
Մտահոգիչ է

ՀՀ Կառավարությունը հաստատել է 2017-2020 թթ. մասնավորեցման ծրագիրը, ըստ որի՝ հաստատված 47 պետական ընկերություններ նախատեսվում է մասնավորեցնել, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության Ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն և այլ կարևոր կառույցներ: Կառավարության այս ծրագիրը, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի գնահատմամբ՝ մտահոգիչ է։
168.am-ի հետ զրույցում նա ասել է, որ պետության կողմից մասնավորի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կլիներ, եթե պետությունն այդ ձեռնարկություններում որոշակի պայմաններով մասնավոր ներդրումներ ներգրավեր, և գործընկերային հարաբերություններ ստեղծելով՝ փորձեր ավելի արդյունավետ կառավարել պետական ձեռնարկությունները, այլ ոչ թե՝ դրանք հաներ վաճառքի.
«Օրինակ՝ այս պահին «Հայփոստը» հանձնված է հավատարմագրային կառավարման, և այդ մոդելը բավականին արդյունավետ է նման ձեռնարկությունների համար, երբ բաժնետոմսերը պատկանում են պետությանը, այսինքն՝ ռազմավարական տեսանկյունից հնարավոր ռիսկերը զսպելու համար, սակայն կառավարումը տրվում է ոլորտում փորձ ունեցող կազմակերպությանը, որը համագործակցության լավագույն մոդելներից մեկն է»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: