«Ոչ թալանին նախաձեռնությունը մի շարք սխալներ թույլ տվեց»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ Բաղրամյան պողոտայում հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույց իրականացնող երիտասարդների նկատմամբ Ոստիկանության իրականացրած հատուկ գործողությանն ու բողոքի պատճառներին:
Հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 237 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների, լրագրողների նկատմամբ:
Ոստիկանությունը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի մասնակիցներին, ովքեր այս պահին շարունակում են նստացույցը, զգուշացնում է չաղմկել և չխանգարել հարակից շենքերի բնակիչների անդորրը:
Այս պահին դեռևս ոստիկաններին չի հաջողվում բանակցությունների միջոցով համոզել ցուցարարներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:
Քիչ առաջ ցուցարարների շարքերից շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Վալերի Օսիպյանը՝ դիմելով նախաձեռնության անդամներին՝ զգուշացրեց նման բան չանել:
Այստեղ է նաև Բագրատ սրբազանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եկել է, որպեսզի բախումներ չլինեն: Նա հույս ունի, որ համաձայնության կգան երկու կողմերը: Նա տեղեկացրեց, որ խոսել է փոխոստիկանապետի հետ, բայց իրավասու չէ ասել, թե ինչ են զրուցել: Ցուցարարների հետ սրբազանը չի խոսել, որովհետև չգիտի՝ ում հետ խոսել: «Այստեղ եմ, որ բախումներ չլինեն»:
«Երեք օր է՝ մենք ձեզ հանդուրժել ենք և հիմա պարտավոր ենք պահպանել հասարակական կարգը»,- ասաց Աշոտ Կարապետյանը՝ կոչ անելով գնալ և հանդիպել երկրի գերագույն հրամանատարի հետ: Այս պահին երթի մասնակիցները նստել են Բաղրամյանի սկզբնամասում:
Քիչ առաջ Վալերի Օսիպյանը երթի մասնակից ակցիայի կազմակերպիչներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ակցիայի անդամներից 3-4 մարդու ընդունել՝ պայմանով, որ երթը կդադարեցվի: Սակայն ակցիայի մասնակիցները «Ոչ» բացականչեցին:
Քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքված բազմությունը ճեղքեց ոստիկանական «պատը» և շղթա կազմած մտան Թումանյան փողոց: Նրանք «միացում» բացականչելով երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:
Այս պահին նախաձեռնության անդամները բանակցում են Վ. Օսիպյանի հետ: Թե նախաձեռնության անդամները ինչ են այնտեղ պատրաստվում անել Բաղրամյան 26-ում՝ հայտնի չէ, նրանք չեն շտապում բարձրաձայնել իրենց ծրագրերի մասին:
Պայքարել ՀԷՑ-ի թալանի դեմ, որոշակի իմաստով, նշանակում է՝ պայքարել նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ: Առաջին հայացքից՝ կարող է թվալ, որ դա ուշացած նպատակ է, քանի որ Հայաստանն արդեն 6 ամիս ԵՏՄ անդամ է:
«Պաշտոնապես ո՛չ նախագահը և ո՛չ վարչապետն այդպես հանդես չեն եկել, կարող է՝ ոչ պաշտոնապես զգուշացրել են, բայց պաշտոնապես իրենք իրավունք չունեն նման բան անել: Սակագինը ներկայացնում է տվյալ ընկերությունը, ու այդ սակագինն ուսումնասիրում է ՀԾԿՀ-ն»:
Տղամարդը նախ մենակ է մոտեցել ակտիվիստներին ու սպառնացել, որ կջարդի սարքերը, հետո եկել է իր 2 ընկերների հետ ու նորից նույն սպառանալիքներով է հանդես եկել, սակայն, տեսնելով լրագրողներին և ոստիկաններին, հեռացել է:
Մ. Սարգսյանի համար շատ ցավալի է, որ իշխանությունները չեն արձագանքում և ականջալուր չեն լինում ժողովրդի ձայնին. «Մնացածն այսօր երեկոյան կասվի հարթակից, կշարժվենք Բաղրամյան 26»:
«Մենք գիտենք, թե ինչպիսի վտանգներով է լի իրավիճակը Վրաստանում, Հայաստանում: Վրաստանը հանձնառու է իր՝ ՆԱՏՕ անդամակցության ցանկությանը, ԵՄ-ին ինտեգրացիային…»:
Քըրք Քըրքորյանը չէր սիրում հարցազրույցներ տալ ու հրապարակային կյանք չէր վարում: Նա միշտ խուսափել է հրապարակայնությունից:
«Ռուսաստանը պետք է դադարեցնի սպառազինություն մատակարարել հակամարտող կողմերին, քանի որ կողմերն արդեն բավարարից էլ ավելի շատ զենք ու զինամթերք ունեն հակառակորդից իրենց պաշտպանելու համար»,- ասում է Դենիս Սամութը:
«Պետք է վախենալ միայն այն դեպքում, երբ կարծիքների մեծ մասը չեզոք են: Այդ դեպքում գաղափարի մեջ պետք է ինչ-որ բան փոխել, և, երբ հիմնականում կլինեն դրական կարծիքներ՝ պետք է սկսել աշխատանքները»:
«Ես ուզում եմ հավատալ, որ կողմերը կգտնեն ուժ, համարձակություն, առողջ միտք, որպեսզի կարողանան իրականացնել քայլեր` ուղղված կարգավորմանը։ Ինձ թվում է, որ Հարավային Կովկասում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի զարգացումը դարձել է մեր հակամարտությունների պատանդը»:
«Պատժամիջոցները նրա համար չեն, որպեսզի ջախջախվի ռուսական տնտեսությունը, այլ` որ ստեղծվի մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չի ունենա այլ տարբերակ, քան նստել բանակցային սեղանի շուրջ»:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի հետաքրքիր ուսումնասիրություն է սկսել: Պարզվում է, որ Լեհաստանի, Հունաստանի և մի քանի այլ դեսպանատներ վերջին շրջանում սկսել են սերտորեն համագործակցել նորաթուխ մի ընկերության հետ, որի հիմնադրի հետքերը տանում են, ըստ ամենայնի, դեպի օֆշոր:
«Ակտիվիստները չուզեցին, որ այնտեղ բոլորովին այլ թեմայով հանդիպում հավաքվի այս պահին, մտածեցին՝ մարդկանց ուշադրությունը չշեղել այլ ուղղությամբ, ու հետո դա կարող էր նաև այլ կերպ ընկալվել շատերի կողմից: Մեզ համար էլ շատ կարևոր է չխանգարել նրանց գործին, որովհետև, կարծում եմ, իրենք հիմա շատ կարևոր նպատակի ու հարցի շուրջ են համախմբվել»,- ասում է Անդրեն:
Ներդրողների հետաքրքրությունը չի կարող լինել մի սուբյեկտի նկատմամբ, ով դեֆոլտի փոքր նշույլ է պարունակում»։
Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
«Օգտվել եմ իմ հնարավորությունից այնպես, ինչպես ելույթ ունեցած խորհրդի շուրջ 10 անդամներ: Եթե կարծում եք, որ իմ տեսակետն այնքան հեղինակավոր է, որ կարող է կողմնորոշել չկողմնորոշված մարդկանց, շնորհակալ եմ»:
«Ընդհանրապես, նման պահվածքը պետք է ազդանշան լինի թե՛ իր համակիրների և թե ՛ լայն հասարակայնության համար: Ազգային գաղափարներով հանդես եկող անձնավորությունը, պատրաստ է իր քաղաքական իմիջի համար խաղարկել սեփական երկրի հեղինակութունը»:
Առաջին հայացքից շատ անմեղ փոփոխություն կարող է թվալ՝ «պետական պարտք» արտահայտությունը փոխարինվում է «կառավարության պարտք» արտահայտությամբ։
Ազատության հրապարակից․ Ոստիկանները մոտեցել են ամբիոնին և պահանջում են դադարեցնել հանրահավաքը: