Ներուժ ունեցող և իրենց ընդդիմադիր լինելու հետ կապված կասկածներ չթողած քաղաքական ուժերն էսօր ընդվզման նշաններ չեն ցուցաբերում: Բայց ես իրականության դեմ բողոքելու սովորություն չունեմ: Պետք է ելք փնտրել էս վիճակից:
Եթե Հայաստանի ռազմավարական գործընկերը, ում տնօրինությանն ենք հանձնել Հայաստանի տնտեսության ամենակարևոր ձեռնարկությունները և ենթակառուցվածքները, ում հետ 49 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրվել նրա ռազմաբազաները մեր երկրում տեղակայելու մասին, ում հետ գտնվում ենք միևնույն անվտանգության համակարգում, մեզ հետ խոսում է ճնշումների լեզվով, ուրեմն այդ երկիրը մեր բարեկամը չէ:
Չնայած ատենապետի ընտրություններն ավարտվել են, սակայն ՍԴՀԿ-ում խմորումները դեռևս շարունակվում են: Համագումարի պատվիրակները ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով նոր համագումար, քանի որ վարչության նոր կազմի ընտրության ժամանակ, ըստ նրանց` եղել են խոշոր ընտրակեղծիքներ:
Մենք մեր գործընկերների միջև տարբերություն չենք դնում, մենք նախընտրելի և պակաս նախընտրելի գործընկերներ չունենք: Դա բացարձակ անհեթեթություն է: Մենք մեր բոլոր գործընկերների նկատմամբ որդեգրել ենք նույն մոտեցումները…»:
Հայաստանը շարունակելու է տանել աշխատանքներ ԵՄ-ի հետ խորը ինտեգրման ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հիմա մեզ կհաջողվի՞ այս պարագայում պահպանել նույն իրավական ռեժիմը, ազատ առևտրի՞ ռեժիմ կստանանք, թե՞ սահմանափակում կլինի, դա բանակցային գործընթացը ցույց կտա: Ես համոզված եմ, որ մենք լինելու ենք բացառիկ, ունիկալ դեպք:
Ոմանց մոտ անգամ տպավորություն էր ստեղծվել, թե իշխանություններին հաջողվել է եվրոպացիներին ինչ-որ ձևով համոզել՝ Հայաստանի համար «բացառություն» անել և ստորագրել Ասոցացման համաձայանգիրը ու դա ներկայացնել որպես «և-և»-ի քաղաքականության փայլուն հաղթանակ:
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների մի քանի հարցերի պատասխանելուց հետո, շնորհակալություն հայտնեց բոլորին համագործակցության համար, ապա հանեց պիջակը, դրեց թեւի տակ եւ ծափահարությունների ներքո հեռացավ դատախազության շենքից:
«Բոլորդ տեսնում եք` էդ տղայի հոգեվիճակը, առաջին ասուլիսում պահանջում էր, որ եթե միջմարզայինի ուղեվարձը նախարարը չբարձրացնի` հրաժարականն ենք պահանջելու, իսկ վերջին ասուլիսում կարմիր գծերի համար էր իմ հրաժարականը պահանջում: Էդ տղային դրդողները էդ վիճակը պիտի հասկանան ու չշարունակեն»,- ասաց Գ.Բեգլարյանը:
ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:
Ավետիք Բուդաղյանի ագրեսիվ պահանջատիրական կեցվածքը և նրա մոտ եղած զենքը վախի մթնոլորտ են առաջացրել Լ. Բարսեղյանի, Տ. Խաչատրյանի և մյուսների մոտ, որոնք Բուդաղյանի գնալուց հետո իրենց մտահոգություններն են հայտնել տանը եղած մյուս անձանց:
Սեպտեմբերի 3-ից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականի բացակայությունը (ոչ թե պաշտոնանկությունը, այլ հրաժարականը) ցույց տվեց, որ Հայաստանը հիմնականում ղեկավարում են մարդիկ, ովքեր ունեն միայն մեկ գաղափար, համոզմունք, որը կոչվում է պաշտոն, որը պահպանելու համար Հայաստանում պահանջվում է ամեն ինչի դավաճանելու կարողություն:
Մինչև հանքը շահագործվի, ավարտվի, արտերկրի փորձն ավելի կհարստանա, և դրա հիման վրա կմշակենք փակման վերջնական ծրագիրը: Ընդ որում՝ մեր ծրագրով փակման համար մի քանի միլիոն դոլար է հատկացվելու, իսկ աշխատանքները տևելու են 3-4 տարի:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների նկատմամբ ՌԴ-ի կողմից գործադրվող ճնշման ահագնացման կապակցությամբ:
Արմեն Հարությունյանը հերքեց Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությունը, 2e իր տղաներին կրակել են թիկունից: Ըստ նրա՝ նշանակված համալիր փորձաքննության եզրակացություններով հիմնավորվել է, որ Բուդաղյան եղբայրների վրա առկա վնասվածքները թիկունքից չեն եղել:
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո «Ռոսնեֆտն» առավել վճռական է տրամադրված և ՀՀ կառավարությունից «պահանջում է գործարանն իրեն հանձնել»՝ առանց կուտակված պարտքերի:
«Արդյոք Վահան Հովհանիսյանի՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակվելը Դաշնակցության քաղաքական կուրսի փոփոխության արդյունք է»,- այսօր նման հարց ուղղեցինք ՍԴՀԿ 20-րդ համագումարին մասնակցող ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: «Ոչ»,- պատասխանեց ընկեր Հարնտը: Նա հրաժարվեց մեզ բացատրել թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Վահան Հովհանիսսյանի՝ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունը:
Շվեդիայի արտգործնախարարի այս գրառումը, սակայն, միանշանակ չի ընդունվել եվրոպացի մի շարք գործիչների կողմից:
Մինչ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն իրենց չխնայելով փորձում են համոզել, որ Մաքսային միությանն անդամակցությունը չի սպառնում Հայաստանի ինքիշխանությանը, երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Հայաստանը համեմատել է Կալինինգրադի հետ` ուղղակիորեն հայտարարելով, որ Ռուսաստանի համար ինքնիշխան պետությունը և սեփական մարզը նույն նշանակությունն ունեն:
Ժողովուրդները հարաբերությունը խնամիների հարաբերություն չէ։ Եվ առհասարակ ստրուկի ու տիրոջ հարաբերության մեջ քաղաքականություն չկա։
Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է ավտոմեքենայի ետևում, սառնասրտորեն նշան բռնում եղբայրների ուղղությամբ և երեք անգամ իրար ետևից կրակում: Նոր դրանից հետո, երբ որ տեսնում է, որ իր եղբայրը ընկավ, ինքն էլ վիրավորվեց, արդեն կաղալով Ավետիք Բուդաղյանը հայտնվում է կադրի մեջ…
«Այնպես չէ, որ ափալ-թափալ են եղել հանդիպումները. ես համոզված եմ, որ Մաքսային միությանը անդամակցելը բխում է մեր երկրի շահերից, մենք փորձում ենք նման համաձայնագրով տնտեսության զարգացմանը նպաստել: Դա նախագահի լիազորությունն է տալ համաձայնություն միանալու միությանը, նախագահը իրեն սատարող ուժերի հետ քննարկել է այդ հարցը, ինչի՞ եք նեղանում»:
Մենք սիրում ենք խոսել և ոչինչ չանել։ Դա, իհարկե, մի քիչ փոխվեց սկսած 2007 թվականից և քաղաքացիական գիտակցության զարթոնքով մինչև հիմա շարունակվում է (բնապահպանություն, կանանց իրավունքներ, և այլն)։ Սա ինձ հույս է տալիս, որ ամեն ինչ կորած չէ։
Սեպտեմբերի 9-ին սկսվելու է ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Մենք առանձնացրել ենք մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կարող են բավական հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ, որոշակի շունչ մտցնելով խորհրդարանական տաղտկալի առօրյայի մեջ:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին:
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ին հնչած հայտարարությունից հետո Եվրոպայի արձագանքը փոփոխական էր ու շարունակում է այդպիսին լինել:
Ի՞նչ կարող է Հայաստանին տալ Մաքսային միությանն անդամակցությունը՝ դրական և բացասական առումներով
Գոլերը խփեցին Կառլեն Մկրտչյանը` խաղի 31-րդ րոպեին եւ Գեւորգ Ղազարյանը` 92-րդ րոպեին:
Ըստ երևույթին, ԵՄ-ի առաջնորդներն Հայաստանի հետ ասոցացման գործարք կնքելը դիտարկում էին որպես դիվանագիտական հաղթանակ:
Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով:
Սարգսյանն ծրագրում է արդեն երկրորդ պատմական հեղափոխությունը: