«Հավատում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել կարգավորման, եթե արտաքին ուժերը, ինչպես Մոսկվան է, անհանգստություն չպատճառեն, բայց ես վախենում եմ, որ կողմերը չկարողանան հասնել կարգավորման քանի դեռ դրսի ուժերը խնդիրներ են առաջացնում, ուստի պարբերական լարվածության բռնկումները և բռնությունը կշարունակվեն »,- ասաց Փոլ Գոբլը:
«Իհարկե, տարիներ առաջ չէին կարող պատկերացնել, որ Բաքուն այս աստիճան համառ և անկառավարելի կդառնա: Տեսանելի է, որ Բաքուն միանգամայն այլ նպատակներ է ծառայեցնում»:
«Ես ասում եմ, որ մենք ունենք չնչին աճ, որը նշանակում է, որ կա որոշակի արտադրություն, և կենսամակարդակի տեսակետից նաև ուրիշ բաներ եմ նշել: Սպառման վրա ազդել է դրսից եկող տրանսֆերտների նվազումը, ոը մեզ մոտ էապես ազդում է սպառման վրա, որովհետև բավականին մեծ զանգված դրանով պահանջարկ էր ներկայացնում, դրա հետևանքով տնտեսական աճ էր տեղի ունենում, և այլն»:
«Ինչո՞ւ Հայաստանի հանդեպ պետք է ագրեսիվ կեցվածք ընդունեն, երբ իրենք Հայաստանի հետ հարց չունեն, իրենք հարց ունեն մի շարք պետությունների հետ, բայց Հայաստանի հանդեպ չունեն, քանի որ Հայաստանում չկա սուննի, արաբ կամ ընդհանրապես սուննի բնակչություն, այսինքն` ներկայություն չկա, այնպես որ, մեկնաբանությունների հիմքը ես չեմ տեսնում»:
168.am-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը: Նրա հետ զրուցեցինք էլեկտրաէներգիայի սակագնի ապասվող թանկացումից, ստեղծագործողին հուզող խնդիրներից:
«Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Սկզբունքորեն չի կարելի բացառել Եվրոպական խաղերից հետո իրավիճակի սրում, մինչև անգամ լայնածավալ ռազմական գործողություններ ԼՂ հակամարտության գոտում»:
«Հիմա մտածում եմ՝ ինչո՞ւ նման կերպ չեն վարվում ՀԷՑ-ի հետ: Չէ՞ որ հենց այս ճանապարհով հնարավոր է Հայաստանին վերադարձնել ժամանակին հիմար ձևով ՌԴ-ին վաճառած գույքը: Մի խոսքով, այս ամենը տարօրինակ է և անհասկանալի»,- նշեց Էդուարդ Զորիկյանը:
Ուշագրավ է, որ նաիրիտցիներն իրենք, այդ թվում՝ գործարանի ներկայիս ղեկավարությունը, վստահ է, որ ՀԲ եզրակացության թվերն ուռճացված են, ու «Նաիրիտը» կարելի է վերագործարկել անհամեմատ ավելի քիչ ներդրումներով:
«Չեմ կարծում, որ գործը կհասնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Արցախի Պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը շարունակում է կարևոր զսպիչ դերակատարություն ունենալ»,- ասում է Մասիս Մայիլյանը:
Քիչ առաջ 168.am-ին քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ Շահեն Հարությունյանին հենց նոր ազատ արձակեցին:
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ վազեց քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Մի բան պետք է հասկանալ` ՀԽ-ն Հայաստանի քաղաքական դաշտում իրենից ոչինչ չի ներկայացնում, եթե իշխանությունները ադեկվատ կլինեն, ուղղակի այդ կառույցին չեն նկատի, եթե ադեկվատ չեն լինի, կփորձեն ինչ-որ միջադեպեր իրականացնել, ինչպես նախկին հավաքների ժամանակ։ Դա կախված է իշխանության ադեկվատությունից, իսկ իշխանությունը, ինչպես ցույց տվեց վերջին շրջանում, ադեկվատ չէ։
Վարդան Այվազյանի խոսքով՝ ՀԷՑ-ը մոտ 250 մլն դոլար արժի, և քանի որ ՀՀ կառավարությունը երաշխիք է տվել վարկերին, կարող է ամբողջությամբ վերցնել ձեռքից. «Եթե վաղը դատական պրոցես սկսեց, կառավարությունը կասի՝ ես եմ երաշխիքը տվել, դու իմ ասելով ես էժան տվել, դե դու «դավայ»
Բիբինի արհամարհանքը սխալ կլինի բացատրել միան ՀԷՑ-ի ունեցած մենաշնորհով: Բիբինն իրեն թույլ է տալիս նման վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի խորհրդարանի նկատմամբ, քանի որ գիտի՝ դա այն նույն ԱԺ-ն է, որը գրեթե միաձայն կողմ է քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը, այսինքն՝ կողմ է քվեարկել բիբիններին ու մնացած ռուսներին՝ ՀՀ-ն համարել որպես ռուսական գուբերնիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
168.am-ի տեղեկություններով` մոտ օրերս արդեն Մովսես Հակոբյանը կտեղափոխվի Երևան և կզբաղեցնի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Իսկ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կնշանակվի ԼՂՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում:
