Իսկ ի՞նչ է արել «Երևան, իմ սեր» հիմնադրամը մինչ օրս, ի՞նչ պատմություն ունի, որ ՀՀ իշխանություններն այսքան վստահում են նրան։
Իրավապահները պարզել են, որ Ուսոյանի վրա այսօր կրակել են Պովարսկայա փողոցի վրա գտնվող Կինոդերասանի տանիքից:
Ի՞նչ պատահեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի օրում մտափոխվեց, քաղաքագետը շեշտեց. «Ի՞նչ արեցին՝ երևի գաղտնալսեցին, ասեցին՝ էսօր գաղտնալսում ենք, վաղը կգյուլլենք: Այդքան բան: Մեզ վրա հոկտեմբերի 27-ին եկան կրակեցին, դա հնարավոր է, Զուրաբյանին գյուլլել հնարավոր չէ՞
168.am-ի տեղեկություններով, երեկ տեղի է ունեցել ԲՀԿ կանանց խորհրդի նիստը, որի ժամանակ ընդունվել է խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանի հրաժարականը։
Ահազանգում եմ, երիտասարդի ինքնասպանության հաջորդ փորձը կարող է անցանկալի ավարտ ունենալ այսօր անտարբեր մնալու դեպքում. վաղը դրա համար բոլորս կլինենք պատասխանատու..
ՀԱԿ-ի մեծամասնությունը, ոմանք՝ կոնյունկտուրային նպատակներից ելնելով, ոմանք` վախենալով «դավաճան» հռչակվելուց, պարտադրված հանդուրժում են Լևոն Զուրաբյանին:
Ռոբերտ Քոչարյանն իր այս անկեղծ բացահայտմամբ հերթական վնասն է հասցնում ոչ միայն ղարաբաղցիներին՝ ընդհանրապես, այլև ղարաբաղցիներից Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես:
168.am-ի տեղեկություններով՝ վաղը տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ներկայացրած ՀԱԿ բարեփոխման ծրագիրը
Ով որ ժողովրդական է, նրան քարկոծում եք, ով որ սատանայական է` նրան պաշտպանում եք: Էս ի՜նչ հետաքրքիր չորրորդ իշխանություն է: Մեծամասնության կարծիքն այլ է ձեզ համար: Ինչի՞ եք նման ձևով մոտենում ժողովրդի ընտրյալին, ժողովրդի կողմից հարգանք ունեցող մարդուն…
Քոչարյանը շեշտում է, որ ինքն է ժամանակին առաջարկել Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու՝ հասկացնելով, որ նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանն էլ իրեն կառաջարկի հաջորդ ընտրություններում լինել իշխանության թեկնածուն:
«Թեեւ ես երբեք չեմ հայտարարել մասնակցելու մտադրության մասին, այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում որոշ բացատրություններ տալ գործողություններիս վերաբերյալ: Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց»,- ասում է Ռ. Քոչարյանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի հետ որևէ կապ չունի այն նավթագազային հանքավայրը, որի բացման մասին իրանական կողմը հայտարարել է անցյալ տարի:
Եթե Բագրատյանը, Հովհաննիսյանը կամ Հայրիկյանը հայտարարեն, որ նորմալ են վերաբերվում առաջարկին, սակայն նպատակահարմար է դրան անդրադառնալ քարոզչության մեկնարկից հետո, առավել ևս` երկրորդ փուլում: Երկրորդ փուլ ուղղակի չի լինելու, քանի որ իշխանությունը չի կարող իրեն նման բան թույլ տալ:
Ներկայումս մեծ անտարբերություն կա օնլայն ռեսուրսների նկատմամբ: Կարծում եմ՝ դա միտումնավոր է արվում, որպեսզի ցանկացած պահի, երբ սահմանն անցնեն, այդ տեսակ հիմք ունենալով… արգելափակեն:
Ռուսական էլիտայի ամենացանկալի փեսացուներից մեկը համարվող Բորիս Ելցինը` ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի թոռը, համացանցում տեղադրել է ամանորյա տոներին արված լուսանկարները` իր նոր ընկերուհու՝ թոփ մոդել Օլեսյա Սենչենկոյի հետ:
168.am-ի հետ զրույցում ավտոմեքենաների մի քանի վարորդներ պատմեցին, որ հազիվ են կարողացել իրենց մեքենաները դուրս բերել մայթեզրերից` փրկելով վայր ընկնող սառույցներից
Իշխանությունը կարող էր չհամաձայնվել ազատ արձակել քաղկալանավորներին, բայց կարող էր համաձայնվել, որ ազատ արձակվեր կալանավորված շինարարական տեխնիկան, որը կարող էր հետագայում տեղափոխվել Սոչի:
ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո, թիմակիցների նեղ շրջանակին ներկայացրել է իր որոշման իրական հիմնավորումները:
168.am-ի տեղեկություններով՝ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն նոր փորձությունների կենթարկվի, և առաջինը կլինի այն, որ այդ կուսակցությունը կզրկվի իր ունեցած միակ նախարարական պորտֆելից. Հրաչյա Ռոստոմյանը նոր կառավարության կազմում չի զբաղեցնի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է հրաժեշտ տալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին:
ՀՀԿ-ն Հայաստանի իշխող կուսակցությունն է, նախագահը ՀՀԿ ղեկավարն է, խորհրդարանում ունի մեծամասնություն, կառավարությունում` վարչապետ ու էլի մեծամասնություն:
Լուրը, թե երգիչ Էլթոն Ջոնը և նրա ամուսինը երեխա են ունեցել, խիստ տպավորիչ է: Հատկապես, որ ընդհանուր շատ եզրեր ունի այն իրադարձության հետ, որը տեղի է ունենալու փետրվարի 18-ին, Հայաստանում` նախագահական ընտրություններ: Երկու դեպքում էլ էական են ոչ թե միջոցները, այլ արդյունքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենայի արտադրությունն արժեցել է մոտ 1 մլրդ եվրո: Լիմուզինը ստացել է ЗиЛ 4112Р անվանումը: «Զիլ» գործարանում ՌԴ նախագահի համար նախատեսված ավտոմեքենայի նախագծման աշխատանքները սկսվել են դեռևս 2004 թվականին:
Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն տեղական ու տարածաշրջանային, այլ համաշխարհային մասշտաբի որսորդ է: 2008 թ. նախագահի պաշտոնից հետո աֆրիկյան սաֆարիներում նրա` տասնյակ-հազարավոր դոլարներ արժեցող որսորդության տեսարանները «զարդարում են» էլիտար որսի համաշխարհային պատմությունը:
Իմ որդին ոչ մի անկարգություն չի անում: Խնդրում եմ` մի հատ ճշտես, հետո հարցերը տաս: Դա չարակամ մարդկանց խոսակցություն է: Իմ որդին ուսանող է, համալսարանի ուսխորհրդի նախագահ, բավականին կազմակերպված տղա: Նա երբեք իրեն թույլ չի տա, որ որևէ ավելորդություն անի: Երիտասարդ տղա է, կարող է պատահի` մի թեթև սայթաքում անի, բայց դա չի նշանակում, թե նա անկարգ է:
«Իսկ ուրիշ ո՞վ կարող է լինել: Ձեզ մոտ չկա այլընտրանք, նույն խնդիրն է, ինչ կար մեր երկրում, այսինքն` նախագահը չունի իրական այլընտրանք: Այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, որտե՞ղ է այլընտրանքը»:
Ընտրությունների լեգիտիմությունը կապված չէ այս կամ այն կուսակցության, անհատի առաջադրման կամ չառաջադրման հետ: Մեկ թեկնածուի դեպքում էլ հնարավոր է՝ անցկացվեն լեգիտիմ ընտրություններ: Ոչ միայն ՀԱԿ-ի, այլև ընդդիմադիր մյուս ուժերի կողմից մի սխալ թույլ տրվեց, երբ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները սահուն ընդունվեցին ընդդիմության կողմից՝ առանց դժգոհության:
Տարբերությունն այն է, որ Ծառուկյանը, թեկուզ և՝ անհավանական, բայց գոնե ավելի որոշակի իրադարձության` Երևանի ավագանու ընտրությունների հետ է կապում իր քաղաքական ուժի «հաջողությունը», այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի հիմնավորումներն ավելի շատ քաղաքական մեղմասացությունների են նմանվում:
«Այն, որ վերջին տարիներին Հայասատանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշ լճացում են ապրել, դա այնքան էլ լավ չէ: Այսինքն, այնուամենայնիվ, պետք է զարգացնել հարաբերությունները, պետք է նոր թեմաներ գտնել այդ հարաբերություններում, նոր հարցեր բարձրացնել…»,- 168.am-ին ասաց ՌԴ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը:
Իշխանություններին ծառայելու, իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեղադրանքը դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի շարժիչ ուժերից մեկը: Ընդ որում, որպես կանոն, տարբեր ուժերի ու գործիչների իշխանությանը ծառայելու մեջ ավելի ակտիվորեն ու ջանասիրաբար մեղադրում են հատկապես նրանք, ում գործունեությունն ամենաշատն է իշխանությանը ծառայելու կասկածներ հարուցում:
Պրոխանովն ասում է, որ հայերն ադրբեջանցիներին իրենց բնակավայրերից ստիպել են հեռանալ մինչև 1988թ. հայտնի իրադարձությունները: Նրա ասածները, բնականաբար, որևէ պատմական կամ փաստագրական ապացույց չունեն: Պրոխանովը Ղարաբաղը ներկայացնում է որպես Պատմական Ադրբեջանի տարածք, որի նկատմամբ հայերն անհիմն հավակնություններ են ներկայացնում: