Չնայած տնտեսական ներկայիս ոչ բարենպաստ իրողություններին, ՀՀ-ն ԵՏՄ-ից մաքսային իր մասհանումները ստացել է ավելի շատ, քան ինքն էր հավաքագրում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանը:
Տարածաշրջանային այցով Երևանում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով, բացի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից, հանդիպել է նաև ԱԺ պատգամավորների հետ:
«Վաճառքից հետո սակագների թանկացում չի լինի»,- վստահեցրեց Ե.Զախարյանը՝ հավելելով, որ «Որոտանի» 230 հոգի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի որևէ վերանայում առաջիկա մեկ տարում չի լինի և բոլորը կպահպանեն իրենց աշխատատեղերը
Լրագրողներն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նախարարությունն ուսումնասիրություն ունի՞, թե ինչպես կազդի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բնակչության, սոցիալապես անապահով խավերի վրա:
«Տրիադան» մի «հիվանդություն» ունի` դա բծախնդրությունն է, մեր բոլոր պատվիրատուները գիտեն, որ «Տրիադան» կարող է գործը ուշացնել, սահմանված ժամկետը խախտել, բայց միշտ վստահ են, որ վերջում ավելի բարձր որակ են ստանալու, քան իրենք սպասում էին:
«Արևմուտքն ասում էր, թե հայերը վրացիների նման հետաքրքրված չեն եղել ԵՄ ինտեգրմամբ, բայց ամեն դեպքում հայկական խնդիրներում Արևմուտքի աջակցությունը չենք ունեցել։ Հայաստանը չի կարողացել վստահել Արևմուտքին։ Ուստի կարծում եմ, որ Ուկրաինայի հարցում ևս խնդիրն այն է, որ դանդաղկոտ են, ամեն ինչ անում են ուշացած»:
«Թուրքիայի քաղաքական համակարգը չի փոխվելու, Թուրքիայի քաղաքական համակարգը ցանկանում էր փոխել Էրդողանը, բայց կարծես այս ընտրություններով հստակ ուղերձ ստացավ, որ պետք չէ շտապել»,- ասում է պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
«Այս առումով ՀՀ պաշտոնատար անձանց հայտնած դիրքորոշումն ուղենիշային է: Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Հայաստանի, Իրանի, ողջ տարածաշրջանի համար ՀՀ-Իրան երկաթգիծը կարևորագույն նշանակություն ունի»:
Աղասի Ենոքյանի համոզմամբ` թեև այս ոլորտում ևս մենաշնորհը Հայաստանի նկատմամբ ազդեցության լծակ է Ռուսաստանի ձեռքին, ՌԴ-ն այդ լծակը չի կարողանում օգտագործել, որի պատճառով էլ այլ հնարավորություններ են առաջ գալիս, և Հայաստանը կարողանում է ինքնուրույն քաղաքականություն վարել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցի քննությունը:
Հ.Աբրահամյանի խոսքով՝ հետևանքների մասին բարձրաձայն կխոսեն ՀԾԿՀ-ի հաստատումից հետո, իսկ մինչ այդ ԱԺ-ում հունիսի 12-ին լսումների ժամանակ նախարարները բացատրություն կտան հանրությանը:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը բազմաոլորտ և մի շարք հարցեր ծնող խնդիր է, որի վերաբերյալ կարծիք հայտնել ոտքի վրա չի կարելի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Համակարգչային գրաֆիկայի հայաստանյան առաջատարներից «Տրիադա» ստուդիայի ստեղծած Shadowmatic խաղը հունիսի 8-ին Apple Design Awards մրցույթում ստացել է մրցանակ:
Վաղուց այդքան պաթոս չէր հնչել Ազգային ժողովում՝ ինչպես գլխավոր դատախազին քննադատող ընդդիմադիրների ելույթներում, այնպես էլ իշխանականների ու դատախազ Գևորգ Կոստանյանի՝ դրանց ուղղված պատասխաններում:
Այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սուր քննադատություններն իրենց հիմքում չունեն ոչ միայն տրամաբանություն, այլև չունեն բարոյականություն և դուրս են անգամ էլեմենտար աշխարհայացքի սահմաններից՝ անկախ մասնագիտությունից և մասնագիտացումից: Այս մասին Աժ-ում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Հայաստանը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագան, զարգացումը, տեսքը։ ԵՄ-ն չի կարող որոշել Հայաստանի փոխարեն։ ԵՄ-ն հետաքրքրված է, ցուցադրել է այդ հետաքրքրվածությունը»,- ասում է Չեխիայի նախկին փոխվարչապետ, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր և Պրահայի առաջատար բուհերի դասախոս Կիրիլ Սվոբոդան:
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանից փաստացի արտաքսել են ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանին, ում մայիսի 22-ին ԱԱԾ-ն թույլ չի տվել մուտք գործել Հայաստան:
«Հայաստանի առաջին բախումը սալաֆիստական բանակների հետ, թերևս, կլինի ՀԱՊԿ կազմում հենց Միջին Ասիայում: Դրան կհաջորդեն ցնցումներ Ադրբեջանում, որտեղից պատերազմի քամին կգա Հայաստան»:
Կողմնակի մարդուն կարող է մի պահ թվալ, թե հայերը շատ սերտ կապ ունեն իրենց պատմության հետ և պահպանում են ավանդույթները, բայց, ցավոք, դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Մակերեսային տեղեկությունները թույլ չեն տալիս մեզ հասկանալ մեր անցյալ սխալները և սովորել դրանց հիման վրա։
«Այս տարի մեծ թիմ ենք հավաքել, որովհետև ծրագրերն ընդլայնվել են, հետևաբար՝ մեծացել է աշխատանքի ծավալը: Արդեն լարված աշխատանքի փուլ ենք մտնում, 20-ից ավելի աշխատող ունենք, սկսվել է կամավորների հայտագրման փուլը»:
«Արվեստին ավելի շատ բնորոշ է իդեալին ծառայելու, իդեալին մոտ լինելու հատկությունն ու այն համախոհների քանակը, որ դավանում է նույն արժեհամակարգին»:
«Ընդհանուր առմամբ դա նշանակում է մի կողմից՝ խաչ քաշել, մյուս կողմից՝ դուրս գալ Մինսկի խմբի շրջանակներից, որովհետև Մինսկի խումբն իր համար կաշկանդող է, և պատահական չէ, որ Ադրբեջանը փորձում է նաև այս ֆորմատը լղոզել՝ ասելով` Թուրքիա, Գերմանիա և այլն»,- ասում է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մերձեցումը մշտապես սահմանափակ է լինելու, այդ երկրների հետ գործընկերությունը չի կարող հակասել ՌԴ-ՀՀ հարաբերություններին»։
Երևանի վարչական շրջաններից բնակչության թվաքանակի բացասական ցուցանիշ ունի միայն Արաբկիրը։ Այստեղ բնակչության թիվը նվազել է 400 մարդով կամ 0.34%-ով և կազմել 116 հազար մարդ։ Ավանում, Նորք-Մարաշում և Քանաքեռ-Զեյթունում բնակչության թիվը փոփոխություն չի կրել և կազմել է, համապատասխանաբար, 53.1 հազար, 11.9 հազար և 74.1 հազար մարդ։
«Բազմիցս ես իրեն հարցադրում եմ արել՝ այդ ի՞նչ մոտիվացիա ես դու տեսել իմ մոտ, որ ես պետք է քո ֆեյսբուքը ջարդեի, կամ ի՞նչ տեխնոլոգիայով, ես երբեք ոչ քո համակարգչին, ոչ քո ցանցին եմ կպել: Այսօրվա իր ցույց տված վիդեոն ուղղակի ձեռքառնոցի է ինքն իրեն»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հրապարակեց մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվել իր և դասախոսներից մեկի միջև սկանդալային նամակագրությունը: Նա հայտարարեց, որ ինքը Աստծո և իր խղճի առաջ մաքուր է:
«Հայաստանի ձեռքում է «ստորագրե՞լ ԵՄ-ի հետ համաձայնագիր, թե՞ ոչ»։ Հայաստանը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագան, զարգացումը, տեսքը։ ԵՄ-ն չի կարող որոշել Հայաստանի փոխարեն։ ԵՄ-ն հետաքրքրված է, ցուցադրել է այդ հետաքրքրվածությունը»,- ասում է Չեխիայի նախկին փոխվարչապետ, Արտաքին գործերի նախկին նախարար Կիրիլ Սվոբոդան։
«Այստեղ չկա յուրային, կամ ոչ ուրային: Օրենքը բոլորի համար պետք է լինի հավասար: Ի՞նչ կապ ունի` ես ՀՀԿ-ական եմ, կամ՝ չեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը (գարեջրի Հակոբ):
«Մենք այսօր բոլորս մեր ուշադրությունը հրավիրել ենք Բիբինի և ՀէՑ-ի վրա, իսկ ո՞ւր են այն պաշտոնյաները, ովքեր պարտավոր էին հսկել դա, իսկ ո՞ւր է Վերահսկիչ պալատը, իսկ ո՞ւր է Էներգետիկայի նախարարությունը, իսկ ո՞ւր է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, չէ՞ որ դա նույնպես հանցավոր անգործություն է»:
Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ Արտեմ Օգանովը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհում ամենահայտնի տասը ռուսաստանցի գիտնականներից մեկը, որի անունն ամեն տարի շրջանառվում է հավանական նոբելյան մրցանակակիրների ցանկում: