Հայաստանի քաղաքական կյանքն իր բովանդակությամբ չի զիջում սերիալներին`սյուժեի անիմաստությամբ ու դերակատարների անտաղանդությամբ: Բայց հասարակությունը երկուսին էլ սովորել է գրեթե հավասարաչափ, որովհետև ավելի բարձրաճաշակ «ֆիլմարտադրողները» դարձել են սերիալի հերոսների «դիմահարդարները»:
ՀԱԿ-ի ժամանակներն անցել են, և այն դերը, որը 2008թ. վերապահված էր ՀԱԿ-ին, այժմ տրվել է ԲՀԿ-ին: Եթե 2008-ին այլ ուժեր էին պարտադրված հայտարարել, որ պաշտպանում են Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ապա հիմա իրենք են պարտադրված հայտարարել, որ պաշտպանում են Գագիկ Ծառուկյանին: Հնարավոր է, որ ՀԱԿ որոշ անդամներ չհամաձայնեն երկրորդ պլանի դերի հետ, համարելով, որ իրենք արժանի են ավելիին, բայց նրանց ցանկությունից դժվար թե որևէ բան փոխվի:
ՀԱԿ-ԲՀԿ գործընկերության հերթական դրսևորումն արտահայտվեց անցած մի քանի օրերին. մինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, գտնվում էր Բրյուսելում, ՀԱԿ-ի գործընկերները, այսպես ասած, «պահում էին ԲՀԿ-ի թիկունքը» Հայաստանում:
Նախագահի ընտրությունը, բացի գիտակցական ընտրությունից, ունի նաև հոգեբանական, ենթագիտակցական շերտ: Ընտրելով նախագահի որևէ թեկնածուի, մարդն իրեն նույնականացնում` իդենտիֆիկացնում է այդ թեկնածուի արժեքների, աշխարհընկալման, մտածողության, խոսքի, տեսակի հետ:
168.am-ի տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանին աշխատանքից հեռացնելու պատճառը Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի շարք չբացահայտված հանցագործություններն են, որոնք, մեր տեղեկություններով՝ միտումնավոր կոծկվել են: Պատճառներից մեկն էլ ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության գործին է առնչվում: Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերվել էր 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:
Անգամ իր բրյուսելյան հաղորդագրության մեջ բավական կոշտ, ընդդիմադիր բնույթ կրող արտահայտություններ անելուց հետո ինչո՞ւ Գ.Ծառուկյանը չի հայտարարում ընդդիմադիր լինելու մասին: 168.am-ի հարցին ի պատասխան` քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասաց. «Եթե նա ընդդիմություն լիներ, վաղուց կհայտարարեր այդ մասին: Ի տարբերություն մեզ` ինքը շատ լավ գիտի` ի՞նչ կարելի է անել և ի՞նչ չի կարելի անել: Իրենք ուրիշ խնդիրներ են լուծում հենց առաջին հերթին իրար մեջ: Մենք ի՞նչ իմանանք` իրենք ի՞նչ խնդիրներ են լուծում, այս ամենն ի՞նչ նպատակ ունի: Հասարակությունը չի կարող իմանալ, որովհետև դուրս է գտնվում դրանից»:
ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողությունից հետո՝ դեկտեմբերի 10-ին երգչուհու դին կտեղափոխվի Հայաստան: Ֆլորա Մարտիրոսյանը կհուղարկավորվի Երևանի Քաղաքային պանթեոնում, իսկ Հայաստանում վաստակավոր արտիստուհու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում:
Դժվար է ասել` ԲՀԿ-ի հետ «հարաբերություններ պարզելիս»` քաղաքական և ոչ քաղաքական հարթությունում, ինչպե՞ս է պարոն Շարմազանովը հիմնավորելու եվրոպացի գործընկերների տեսակետը, բայց դա նրա, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի խնդիրն է:
Շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես ՀՀԿ խոսնակը ԲՀԿ-ին կորակի՝ որպես գաղափարական, հզոր քաղաքական ուժ, Գագիկ Ծառուկյանին էլ` որպես միջազգային քաղաքականության գիտակ ու ընթացիկ քաղաքական զարգացումներին տիրապետող իմաստուն գործիչ, երբ ԲՀԿ-ն հանկարծ որոշի սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այս հեռանկարը կանխելու միակ տարբերակն այն է, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը` թե իշխանությունը, թե ընդդիմությունը, հրաժարվեն ընտրություններում արտաքին ուժերի թեկնածու և մրցակիցների նկատմամբ արտաքին ուժերի դագանակ դառնալու արատավոր պատրաստակամությունից: Բայց դրա հավանականությունն այնքան է, որքան այն, որ Վլադիմիր Պուտինը կհրաժարվի Եվրասիական միության և դրանում Հայաստանը տեսնելու մտասևեռումից:
Մինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում կոշտ հայտարարություններ է անում՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով կոռուպցիայի մեջ, իշխանությունները ձեռքները ծալած չեն նստում։ Սակայն ոչ թե ուղղակի են պատասխանում այդ մեղադրանքներին, այլ՝ անուղղակի կամ գործողություններով։
Մեր ունեցած տեղեկություններով` Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նույնպես վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոչ ուղիղ, բայց որոշակի խոստումներ տվել է առ այն, որ Հայաստանը կարող է շարունակել ինտեգրացիան Եվրասիական միության կառույցների հետ:
«Մենք չենք ասում, չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ, մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ, մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի՝ հասել է որոշակի հաջողության պոպուլիստական քաղաքականության արդյունքում, մենք չենք ասում, չէ՞, որ ըստ մեր եվրոպացի գործընկերների՝ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա…»:
168.am-ի հարցին, թե Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ «անկաշկանդ» զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում» էլ ավելի չի սրի՞ ՀՀԿ-ի հարաբերությունները ԲՀԿ-ի նկատմամբ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Սրում է, թող սրի: Ամեն մի մրցակցություն պայմանավորում է հենց իր սրությամբ, այսինքն` եթե դա սրելու երևույթ է կամ էդպես է ընկալվում, թող էդպես լինի: Բոլոր դեպքերում, եթե բոլոր նմանատիպ սրացումների արդյունքում ավելի ճիշտ լուծումներ են գտնվում, ի՞նչ վատ բան կա որ»:
Այս տարվա բյուջեն քննադատեցին անգամ ՀՀԿ-ական պատգամավորները, անգամ կառավարության մշտական «քնարերգու» Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ վիրավորված է ԱԺ-ի նկատմամբ կառավարության վերաբերմունքից: Քննադատեցին, վիրավորվեցին ուգ կողմ քվեարկեցին 71 ձայնով: Այսինքն` իրականում բոլոր այդ քննադատություններն ընդամենը ժողովրդավարության իմիտացիայի նպատակ ունեին, քվեարկությունն անցավ այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում:
Հայաստանում գործող իշխանությունների հասցեին առանձնապես համարձակ հայտարարություններով աչքի չընկնող Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանությանն անվանել է կոռումպացված:
«Եթե 2007-2008-ին մենք ունեինք բուն Գագիկ Ծառուկյան, ապա հիմա մենք ունենք պսևդո-Լևոն Տեր-Պետրոսյան, որը կայանում է մի դաշտում, գրավում է մի դաշտ, որը անհասանելի էր ՀԱԿ առաջնորդի համար, այն է` մարդկանց անգիտակցականը, հանկարծահաս բարգավաճման միֆը, քաջնազարությունը»,- 168.am-ին տված հարցազրույցում ասել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը` անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը ու դրանում Գագիկ Ծառուկյանի դերակատարմանը: «Նա Լևոնի կերպարի տրոհման հետևանք է, նրանից առաջացած մասնավոր դիմակներից մեկը»,- ասել է նա, ում կարծիքով` ՀԱԿ առաջնորդի մտահղացման իմաստն է` «գործիքավորել Գագիկ Ծառուկյանին, իրեն սառցահատ դարձնել, ու, պետք եղած պահին, սրընթաց ապամոնտաժել»:
Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում:
Հայաստանում դատավորները հանրային ընկալման մեջ ասոցիացվում են գրեթե օլիգարխների հետ: Դատավորների զգալի մասն ապրում է մեծահարուստներին բնորոշ բոլոր «ատրիբուտներով»` թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, անշարժ գույք և բիզնես արտերկրում, բուրժուական հաճույքներ: Դա իրողություն է, որի մասին, եթե անգամ չեն բարձրաձայնում, սակայն գիտեն գրեթե բոլորը: Այսինքն` իրականում դատավորներն ապրում են այնպիսի կենսապայմաններում, որոնք ապահովելու համար ոչ թե՝ 1, այլ՝ անգամ 10 միլիոն դրամ աշխատավարձը հաստատ չի բավականացնի:
Անցած շաբաթ Երևանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարող են բեկումնային, բախտորոշ նշանակություն ունենալ Հայաստանի համար: Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարը, որին մասնակցում էին ոչ միայն մի քանի երկրների նախագահներ, այլև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում: Լուրեր.com-ի հետ զրույցում նա ասել է, որ ուղղակի տեղեկացել է, որ իր անունը նման միջադեպի հետ են կապում և եկել է պարզելու, թե իրականում ինչ է կատարվում: Նա հերքել է տարածված լուրերը՝ ասելով, որ ինքն այդ ամենին տեղյակ չէ:
Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանը հաղորդել է, թե գլխուղեղի ցնցումը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Օտարերկրյա ներդրումների շեշտակի անկումը որոշ փորձագետներ պայմանավորում են անցած խորհրդարանական և գալիք նախագահական ընտրություններով։ Մինչդեռ 2007 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների տարում, ուղղակի ներդրումների ծավալն աճել էր 1.5 անգամ։ Իսկ 2008-ին՝ նախագահական ընտրությունների տարում, 33.9%-ով։
Հայ ազգային կոնգրեսի համակիր Շահեն Պետրոսյանը գտնում է, որ ներկա պայմաններում առավել ճիշտ որոշումն ընտրությունները բոյկոտելն է, քանի որ ժողովուրդը պատրաստ չէ իշխանափոխության: «Եթե միայն Սերժ Սարգսյանը լինի թեկնածու, պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը գնա ընտրության: Ոչ ոք չի նա, գնում է` ի՞նչ անի, չկա ընտրություն: Թող Նազարբաևի, Ալիևի կամ Թուրքմենբաշու օրն ընկնի, վե´րջ,- ասաց նա` միաժամանակ նշելով,- Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, և համոզում է նրան, որ դնի իր թեկնածությունը»:
168.am-ի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն պատժելո՞ւ է Մհեր Սեդրակյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այսինքն՝ դուք մտածում եք, թե կուսակցությունը պիտի պատժի, փակենք մի հատ սենյակում, ասենք, որ մեր կուսակի՞ցն է: Դրա համար լիազոր մարմիններ կան, դրա համար հատուկ ծառայություններ կան, եթե նման իրողություն կա, բնականաբար, կհետաքրքրվեն կամ կվերլուծեն համապատասխան մարմինները»:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ընդհանրությունները շատ ավելին են, քան նրանց տարբերությունները, դրանում կարելի է համոզվել՝ հետևելով այս կամ այն հարցի վերաբերյալ երկու ուժերի ներկայացուցիչների կարծիքներին, դիրքորոշումներին: Օրինակ` և՛ ՀՀԿ-ում, և՛ ԲՀԿ-ում կան տասնյակ-հարյուրավոր գործարարներ, փողատերեր, որոնք մեծ հաշվով հանդիսանում են այս ուժերի հիմնական բազան: Կա՞ արդյոք տարբերություն նրանց միջև: Արդյո՞ք ԲՀԿ-ական գործարարներն ավելի օրինապահ են, քան ՀՀԿ-ականները: Իհա՛րկե ոչ:
Բացառված չէ, որ իրականում «խաղալով Գագիկ Ծառուկյանի» կողմից, այսկերպ ԱԺ նախագահն իր համար այլուրեքություն է ապահովում` ՀՀԿ-ականների «գլխի տակ փափուկ բարձ դնելու» և վճռական պահին Ծառուկյանի օգտին քայլ անելու մղումով: Հայաստանյան քաղաքական իրողությունների պայմաններում՝ այս զարգացումներն առնվազն պետք չէ բացառել:
Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ասել է, որ իշխանություն վերցնելը որսի պես մի բան է, պետք է դարանակալել և սպասել, իսկ հարձակվել արագ և հանկարծակի, որսին հնարավորություն չտալով ուշքի գալ և պաշտպանվել: Տեսակետ կա նաև, որ հենց Ռոբերտ Քոչարյանի առաջադրումով է Ռուսաստանը պատասխանելու նախագահ Սերժ Սարգսյանի՝ եվրոպական ինտեգրացիայի ձգտումներին:
Մենք գիտենք Սարգսյանին, մենք չգիտենք Ծառուկյանին: Սա առաջին մեծ տարբերությունն է: Մենք կարող ենք չհամաձայնել որոշ բաների հետ, որ Սարգսյանն անում է, բայց մենք կարող ենք կանխատեսել, թե նա ի՞նչ կանի: Երբ գալիս է մեկ ուրիշը, դա մի փոքր լարվածություն է առաջացնում: Երբ եկավ Իվանիշվիլին, նրան ասացին. «ահա, Իվանիշվիլին ռուսամետ է, քանի որ իր բոլոր փողերը ստեղծել է Ռուսաստանում», և, իհարկե, Սահակաշվիլին անընդհատ խոսում էր այդ մասին:
«Էս պահի դրությամբ էլ պարոն Ծառուկյանի համար պատասխանատու շրջան է: Իմ կարծիքով` պարոն Ծառուկյանի համար էլ տենց հեշտ, թեթև որոշում կայացնելու խնդիր չէ»: