Բաժիններ՝

«4 միլիոն բնակչություն ունենալն իրատեսական է»

ԱԺ-ում ՀՀ նախագահի ուղերձը դառնալու է Հայաստանի կառավարության նոր ծրագրի ուղղվածությունն ու թիրախը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ իրատեսական համարելով Հայաստանում 4 միլիոն բնակչություն ունենալը:

«Մեր երկիրը այդ հնարավորությունը ունի, պարզապես անհրաժեշտ է բոլոր ուղղություններով մեր քաղաքականությունը առաջ տանել, որի մասին նաև նախագահը իր ուղերձում հստակ նշել է: Նախագահն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ հստակ մատնանշելով մեր անելիքները, այդ թվում նաև բնապահպանության ոլորտում: Կարծում եմ, որ մեր կառավարությունն ունակ է այդ ցուցանիշը դարձնել իրականություն»,-ընդգծեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին 6-րդ գումարման  Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի:

«Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառ ումների մշակում և իրականացում, որոնք, ի տարբերություն նախորդ 25 տարվա, հաջորդ 25 տարում և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս