Սպիտակ տանը կուժեղացնեն հյուսիսային մուտքի դուռը

Սպիտակ տանը նախատեսում են անվտանգության միջոցառումների ուժեղացման շրջանակում ամրացնել հյուսիսային կողմի մուտքի դուռը: Աշխատանքները կտևեն մի քանի օր, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վաղուց էր հանդես գալիս այս փոփոխությունների իրականացման օգտին: Սպիտակ տան աղբյուրն ընդգծել է, որ խոսքը ոչ թե կոսմետիկ վերանորոգման, այլ շենքի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանն անչվող միջոցառումների մասին է:

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը՝ CNN-ի հարցմանն ի պատասխան, մեկնաբանություններ չի տրամադրել:

Անվտանգության համակարգի արդիականացման մասին լուրերը հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի կողմից իր կյանքին սպառնացող հնարավոր վտանգների մասին հայտարարությունների ֆոնին:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը Վաշինգտոնին է փոխանցել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու Իրանի հնարավոր նոր ծրագրի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031