«Կազմակերպությունն ո՞վ ա, որ մեր երկրի դեմ կարողանա խոսա: Բացահայտ եմ հայտարարում: Ինքը չի եկել, Աստված իրա հետ, իրա մեղքը վիզը: Ինքը շատ ա փոշմանելու, որ չի եկել: Այս էս խնդրի մեջ դոլարի խնդիրն ա, որ մի տարվա մեջ փակենք»,- ասաց Վ.Այվազյանը:
«Ինքը տնտեսվարող է, Աստված իր հետ, նման վերաբերմունքի դեպքում մենք էլ կունենանք համանման վերաբերմունք, անկախ նրանից՝ էդ կազմակերպության ծագումնաբանությունը որտեղից է»:
«Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, սյունակագիր Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով Բաքվում այսօր մեկնարկած Եվրոպական խաղերից հետո ԼՂ հակամարտության գոտում սպասվելիք իրավիճակին:
Ծատուրյանը զբաղվում է նաև համերգային կազմակերպչական գործունեությամբ: Նա, ըստ մշակութային շրջանակների՝ այդ ամենին հասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հովանավորության շնորհիվ, ում հետ քավորսանիկային և որոշ բիզնեսային հարաբերություններ ունեն:
«Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, լիազորված անձ ինչի՞ չեք նշում, թե ի՞նչ թերություններ ունեք ու ի՞նչ պետք է ձեռնարկեք նշված թերությունները վերացնելու համար»,- ասաց Ռ.Նազարյանը:
Այս պահին Մշակույթի նախարարությունում տեղի է ունենում Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը:
Որոտանի համալիրը ՀՀ վերջին խոշոր սեփականությունն էր, և, երբ 2013թ. նոյեմբերի 21-ին կառավարությունը որոշում ընդունեց այն սեփականաշնորհել ամերիկյան ընկերության, տարօրինակ էր: Տարօրինակ, բայց հուսադրող: Վերջապես մեր էներգետիկ համակարգում դիվերսիֆիկացիայի նման մի բան կատարվեց:
ՌԴ-ի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի խոսքով՝ տեսականորեն Իրան-Հայաստան երկաթգիծը կարող էր լավ պրոյեկտ լինել, եթե չլինեին տնտեսական խնդիրներ, տարաձայնություններ ԵՏՄ-ում և չկարգավորված հարաբերություններ Վրաստանի և ՌԴ-ի միջև։
Վաղը՝ հունիսի 12-ին, Ազգային պատկերասրահը նոր տնօրեն կունենա: Մշակույթի նախարարությունում տնօրենի պաշտոնի համար կմրցեն երեք հավանական թեկնածուներ, որոնց անունները, սակայն, գերատեսչությունը մինչև վաղը գաղտնի կպահի: Օրեր առաջ 168.am-ին հայտնի էին դարձել հավանական թեկնածուների անունները՝ Արման Ծատուրյան, Արթուր Ավագյան, Սաթենիկ Վարդանյան:
Գաղտնիքն այն է, որ սա սոցիալական դժգոհություն չէ` մարդիկ չեն բողոքում 1000 կամ 2000 դրամի համար։ Սա բողոք է անարդարության դեմ, քանի որ մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանություններին, ո՛չ ՀԷՑ-ին։ Ու դրա համար, 6.93 դրամանոց թանկացման մեջ ոչ մի ուրախալի բան չկա։ Ոչ ոք չի ցանկանում խաբված լինել։
Դեսպան Մորելը նախ՝ ճշտում մտցրեց, որ Գերմանիայի կանցլեր Մերկելի այդ ելույթը սխալ է ընկալվել, որովհետև նա ուղիղ կերպով նման առաջարկ չի ներկայացրել երբեք: Նա ընդգծեց, որ Գերմանիան, ինչպես ԵԱՀԿ մյուս բոլոր անդամները, աջակցում են Մինսկի խմբին:
«ՀՀ-ՆԱՏO համագործակցությունն արժեքավոր է»,- այսօր «ՆԱՏՕ-Հայաստան. հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը` ներկայացնելով Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական օրակարգը:
«Երբ համանախագահները գալիս են տարածաշրջան, շատ կոնկրետ պաշտոնական հանդիպումներ են ունենում, ապա գնում և հայտարարություն տարածում, իսկ Ուորլիքը կարծես այլ մոտեցում է ցուցաբերում։ Բանակցային գործընթացում խորը անկում է նկատվում, և ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ նոր մոտեցումներ հասկանալ` տեղից շարժելով գործընթացը. դա գուցեև արդյունքներ տա»:
«ՀՀ-ն ընդունել է այդ ձեռքը և ասել, որ ցանկանում է ստորագրել PFP ծրագիրը, նույնիսկ թարմացրել է այն: Սա յուրահատուկ իրավիճակ է. ՀԱՊԿ երկիրն ասում է, որ՝ այո, ինչո՞ւ ոչ, ինչը շահեկան է, կանի դա: Ծրագիրը հնարավորություն է տալիս արդիականացնել զինված ուժերը, քննարկել այն ԱԺ-ում, հասարակությունում»:
«Երբ որ ասում եմ՝ աճ է լինելու, ասում են՝ էլի ամեն ինչ ներկայացրեց վարդագույն լույսով: Հիմա եկեք ճիշտը պատկերացնենք՝ մենք արդյոք ճշմարիտն ենք ասո՞ւմ, թե՞ ոչ և ի՞նչ ենք անում»: