն կողմ քվեարկեցին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշմանը։ Ով ինչ է շահում այս ամենից։
Իշխանության համար Բիբինի սպառնալիքներից առավել վտանգավոր կարող է լինել միայն հասարակական մեծ զանգվածներ ընդգրկող ընդվզումը: Այլապես բացառված չէ, որ մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն մի նիստ էլ հրավիրի՝ սակագինը Բիբինի ցանկացած չափով բարձրացնելու համար:
«Պետք չէ մտածել, որ նրանք ավտոմատներով ահաբեկիչներ են, այդկերպ ներկայանալը միայն գովազդ է, իրականում, նրանք առաջադեմ մարդիկ են, որոնք հակված են մոդեռնիզացիայի, ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր նորություններն ընկալելու, ցանցեր ձևավորելու»:
«Հիմա բա որ այս պրոյեկտն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի այծի պանրի համաշխարհային բրենդ սարքելու տեսլականի ճակատագրին, ի՞նչ ենք անելու»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Քիչ առաջ ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Այս պահին ակցիայի մասնակիցները հավաքվել են ոստիկանության մոտ՝ պահանջելով ազատ արձակել նրանց:
ՀԾԿՀ անդամների քվեարկությունն ընդունվեց «ամոթ» և «դավաճաններ» վանկարկումներով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց քիչ առաջ ակտիվիստների հետ հանդիպման եկավ ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը։ Ակտիվիստները խնդրեցին նրան հետաձգել նիստը, որպեսզի իրենք ժամանակ ունենան ծանոթանալու նախագծին։
ՀԾԿՀ-ը քննում է էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի հայտը
Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիայի մասնակից ակտիվիստները նախ սկսեցին ձվերով հարվածել շենքին, այնուհետև փորձեցին ուժով մտնել շենք:
«Եթ ՀԿԾՀ-ն չի կարողանում կատարել իր ֆունկցիան և զսպել այդ թանկացումները, ուրեմն՝ թող հրաժարական տա: Թույլ չտանք, որ օտարազգի Բիբինները և նրա նմանները անարգելով մեր Ազգային ժողովը, անօրունություններ անեն և նրանց ճոխությունների պատճառով մենք պետք է այսօր վճարենք նրանց փոխարեն»:
«Այո, Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածության մակարդակը շատ բարձր է, կան խնդիրներ նաև Արևմուտքի և Բաքվի հարաբերություններում։ Բայց և կարևոր է, որ Արևմուտքը չի իրականացրել քայլեր, որոնք միտումնավոր կսրեին իրավիճակը»:
Հետևելով մեր պաշտոնյաների լավատեսությանը` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան 170 միլիոնանոց շուկան արդեն մարսել ենք, հիմա հերթը հասել է Ղրղըզստանի 5.6 միլիոնանոց «դեսերտին»։
98-ամյա Քըրքորյանը մահացել է Լոս Անջելեսում: Տեղեկությունը հաստատել են նաև MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր Քըրքորյանին:
ՀԷՑ-ն այս առանձնատան համար վճարում է ամսական 1 միլիոն 110 հազար դրամ, և այդ գումարն ամբողջությամբ ներառված է եղել էլեկտրաէներգիայի սակագնում:
168.am-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը փորձեց պարզաբանել, թե ինչ ընթացակարգով կարող են փոփոխություններ մտցվել զեկույցի ձևակերպումներում:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շատ դրական է գնահատում Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Մ.Գրիգորյանը հայտարարեց, թե ՀՀ-ում կա մի պաշտպանության նախարարություն, որը երկու տեղում էլ՝ Հայաստանում ու Արցախում, «կուռացիա» է անում:
Ինչպես գրում է The Wrap-ը, Հայոց ցեղասպանության մասին պատմող «էպիկական սիրային» ֆիլմում նկարահանվելու են բրիտանացի հայտնի կինոդերասան Քրիստիան Բեյլը («Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմի աստղը) ու ամերիկացի դերասան, երգիչ Օսկար Այզեքը:
«Դուք բոլոր գողերին մարդասպաններին չեք բռնել սկի: Ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին պետք է տուգանեք»: Մարուքյանը բերեց ԱՄՆ-ի ու Բեռլինի օրինակները, որտեղ շատ հանգիստ երթևեկություն է, տեսանկարահանում գրեթե չկա, իսկ այստեղ տեսանկարահանող սարքերն օր-օրի ավելանում են: Նա կոչ արեց խնդիրը լուծել և խոստացավ անձաբ մշակել համապատասխան օրինագիծը:
«Վստահ եմ, որ Արևմուտքն անվտանգության երաշխիքներ կտրամադրեր Հայաստանին, եթե Երևանը ցանկանար Ադրբեջանին վերադարձնել օկուպացված տարածքները և դադարեր Կովկասում Մոսկվայի գործակալը լինելու դերը խաղալուց։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Հայաստանը կարող է քայլեր նախաձեռնել այս ուղղությամբ` դրանով իսկ ստանալով որոշակի երաշխիքներ։ Բայց պարզ չէ, թե Երևանում և Արևմուտքում կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր պատրաստ են և կարող են նման գործարք իրականացնել։ Խիստ կասկածում եմ այս հարցում»,- ասել է Փոլ Գոբլը։